Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայությունից օգտվելու համար ՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն Մարտին Լյութեր Քինգի ձեռագիրը աճուրդի կհանվի Christie's աճուրդի տանը Մինչև տարեվերջ կավարտվի 300 դպրոցի և 500 մանկապարտեզի շինարարությունը. 6,9 մլրդ դրամի լրացուցիչ հատկացում Զելենսկին և Ալիևը բանակցություններ են վարել Դուբլինում Ազգային արխիվի Արարատի մասնաճյուղի պայմանները կբարելավվեն Անցած գիշեր Հորմուզի նեղուցում երկու լցանավ է պայթել Ուսման Նուրմագոմեդովը Աբու Դաբիում ձերբակալվել է Nvidia-ի տնօրենների խորհուրդը քննարկում է Ջենսեն Հուանգի պաշտոնանկության հարցը. WSJ Կաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրով Բոլորը բարձր լռում էին, երբ մեզ համերաշխորեն սպանում էին. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասին ԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանի

Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայությունից օգտվելու համարՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն Մարտին Լյութեր Քինգի ձեռագիրը աճուրդի կհանվի Christie's աճուրդի տանըՄինչև տարեվերջ կավարտվի 300 դպրոցի և 500 մանկապարտեզի շինարարությունը. 6,9 մլրդ դրամի լրացուցիչ հատկացումԶելենսկին և Ալիևը բանակցություններ են վարել ԴուբլինումԱզգային արխիվի Արարատի մասնաճյուղի պայմանները կբարելավվենԱնցած գիշեր Հորմուզի նեղուցում երկու լցանավ է պայթելՈւսման Նուրմագոմեդովը Աբու Դաբիում ձերբակալվել էNvidia-ի տնօրենների խորհուրդը քննարկում է Ջենսեն Հուանգի պաշտոնանկության հարցը. WSJԿաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրովԲոլորը բարձր լռում էին, երբ մեզ համերաշխորեն սպանում էին. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասինԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանիCOP31 համաժողովի շրջանակում հանդիպել են Թուրքիայի և Իրանի նախագահներըՀամայնքային ոստիկանությանը կազատեն անհարկի ծանրաբեռնվածությունիցԱյս երկու կազմակերպություններին անդամակցելը անհամատեղելի էՄինչև 28 տարեկան՝ դիաբետով բուժառուների համար ձեռք կբերվի նոր սերնդի ինսուլինԵրևանի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման համար ՀՀ-ին 45 մլն եվրո կհատկացվիՇատ դրական հանդիպում ունեցանք Էրդողանի հետ. ՓաշինյանԺամանակավորապես կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի երթևեկությունըԱռաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՈրոշ դրվագներով անհամաձայնություն ունեմ. Սոնա Ղազարյանը՝ Արմեն Գրիգորյանի հոդվածի մասինTRIPP ընկերության ստեղծման համար անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների փաթեթն ընդունվեց երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբԱրքայազն Ջորջի ստեղծած նկարը տեղ է գտել Country Life ամսագրի հատուկ համարումԿձևավորվի անշարժ գույքի հասցեների պաշտոնական էլեկտրոնային տեղեկատվական բազաԱդրբեջանի և Թուրքիայի միջև եղբայրությունը հավերժ է. Յըլմազ2027 թվականի հունվարի 2-ից սիգի ձկնկիթի՝ 6 ամսով արտահանման արգելք կսահմանվիՄանչեսթեր Յունայթեդի խնդիրները թիմին ուղեկցում են նաև խաղադաշտից դուրսԶանգվածային ծեծկռտուք Աբու ԴաբիումԲալիստիկ հրթիռներ են արտադրվում լեռներում և գետնի տակ գտնվող օբյեկտներումԳվարդիոլան կարող է նշանակվել ԱՄՆ ազգային հավաքականի գլխավոր մարզիչԱյդ միավորումը միայն արագացնելու է նրանց տապալումըՉինաստանը հերքել է լրտեսության մասին ԱՄՆ-ի մեղադրանքներըԿլիմայական փոփոխություններն արագանում ենԴոնովան Փարիզյանը իմ և գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի դիտակետում էԻսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը կարող է փոխարինել Ֆլորենտինո Պերեսին Ռեալի նախագահի պաշտոնումՀայաստանի բռնցքամարտի տղամարդկանց հավաքականն ուսումնամարզական հավաք է անցկացնում Ուզբեկստանում173 մլն դրամի աջակցություն` Արենի տեսակի խաղողի մթերմանն օժանդակած ընկերությանըՀայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները քննարկել են մի շարք հարցերԳազանջատում` Նոր Հաճնում և Նոր Գեղի բնակավայրում Մարդու մահը քաղաքական շահարկման առարկա մի՛ սարքեք. Տարոն Չախոյանը՝ Արսեն Գևորգյանի մասինՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 12.11.2026 (տեսանյութ)Խցանում առաջացնող իրավախախտումների մասով Ոստիկանությունը էականորեն խստացրել է վարչարարությունը. ՆԳՆ խոսնակՎենսը դիտարկում է Իրանի ուժային կառույցների հետ ուղղակի բանակցություններ անցկացնելու հնարավորությունը. Wall Street JournalՄաշտոցի պողոտայի որոշ հատվածներում կարգելվի կանգառըԿանադան կարգելի ռուս և բելառուս մարզիկների մուտքը երկիրՆաիրիի համայնքային ոստիկանները ավտոմեքենայից գողության դեպքեր են բացահայտել (տեսանյութ)Այն դիրքորոշումը, որ ՀԱՊԿ-ն ունի տարածաշրջանային պետությունների նկատմամբ, անընդունելի էՄատենադարանի հարակից տարածքը ավտոկայանատեղիի չի վերածվիի՞նչ գնային փոխոխություն կա Հայաստանի սպառողական զամբյուղումԵրևանի պարեկները հայտնաբերել են հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդին (տեսանյութ)
Հայաստան

Քա­ղա­քա­կան ան­պա­տաս­խա­նատ­վու­թյուն, ամե­նա­թո­ղու­թյան և ան­պատ­ժե­լի­ու­թյան մի­ջա­վայր

«Փաստ» օրաթերթը գրում է․ «Մի ժամանակաշրջանում ենք ապրում, որ թվում է, թե այլևս որևէ արտառոց երևույթի վրա զարմանալ պետք չէ, ու հարկ է պատրաստ լինել անգամ վատթարագույնին։ Հարցը վերաբերում է ոչ միայն երկրում ստեղծված թշնամանքի մթնոլորտին, այլև հենց իշխանական բարքերին, որոնց առանձին հակահասարակական դրսևորումները շատ դեպքերում աննախադեպ են։ Մի քանի դիտարկում... 2019 թվականին Եղեգնաձորում փոխգնդապետի դաժան ծեծի ենթարկելու միջադեպի հետ կապված՝ Վայոց ձորի այն ժամանակվա մարզպետ Տրդատ Սարգսյանը հրաժարական ներկայացրեց։ Թվում էր, թե վերջապես եկել են ժամանակներ, երբ քաղաքական պատասխանատվությունը կարևորվում է:

Բայց շատ արագ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության որոշմամբ վերջինս նշանակվեց կուսակցության աշխատակազմի ղեկավար։ Դե, մարդուն «դուրս չէին շպրտելու», իրենց կուսակցությունը, իրենց ներքին խոհանոցը, հո պետական պաշտոնի չէին նշանակել. քաղաքական ուժը չի ուզում նեղացնել թիմակցին: Բայց հիմա արդեն Տրդատ Սարգսյանը ներառվել է ՔՊ-ի նախընտրական ցուցակում, և շուտով նրան տեսնելու ենք արդեն ԱԺ-ում պատգամավորի կարգավիճակում։ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախկին նախարար Արշակ Հակոբյանը ևս լրագրողին ծեծելու համար հրաժարական տվեց, սակայն պարզվեց՝ պարզ թոզփչոցի է. հիմա ադրեն նա պատգամավոր է, ավելին, արդեն պաշտոնապես հայտարարվել է, որ «նշանակվելու» է ԱԺ փոխնախագահ: Օրերս Գորիսում կրակոցներ էին հնչել, որոնց հետևանքով երկու անձ տեղափոխվել էր հիվանդանոց։ Եվ այս միջադեպին մասնակցել էր նաև Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդին։

Կասեք՝ դե, գործ է հարուցվել, էլ ինչ եք ուզում: Բայց ուշագրավ է, որ Սյունիքի մարզպետի որդուն չեն գտնում, ու նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել: Գործող մարզպետի: Մարզպետի, որը դրանից հետո էլ շարունակում է պաշտոնավարել ու, բնականաբար, մեծ լծակներ ունի, որոնց միջոցով կարող է ազդել մարդկանց վրա։ Կամ՝ «Քաղաքացիական պայմանագրի» ընտրացուցակում 5-րդ համարը զբաղեցնող պատգամավորի թեկնածու Խաչատուր Սուքիասյանի եղբայրը՝ Ռոբերտ Սուքիասյանը, օրերս Ամիրյան փողոցում կրակոցներով ուղեկցված միջադեպին մասնակցելու համար կալանավորվեց։ Իսկ Խաչատուր Սուքիասյանը պարզապես նշում է, թե նման միջադեպն անընդունելի է համարում, սակայն չի պատրաստվում հայտարարել մանդատը վայր դնելու մասին։ Ինչո՞ւ ենք նշում այս օրինակները:

Այս բոլոր հարցերում իրավականից բացի, կա նաև կարևոր բաղադրիչ՝ քաղաքական պատասխանատվության բաղադրիչը: Այս իշխանությունները շատ են սիրում շահարկել նախկինում եղած բարքերի թեման։ Բայց նույն այս ասպեկտում հետաքրքիր օրինակներ կան նույն «նախկինների» բարքերից: Օրինակ՝ տարիներ առաջ ՀԷՑ-ի «Հարավ» մասնաճյուղի ինժեներադիսպետչերական հանգույցի վարչական շենքում տեղի էր ունեցել կրակոցներով միջադեպ, որին մասնակցել էին մշակույթի նախկին նախարար Հովիկ Հովեյանը և իր որդին։ Այդ միջադեպից շատ չանցած Հովեյանը հայտարարեց իր հրաժարականի մասին։ Ավելին, նա այլևս որևէ պաշտոն չզբաղեցրեց: Ընդ որում, խոսքը մտավորական, պարկեշտ մարդու մասին է, որը նախկինում երբեք որևէ տհաճ պատմության կամ սկանդալի մեջ չէր ընկել:

Սա՝ Ռոբերտ Քոչարյանի օրոք: Կամ՝ երբ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին պատկանող «օբյեկտում» ծանր միջադեպ էր տեղի ունեցել, որի արդյունքում մարդ էր սպանվել, վերջինս դրանից հետո հայտարարեց իր մանդատը վայր դնելու մասին։ Սա՝ Սերժ Սարգսյանի օրոք: Ինչպես երևում է՝ «նախկինների» օրոք քաղաքական պատասխանատվության խնդիրն առավել հստակ էր դրված: Իրենց քայլերն արդարացնելու համար իշխանությունները հայտարարում են, թե քրեական գործեր են հարուցվել։ Դժվար է հիշել որևէ դեպք, երբ, հատկապես աղմկահարույց ինչոր միջադեպի հետ կապված, քրեական գործ չի հարուցվել:

Այլ հարց է, թե հետագայում դրանք ինչ ընթացք են ստանում, առավել ևս, երբ առնչվում են իշխանական գործչի: Այդ հարցում խնդիրներ եղել են նախկինում, խնդիրները խորացել են այս երեք տարում: Բայց հարցը ոչ միայն այն է, թե ինչ ընթացք կունենան այդ քրեական գործերը, կփակվեն կամ չեն փակվի, այլև այն, թե արդյոք իշխանությունները պատրաստ են իրավականի հետ մեկտեղ նաև քաղաքական պատասխանատվություն ստանձնել իրենց թիմակիցների գործողությունների համար, իսկ թիմակիցները՝ հենց իրենց կամ իրենց հարազատների գործողությունների համար։ Ինչպես երևում է՝ այս իմաստով էլ գործող իշխանությունները աննախադեպ են բացասական իմաստով: Իսկ նման անպատասխանատվությունը ամենաթողության և անպատժելիության միջավայր է ձևավորում։ Դա ունենալու է դոմինոյի էֆեկտ՝ իր կրիմինալ ծանր հետևանքներով: Դրա նախանշաններն արդեն իսկ ակնառու են...»։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում