Ամիրյան փողոցում խուլիգանության գործով մեղադրանք է առաջադրվել ևս մեկ անձի. նա եղել է Ռոբերտ Սուքիասյանի հետ. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում` Երևանի Ամիրյան փողոցում տեղի ունեցած խուլիգանության դեպքի առթիվ քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել ևս մեկ անձի՝ Երևանի 46-ամյա բնակչին:
ՔԿ-ից հայտնում են, որ քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 46-ամյա տղամարդը, երթևեկության ընթացքում իր կնոջը Նարեկ Կարապետյանի կողմից ձայնային ազդանշան տալու և վիրավորանքներ հասցնելու շուրջ պարզաբանումներ ստանալու նպատակով, իր ծանոթ Ռոբերտ Սուքիասյանի (հայտնի գործարար Խաչատուր Սուքիասյանի եղբայրն է-խմբ) և մի խումբ այլ անձանց հետ, 2021թ. հուլիսի 18-ին՝ ժամը 19:15-ի սահմաններում, Երևան քաղաքի Ամիրյան փողոցում հանդիպել է Նարեկ Կարապետյանին և նրա քրոջ ամուսնուն:
Նրանց միջև ծավալված խոսակցությունն անմիջապես վերածվել է վիճաբանության, որի ընթացքում 46-ամյա տղամարդը բռունցքով հարվածել է Նարեկ Կարապետյանին, որից հետո, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, տևական ժամանակ բարձրաձայն հայհոյանքներ են հնչեցրել և փոխադարձ հարվածներ հասցրել միմյանց:
Այդ ընթացքում 46-ամյա տղամարդը, շարունակելով դրսևորել ագրեսիվ խուլիգանական գործողություններ, վերցրել է «Baikal MP654K» մոդելի օդաճնշիչ ատրճանակը, և այն ուղղելով Նարեկ Կարապետյանի վրա՝ փորձել է կրակել վերջինիս:
Վերը նկարագրված գործողությունների հետևանքով էականորեն խաթարվել է տվյալ տարածքում գործող օբյեկտների աշխատանքը, շրջապատում գտնվող անձանց պատճառվել է անհարմարություն և լուրջ անհանգստություն:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 46-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Հիշեցնենք, որ նշված քրեական գործի շրջանակներում Ռոբերտ Սուքիասյանը կալանավորվել է, իսկ Նարեկ Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել, նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում, և որպես խափանման միջոց ընտրվել կալանավորումը:
Նախաքննությունը շարունակվում է:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց