նիկոլյան «նոր» Հայաստանի «նվաճումները»
Շատերն են այս օրերին փորձում հասկանալ, թե ինչ նվաճումներ էր արձանագրել նիկոլյան Հայաստանը, որ կես միլիոնից ավելի մարդ քվեարկեց նրա օգտին:
Հիմա թվարկենք նվաճումների ոչ ամբողջական շարքը.
1. Հազարավոր զոհեր
2. Տասը հազարից ավելի վիրավոր
3. 40 հազարից ավելի տնազուրկ, փախստական
4. Շուշին հանձնվել է Ադրբեջանին
5. Հադրութը հանձնվել է Ադրբեջանին
6. Շուշիի եւ Հադրութի հետ մեկտեղ թշնամուն են հանձնվել տասնյակ գյուղեր եւ քաղաքներ
7. Հայ գերիները մինչ այժմ Բաքվում են
8. Ադրբեջանցիները հայտնվել են Երասխի եւ Արենիի գլխին
9. Թշնամին վերահսկում է Գորիսի եւ Կապանի անմիջական մատույցներում գտնվող դիրքերը
10. Ադրբեջանցիները մի քանի ամիս է ՀՀ տարածքում են եւ Սեւանա լճից 6 կմ հեռավորության վրա
11. Այլեւս հնարավոր չէ Վարդենիս-Սոդք-Քարվաճառ ճանապարհով հասնել Ստեփանակերտ
12. Կապան-Գորիս հատվածում չորս անգամ կարող եք հանդիպել մինչեւ ատամները զինված ադրբեջանցիների
13. Ստեփանակերտ հասնելու համար մի քանի անգամ պետք է շնորհակալություն հայտնեք ռուսաստանցի խաղաղապահներին
14. Ալիեւն անդադար ծաղրում է հայերին եւ Հայաստանը, իսկ նիկոլը անգամ ծպտուն չի հանում
15. նիկոլը մտադիր է նոր տարածքներ հանձնել Ադրբեջանին
16. Հայաստանում աննախադեպ թանկացումներ են
17. Կենսամակարդակը կտրուկ անկում է ապրում
18. Արտագաղթի ծավալները հասել են աղետալի աստիճանի
19. Հայաստանը միջազգային հարթակում ունի պարտված եւ ստորացված երկրի կարգավիճակ
20. Հայաստանն ընկալվում է մի երկիր, որի պարտված ղեկավարն այդպես էլ հրաժարական չտվեց
Top-News.am


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Բրազիլիայի նախագահի թեկնածուն լքել է երկիրը ընտրություններում պարտվելուց հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարն այցելել է Moon Rose ջերմոցային տնտեսություն
Նոր նշանակում՝ Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցում
Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության հարցով նիստը տեղի կունենա նոյեմբերի 6-ին
ՀԱՊԿ- ից Հայաստանին պետք է հեռացնել. Բորդյուժան՝ «ՌԻԱ Նովոստիին»