Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ձեռքի տեսքով կախազարդը կարող է պատկերել Աստծո ձեռքը ՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերտ Յան Կուպմանի հետ (տեսանյութ) Սպանելու դիտավորություն չի ունեցել Հայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կան Ամերիկացի ռեփեր P.Diddy ազատ կարձակվի լավ վարքագծի համար Ռանչպար տանող կամրջի վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում են Ընդդիմությունը, չծանոթանալով նախագծի բովանդակությանը, ի սկզբանե «ոչ»-ի քարոզարշավ է անում. Գալյան Քննարկվել են ՀՀ էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված հնարավոր համագործակցության հեռանկարները Թուրքիան և Հարավային Կորեան ատոմային էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրել Նեթանյահուն կոչ է արել ձևավորել ընդլայնված կոալիցիոն կառավարություն՝ առանց արաբական կուսակցությունների Գոռավանում կասեցվել է «Չանախ» պանրի արտադրությունը

Ձեռքի տեսքով կախազարդը կարող է պատկերել Աստծո ձեռքըՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունիՆիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերտ Յան Կուպմանի հետ (տեսանյութ)Սպանելու դիտավորություն չի ունեցելՀայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կանԱմերիկացի ռեփեր P.Diddy ազատ կարձակվի լավ վարքագծի համարՌանչպար տանող կամրջի վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում ենԸնդդիմությունը, չծանոթանալով նախագծի բովանդակությանը, ի սկզբանե «ոչ»-ի քարոզարշավ է անում. ԳալյանՔննարկվել են ՀՀ էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված հնարավոր համագործակցության հեռանկարներըԹուրքիան և Հարավային Կորեան ատոմային էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրելՆեթանյահուն կոչ է արել ձևավորել ընդլայնված կոալիցիոն կառավարություն՝ առանց արաբական կուսակցություններիԳոռավանում կասեցվել է «Չանախ» պանրի արտադրությունըԱրարատի նախկին մարզպետին պատկանող հողամասերի ձեռքբերման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՄԻԵԴ-ի Մեծ պալատը մերժել է Ադրբեջանի ներկայացրած գանգատը՝ հօգուտ հայ դիմումատուների կայացված ՄԻԵԴ-ի վճռի դեմԴժվար մրցակցություն Amazon-ի ու Apple-ի հարթակների հետՀՀ գլխավոր դատախազության պատվիրակությունը ճանաչողական այցով մեկնել է ՍտրասբուրգՖինանսների նախարարը ԱԺ-ում ներկայացրել է 2027-ի պետբյուջեի օրենքի նախագծով մի շարք գերատեսչությունների տրամադրվելիք գումարները Բոլորն ասում են՝ ուժ չկա, ռեսուրսներ չկան, բոլորը հոգնել ենՕդի ջերմաստիճանը նոյեմբերի 5-7-ին աստիճանաբար կնվազիԵս միշտ քաղաքապետերին համարել եմ քաղաքականության հերոսներԿարդալ թղթի՞ց, թե՞ էկրանից․ ինչպե՞ս է ազդում ընթերցանության ձևն ուղեղի աշխատանքի վրա Բարսելոնան շարունակում է պայքարել ամենաբարձր տիտղոսների համարԻնքնաթիռի կործանման պատճառը դեռ հայտնի չէԱյժմ պատերազմը կանխելու քայլերը կախված են ԱՄՆ-իցԽամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելովԶապորոժիեի մարզում հումանիտար օգնության կենտրոնին ռուսական հարվածների հետևանքով 29 մարդ է զոհվելՎարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ռոբերտա Մեցոլայի հետ (տեսանյութ)ՀՀ ԿԲ խորհուրդը որոշել է բարձրացնել քաղաքականության տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 7.0%Սրբուհի Գալյանը՝ ՔԿՀ-ներում մահվան դեպքերի մասինԻնչպե՞ս ստանալ նոր կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ․ տեղի կունենա Նելլի Դավթյանի և Ռեջիս Բուշյեի համատեղ ասուլիսըԹեհրանի հրթիռները կարող են հասնել նաև ԵվրոպաԳրենլանդիայի մասին հայտարարությունները դիտարկում եմ Թրամփին բնորոշ հաղորդակցման ոճի համատեքստումՎարչապետը ժամանել է Բրյուսել (տեսանյութ)Մի շարք արդյունավետ խորհրդակցություններ ենք ունեցել իրանական կողմի հետՎարչապետն աշխատանքային այցով ժամանել է ԲրյուսելԻ՞նչ գիտենք մեր նոր անձնագրի մասին (տեսանյութ)Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցությանը և անվտանգությանը վերաբերող հարցերԴատավոր Գևորգ Մանուկյանին նկատողություն է հայտարարվել (տեսանյութ)Հայաստանի Հանրապետությունը երբեք չի հրաժարվելու իր շահերի պաշտպանությունն իրականացնել միջազգային որևէ ատյանումԽավիեր Տեբասը հերթական անգամ կոշտ քննադատության է ենթարկել Մադրիդի Ռեալի ղեկավարությանըՌուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածներըՔրեակատարողական հիմնարկներում տեղադրվել են տեսահսկողական համակարգերԱմերիկացիները նոյեմբերի 3-ին կմասնակցեն ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների2027-ին շարունակվելու են նոր Սահմանադրության նախագծի մշակման աշխատանքները. Սրբուհի ԳալյանՍևանա լճի բացարձակ նիշից ցածր 81 հողամասերում ապամոնտաժվել է 238 շենք- շինությունՖրանսիան թալիբների հետ բանակցում է աֆղանստանցի միգրանտների արտաքսման շուրջՀամիկ Սայադյանը նոյեմբերի 23-ից կնշանակվի Չինաստանում ՀՀ ռազմական կցորդՊարտադի՞ր է փոխարինել գործող փաստաթղթերը. ՆԳՆ-ն իրազեկում է (տեսանյութ)Արենի համայնքին կհատուցվի 5 միլիոն 251 հազար դրամՖինանսների նախարարի անունով կեղծ օգտահաշիվներ են բացվել
Հայաստան

Ինչո՞վ ես զբաղված, գոնե քո հայրենի Իջևանը փրկիր. Հրաչ Բերբերյան (տեսանյութ)

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը գրառում է կատարել, որ ամեն Աստծո օր ինքը տեսնում է, թե ինչպես են իր գործընկերները լավացնում մարդկանց կյանքն ու դարձնում Հայաստանն ավելի լավ տեղ ապրելու ու արարելու համար: «Այսօր ևս չնաշխարհիկ ծրագրեր ընդունեցինք գյուղատնտեսության և տնտեսության ոլորտներում, ծրագրեր, որոնք կոգեշնչեն մարդկանց նոր սխրանքների»,- գրել էր Քերոբյանը:

Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը չգիտի՝ ինչ չնաշխարհիկ ծրագրերի մասին է խոսում Վահան Քերոբյանը:

«Միգուցե պարոն Քերոբյանի, իր շրջապատի քայլող-վազողների համար դրանք չնաշխարհիկ ծրագրեր են, բայց գյուղացին այսօր ծանր վիճակում է: Մենք ունեցանք ջրամբարների խնդիր, որ ջուրը չէր լցվել, և դրա միակ մեղավորը տարածքային կառավարման նախարար Պապիկյանն էր, որովհետև չէր հետևել ջրամբարներին, ջուրը վաճառվել էր: Զարմանում եմ վարչապետի վրա, որ Պապիկյանին նշանակում է կոնկրետ հարցի լուծման հանձնաժողովի նախագահ: Այդտեղ լուծելու ոչինչ չկար: Ջուրը անհետացել էր, ջրամբարները ջուր չէին կուտակել կամ կուտակել էին ու վաճառել. այդտեղ հետաքննություն էր հարկավոր անել, և 4-5 ջրամբարի տնօրեն պետք է այսօր լինեին ուղղիչ-աշխատանքային գաղութում: Դա իմ խորը համոզմունքն է»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

ՀՀ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի Կենտրոն» ՊՈԱԿ-ի տվյալներով՝ 2021թ. հուլիսի 20-ի դրությամբ նախորդ տարվա նույն օրվա համեմատությամբ Ախուրյանի ջրամբարում ջրի ծավալը պակաս է 139 մլն մ³-ով, Ապարանի ջրամբարում` 9.0 մլն մ³-ով, Ազատի ջրամբարում՝ 16.1 մլն մ³-ով և Մարմարիկի ջրամբարում` 3.6 մլն մ³-ով: Սևանա լճի մակարդակն էլ նվազել է 2 սմ-ով:

Հրաչ Բերբերյանի խոսքով՝ տարին բարվոք էր, և ջրամբարները պետք է լեփ-լեցուն լինեին. «Ախուրյանի ջրամբարով ջուրը գնացել է Թուրքիա: Հիմա, թե դա վաճառվել է, թե բարեգործություն է եղել, թե բարի նպատակներ են եղել հարևան հանրապետության համար՝ հետաքննությունը պետք է պարզի: Պետք է անկախ հանձնաժողով ստեղծվեր»:

Գյուղոլորտի մյուս խնդիրը, նրա խոսքով՝ մորեխի տարածումն է. «Ընդամենը մեկ շաբաթ առաջ պարոն Փաշինյանի հայրենիքում մորեխները ոչնչացրել են հսկայական քանակությամբ խաղողի այգիներ, մեկամյա կուլտուրաներ: Պարոն Փաշինյան, գոնե քո հայրենիքը փրկի, բա Իջևանից եկել ես այստեղ, ինչո՞վ ես զբաղված: Չէ՞ որ մենք ունենք դրա համար հատկացված գումար: Ես չգիտեմ՝ այս տարի կառավարությունը հատկացրե՞լ է այդ գումարը, թե՞ ոչ, բայց դա միշտ եղել է բույսերի պաշտպանության ծրագրերի մեջ: Մորմազգու ցեցի դեմ մասնագետ չունեք, հասկացանք, մորեխի դեմ էլ չունե՞ք մասնագետ: Դե, հիմա քո կառավարությանը վերցրու ու գնացեք Իջևան, գյուղացու վիճակը տեսեք»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում