Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայությունից օգտվելու համար ՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն Մարտին Լյութեր Քինգի ձեռագիրը աճուրդի կհանվի Christie's աճուրդի տանը Մինչև տարեվերջ կավարտվի 300 դպրոցի և 500 մանկապարտեզի շինարարությունը. 6,9 մլրդ դրամի լրացուցիչ հատկացում Զելենսկին և Ալիևը բանակցություններ են վարել Դուբլինում Ազգային արխիվի Արարատի մասնաճյուղի պայմանները կբարելավվեն Անցած գիշեր Հորմուզի նեղուցում երկու լցանավ է պայթել Ուսման Նուրմագոմեդովը Աբու Դաբիում ձերբակալվել է Nvidia-ի տնօրենների խորհուրդը քննարկում է Ջենսեն Հուանգի պաշտոնանկության հարցը. WSJ Կաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրով Բոլորը բարձր լռում էին, երբ մեզ համերաշխորեն սպանում էին. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասին ԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանի

Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայությունից օգտվելու համարՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն Մարտին Լյութեր Քինգի ձեռագիրը աճուրդի կհանվի Christie's աճուրդի տանըՄինչև տարեվերջ կավարտվի 300 դպրոցի և 500 մանկապարտեզի շինարարությունը. 6,9 մլրդ դրամի լրացուցիչ հատկացումԶելենսկին և Ալիևը բանակցություններ են վարել ԴուբլինումԱզգային արխիվի Արարատի մասնաճյուղի պայմանները կբարելավվենԱնցած գիշեր Հորմուզի նեղուցում երկու լցանավ է պայթելՈւսման Նուրմագոմեդովը Աբու Դաբիում ձերբակալվել էNvidia-ի տնօրենների խորհուրդը քննարկում է Ջենսեն Հուանգի պաշտոնանկության հարցը. WSJԿաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրովԲոլորը բարձր լռում էին, երբ մեզ համերաշխորեն սպանում էին. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասինԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանիCOP31 համաժողովի շրջանակում հանդիպել են Թուրքիայի և Իրանի նախագահներըՀամայնքային ոստիկանությանը կազատեն անհարկի ծանրաբեռնվածությունիցԱյս երկու կազմակերպություններին անդամակցելը անհամատեղելի էՄինչև 28 տարեկան՝ դիաբետով բուժառուների համար ձեռք կբերվի նոր սերնդի ինսուլինԵրևանի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման համար ՀՀ-ին 45 մլն եվրո կհատկացվիՇատ դրական հանդիպում ունեցանք Էրդողանի հետ. ՓաշինյանԺամանակավորապես կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի երթևեկությունըԱռաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՈրոշ դրվագներով անհամաձայնություն ունեմ. Սոնա Ղազարյանը՝ Արմեն Գրիգորյանի հոդվածի մասինTRIPP ընկերության ստեղծման համար անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների փաթեթն ընդունվեց երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբԱրքայազն Ջորջի ստեղծած նկարը տեղ է գտել Country Life ամսագրի հատուկ համարումԿձևավորվի անշարժ գույքի հասցեների պաշտոնական էլեկտրոնային տեղեկատվական բազաԱդրբեջանի և Թուրքիայի միջև եղբայրությունը հավերժ է. Յըլմազ2027 թվականի հունվարի 2-ից սիգի ձկնկիթի՝ 6 ամսով արտահանման արգելք կսահմանվիՄանչեսթեր Յունայթեդի խնդիրները թիմին ուղեկցում են նաև խաղադաշտից դուրսԶանգվածային ծեծկռտուք Աբու ԴաբիումԲալիստիկ հրթիռներ են արտադրվում լեռներում և գետնի տակ գտնվող օբյեկտներումԳվարդիոլան կարող է նշանակվել ԱՄՆ ազգային հավաքականի գլխավոր մարզիչԱյդ միավորումը միայն արագացնելու է նրանց տապալումըՉինաստանը հերքել է լրտեսության մասին ԱՄՆ-ի մեղադրանքներըԿլիմայական փոփոխություններն արագանում ենԴոնովան Փարիզյանը իմ և գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի դիտակետում էԻսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը կարող է փոխարինել Ֆլորենտինո Պերեսին Ռեալի նախագահի պաշտոնումՀայաստանի բռնցքամարտի տղամարդկանց հավաքականն ուսումնամարզական հավաք է անցկացնում Ուզբեկստանում173 մլն դրամի աջակցություն` Արենի տեսակի խաղողի մթերմանն օժանդակած ընկերությանըՀայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները քննարկել են մի շարք հարցերԳազանջատում` Նոր Հաճնում և Նոր Գեղի բնակավայրում Մարդու մահը քաղաքական շահարկման առարկա մի՛ սարքեք. Տարոն Չախոյանը՝ Արսեն Գևորգյանի մասինՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 12.11.2026 (տեսանյութ)Խցանում առաջացնող իրավախախտումների մասով Ոստիկանությունը էականորեն խստացրել է վարչարարությունը. ՆԳՆ խոսնակՎենսը դիտարկում է Իրանի ուժային կառույցների հետ ուղղակի բանակցություններ անցկացնելու հնարավորությունը. Wall Street JournalՄաշտոցի պողոտայի որոշ հատվածներում կարգելվի կանգառըԿանադան կարգելի ռուս և բելառուս մարզիկների մուտքը երկիրՆաիրիի համայնքային ոստիկանները ավտոմեքենայից գողության դեպքեր են բացահայտել (տեսանյութ)Այն դիրքորոշումը, որ ՀԱՊԿ-ն ունի տարածաշրջանային պետությունների նկատմամբ, անընդունելի էՄատենադարանի հարակից տարածքը ավտոկայանատեղիի չի վերածվիի՞նչ գնային փոխոխություն կա Հայաստանի սպառողական զամբյուղումԵրևանի պարեկները հայտնաբերել են հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդին (տեսանյութ)
Հայաստան

Անհնար է, որ մեկ նախարարը տիրապետի այդ բոլոր ոլորտներին

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը՝ ԿԳՄՍՆ-ն, պատրաստվում է Կամերային երաժշտական թատրոնը միավորել Երևանի Հակոբ Պարոնյանի անվան կոմեդիայի պետական թատրոնի հետ։

Օրերս ԿԳՄՍՆ մշակույթի ոլորտը համակարգող փոխնախարար Արա Խզմալյանն այս մասին տեղեկացրել էր Կամերային երաժշտական թատրոնի անձնակազմին, ինչը վրդովմունքի ու բողոքի հերթական առիթ է դարձել։

Իր հարցազրույցներից մեկում Արա Խզմալյանն ասել էր, որ թատրոնները կմիավորեն, իսկ Կամերային երաժշտական թատրոնի շենքը նպատակահարմար են գտել հանձնել Պետական սիմֆոնիկ նվագախմբի տնօրինությանը։

Չնայած երկու թատրոնների ներկայացուցիչներն էլ դեմ են արտահայտվել այս որոշման դեմ, քննադատել են նախարարության որոշումը, սակայն ԿԳՄՍՆ-ն հետ չի կանգնում իր որոշումից։

168.am–ի հետ զրույցում թատերագետ Անուշ Ասլիբեկյանն անդրադառնալով ԿԳՄՍՆ-ի այս որոշմանը և դրա հետևանքներին, նշեց, որ այդքան էլ անմեղ բան չէ նախարարության այն բացատրությունը, թե թատրոնը ոչ թե փակում են, այլ միացնում են։

«Այդ կառույցի որևէ բացատրության որևէ մեկը չի հավատում՝ ո՛չ հանրային լայն շրջանակներում, ո՛չ մասնագիտական շրջանակներում, քանի որ օրինակները բազմաթիվ են, որ ոչ թե խթանող ու օժանդակող քաղաքականություն է վարում նախարարությունը, այլ ճիշտ հակառակը՝ հայտնվում է այն պահերին, երբ մտածում է, թե ստեղծագործող օրգանիզմը թուլացած է և կազմ ու պատրաստ է այդ օրգանիզմը փակելու։

Անտրամաբանական եմ համարում այդ երկու կառույցների միացումը, քանի որ նախ՝ դրանք երկու տարբեր ու առանձին գործող կենդանի օրգանիզմներ են, որտեղի՞ց այս երկուսը միացնելու այդ պահանջը, երկու թատրոնների անձնակազմերի միավորման արդյունքում կստացվի դերասանների չափազանց մեծ թիվ, որն անհավանական է թվում։ Այսօր երբ ինչ-որ թատրոնում ռեժիսորները սերնդափոխության խնդրի առջև են կանգնած և ուզում են երիտասարդ դերասանների տանել թատրոն, խնդիրներ են ունենում, քանի որ պետությունը նշում է, որ նոր հաստիքներ իջեցնել չի կարող։ Այսպիսով՝ թատրոնները տարիներով մնում են նույն դերասաններով, չեն կարողանում սերնդափոխություն իրականացնել, երիտասարդ դերասաններ չկան, նրանք ավարտում են ինստիտուտը և մնում են անգործ»,- նշեց Անուշ Ասլիբեկյանը։

Ըստ նրա, եթե պետությունը չի կարողանում, օրինակ, թատրոնի 30 հոգանոց անձնակազմին ավելացնել մեկ հոգի, ապա ինչպե՞ս է ստացվում, որ այս պարագայում պատրաստ է 40 կամ 30 դերասան ավելացնել արդեն թատրոնի եղած 30 հոգանոց անձնակազմին։

«Զավեշտալի է այս երկու թատրոնների միացումը, որոնք ունեն երկու տարբեր պրոֆիլներ, եթե երկու թատրոնների անվան մեջ կա երաժշտական բառը, ապա դա նշանակում է, որ պետք է միացնե՞ն։ Դե ուրեմն եկեք միացնենք ռուսական դրամատիկական թատրոնը և Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնը, խամաճիկների ու տիկնիկային թատրոնները․․․ Այս ամենը աբսուրդ է, քանի որ այս բոլոր թատրոնները բոլորովին այլ ուղղվածության թատրոններ են։

Պարոնյանի անվան թատրոնը դասական կոմեդիաների երաժշտական մեկնաբանությունների, օպերետների թատրոն է, իսկ Կամերային երաժշտական թատրոնն ավելի բազմապրոֆիլ է, որքանով հետևել եմ իրենց ներկայացումներին՝ էստրադային և մյուզիքլային ոճի, բեմադրութուններ են, ավելի հարուստ է մանկական խաղացանկը։ Բացարձակապես չեմ պատկերացնում, թե երկու թատրոնների անձնակազմերն ինչպես են իրար հետ համագործակցելու»,- հավելեց նա։

Թատերագետի դիտարկմամբ՝ այն բացատրությունը, թե մտածում են Կամերային երաժշտական թատրոնի շենքը փոխանցել Սիմֆոնիկ նվագախմբին, այնքան անհեթեթ է, որ չի էլ ուզում մտածել, որ դա պետական կառույցի կողմից տրված բացատրություն է։

Ըստ նրա՝ ստացվում է սպանել մի թատերական ստեղծագործող օրգանիզմ, որպեսզի փորձասենյակ տրամադրեն մեկ այլ գործող մշակութային օրգանիզմի, ինչը, նրա գնահատմամբ՝ հանցագործություն է։

«Որպես թատերագետ, որևէ պարագայում, հատկապես այսօր անընդունելի եմ համարում որևէ մշակութային օջախի փակելու գաղափարը։ Մեր թատրոնների խաղացանկերը բարձիթողի վիճակում են, չենք հետևում պետական մակարդակով, այնինչ, եթե հետևեին, ու ծրագրային մոտեցում լիներ թատրոնին, ապա կունենայինք հզոր զենք, որի միջոցով մենք կկարողանայինք մեր հանրության մեջ բարձր գաղափարներ սերմանել։

Այո, հրաշալի է, որ պետությունը թատրոններ է ֆինանսավորում, որպեսզի գոյություն ունենան, բայց պետք է աշխատի այդ թատրոնների խաղացանկերի ու վարած քաղաքականության նկատմամբ առհասարակ։ Դրա համար այսօր եկել ենք մի հանգրվանի, երբ փաստորեն միտումնավոր աչքաթող են արվել թատրոնի ընթացիկ խնդիրները, չեն հետևել, չեն օգնել ու խթանել, որպեսզի հարմար պահի ազատվեն։

Դժվար է հավատալ լավագույն պայմանների նախարարության խոստմանը։ Սա պարզապես խայծ է։ Անհնար է պատկերացնել այս երկու թատրոնների միացումը, բնականաբար, շատ կրճատումներ կլինեն, մենք պարզապես կկորցնենք մի գործող թատրոն»,- ընդգծեց նա։

Նա նաև շեշտեց՝ հետևելով ԿԳՄՍ նախարարության գործունեությանը, տեսնում է, որ այն տանուլ է տալիս բոլոր ոլորտները՝ կրթությունից սկսած, գիտությունով ու մշակույթով վերջացրած, քանի որ նախարարությունում «մեկ–երկու կոմպետենտ մարդ կա», որոնք փոքրամասնություն են և չի կարող նրանց ձայնը որոշիչ լինել։

«Անհնար է, որ մեկ նախարարը տիրապետի այդ բոլոր ոլորտներին, մենք տեսնում ենք, որ չի էլ տիրապետում, ինչի արդյունքում պարբերաբար ականատես ենք դառնում շատ կործանարար որոշումների, նման բան անելն անգրագիտության, անկարողության դրսևորում կլինի։ Նախարարությունում պարտավոր են որևէ թատրոնի մասին որոշումներ կայացնելիս հաշվի առնել թատերագետների, թատերական մասնագիտական շրջանակների կարծիքը։ Ցավոք՝ այստեղ անգամ գեղարվեստական խնդիրների մասին խոսք էլ չի գնում։ Որպես թատերագետ՝ գտնում եմ, որ այսօր որևէ թատրոն փակելն անընդունելի է։ Դա կլինի սարսափելի նախադեպ, երբ մշակութային օջախներ ստեղծելու փոխարեն՝ դրանք ոչնչացնում ենք։ Եթե այսօր մենք դա թույլ տվեցինք, ապա առաջիկայում նման նախարարությունից սպասենք մի շարք մշակութասպան իրողությունների, ինչը նաև ազգի ու պետականության ոչնչացման ճանապարհ է»,- եզրափակեց Անուշ Ասլիբեկյանը։