Փաշինյանը հարյուրավոր ոստիկանների ուղեկցությամբ գնում է Իջեւան
Այս պահին Նիկոլ Փաշինյանը հարյուրավոր ոստիկանների ուղեկցությամբ ուղեւորվում է Տավուշի մարզ՝ հայրենի Իջեւան: Ինչպես հայտնի է, Տավուշում Վարդավառը տոնում են ոչ եկեղեցու օրացույցով, որն այս տարի հուլիսի 25-ն է։ Նիկոլ Փաշինյանին եւ ընտանիքին ընկերակցում է նաեւ իր մանկության ընկերը՝ ոստիկանապետ Վահե Ղազարյանը: Այս մասին գրում է Hraparak.am-ը:
Նիկոլ Փաշինյանի շարասյունը Սևանի մայրուղով ընթանում է շատ մեծ արագությամբ՝ առնվազն 150 կմ/ժամ: Այնպես, որ հակառակ ուղղությամբ ընթացող մեքենաների ուղևորները մրրիկի նման սլացող տասնյակ թանկ սև մեքենաներ են միայն տեսել՝ ճանապարհով սլացող:
Հիշեցնենք, որ անցած տարի եւս էլիտար տավուշցիները կորոնավիրուսի թեժ սեզոնին Ծիրանիում բազմամարդ խնջույք էին կազմակերպել, ապա տոնական օրը շարունակել Նիկոլ Փաշինյանի մայրական կողմի գյուղում՝ Ենոքավանում, սակայն հետագայում «կռուտիտ» եղան, թե պաշտոնական ընթրիք էին կազմակերպել։ Թե այս տարի ինչպես են պատրաստվում նշել, մեզ չհաջողվեց պարզել։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց