Նաիրա Զոհրաբյանի ՀԿ-ի անունը հայտնի է
Ասել եմ, որ շարունակելու եմ մնալ առաջնագծում եւ համախոհներիս ու գործընկերներիս հետ միասին սկսում ենք «Անվտանգություն եւ ժողովրդավարություն» իրավապաշտպան հասարակական կազմակերպության գործունեությունը։
Մեր օրակարգը մեծ է՝ մարդու իրավունք, բնականաբար՝ նաեւ ռազմագերիների, անհետ կորածների խնդիրներ, քաղաքական մոնիթորինգ, ժողովրդավարության եւ անվտանգության հարցեր։ Քաղաքական նախապատվություն կամ ինչ-որ մեկի քաղաքական շահի սպասարկում չկա ու չի լինելու։
Մեր մշտադիտարկման թիրախում լինելու է թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը։
Կա՛ եւ լինելու է մեկ օրակարգ ու մեկ շահ՝ Հայաստանի օրակարգն ու շահը։
Այո, բարդ է լինելու այս համատարած աբսուրդի ու ֆալշի, պոպուլիզմի ու ստի, հանրային մեծ դեպրեսիայի ու հիասթափության մեջ լինել լսելի։
Բայց մենք փորձելու ենք։ Փորձելու ենք, որովհետեւ այս ընտրությունները ոչ միայն չլուծեցին երկրի համակարգային խնդիրները, այլեւ կոսմետիկ սվաղի տակ փակելով՝ խորացրեցին ազատ անկման անկյունը։
Փորձելու ենք, որովհետեւ ամեն ինչ շատ ու շատ պարզ է՝ այս արհավիրքը կանգնեցնել է պետք։
Հունիսի 20-ի ընտրությամբ թիվ մեկ այդ հարցը չլուծվեց, որովհետեւ ո՛չ իշխանությունը եւ ո՛չ էլ ընդդիմությունը իրենց առջեւ նման խնդիր, պարզվեց, չէին էլ դրել։
Նաիրա Զոհրաբյան


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց