Սրանց համար անվտանգություն կոչվածը այդպես էլ չհասկացվեց
Սրանց համար անվտանգություն կոչվածը այդպես էլ չհասկացվեց և դրա ապահովման ուղղությամբ այդպես էլ ոչինչ չարվեց։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի տնօրեն Տիգրան Աբրահամյանը։
«ՀՀ ՊՆ փոխանցմամբ, հուլիսի 23-ին, ժամը 23:00-ի սահմաններում, ՀՀ ԶՈւ ՀՕՊ ստորաբաժանումները, համապատասխան գործողություններով, կասեցրել են հայ-ադրբեջանական սահմանի հարավ-արևմտյան ուղղությամբ ԱԹՍ-ով ՀՀ օդային տարածք մուտք գործելու փորձը:
Պաշտպանական գերատեսչությունից նաև հայտնում են, որ հուլիսի 24-ի գիշերը և առավոտյան 09:00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին, բոլոր ուղղություններով, հարաբերականորեն կայուն է:
Սահմանագծին, երեկ, օրվա երկրորդ կեսին գրանցված լարվածության հետ կապված ՀՀ ՊՆ-ն միայն 18.00-ի կողմերը տեղեկատվություն փոխանցվեց, իսկ ավելի ուշ, սահմանագծի տարբեր հատվածներից, տարբեր աղբյուրներով եկող լուրերին հարկ համարեց արձագանքել միայն այսօր։
Սա այն պարագայում, որ իրավիճակը բավականին անորոշ էր, տարբեր աղբյուրներից, այդ թվում՝ ադրբեջանական, եկող տեղեկատվությունը՝ հակասական։
Տեղեկատվական անվտանգության ապահովման տեսանկյունից, օպերատիվության խնդիրը նոր անվտանգային ռիսկեր է ստեղծում, ինչը այս խնդրով զբաղվող կառույցներում կամ չեն գիտակցում կամ անգործության են մատնված։
Հարցն ադրբեջանական կայքերին կամ լուրերին արձագանքելը չէ, դա ոչ միշտ է նպատակահարմար լինել, սակայն հայկական մեդիա դաշտում ստեղծվող վակումը, որն ուղեկցվում է Ադրբեջանից հնչող բախումների սպառնալիքներով, տեղեկատվական անվտանգության սպառնալիք է ստեղծում։
Ինչպես բազմաթիվ այլ հարցերում, այնպես էլ այս, տեղեկատվական անվտանգությամբ զբաղվող կառույցներն այս հասկացության մասին հիշում են միայն այն ժամանակ, երբ իշխանության վերին էշելոններից ընդդիմադիր դիրքերից հանդես եկող անձանց մեկուսացնելու խնդիր կա և ակտիվանում են դրա շրջանակներում, այն էլ ոչ ընդունելի նպատակներով և մեթոդներով։
Սրանց համար անվտանգություն կոչվածը այդպես էլ չհասկացվեց և դրա ապահովման ուղղությամբ այդպես էլ ոչինչ չարվեց»,-գրել է Տիգրան Աբրահամյանը։


















































Այսօր առկա մեծ թվով խնդիրները դրդել կամ դրդում են շատ արցախցիների հեռանալ նաև Հայաստանից. Տիգրան Աբրահամյան
Ավիրողների, հանձնողների, պարտվողների իշխանությունը նոր «բարձունքներ է» գրավում. Տիգրան Աբրահամյան
Ադրբեջանցիները օրը ցերեկով, բառիս բուն իմաստով շրջում են երկրի ներսում, մարդ սպանում, իսկ իրենք «ոչինչ չի եղել դեմքով» այլ օրակարգեր են լցնում. Տիգրան Աբրահամյան
ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը պետք է պարզ հարցի պատասխանի` ներկայացրել է՞ ԳՇ պետին ճշգրիտ իրավիճակը
Ադրբեջանցիները մի քանի տասնյակ կմ ճակատով ընդլայնման, տեղակայման, ամրաշինական աշխատանքներ են իրականացնում. Աբրահամյան
Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Փոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյո...
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
Հունաստանում սննդի գործարանում բռնկված հրդեհը երեք մարդու կյանք է խլել
17-ամյա Աննա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը