Ռուբեն Վարդազարյանը դատի է տվել Բարձրագույն դատական խորհրդին
ԲԴԽ նախագահ (լիազորությունները ժամանակավորապես կասեցված) Ռուբեն Վարդազարյանը դատի է տվել Բարձրագույն դատական խորհրդին:
Վարդազարյանը ՀՀ վարչական դատարանից պահանջում է, որ իր՝ որպես Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի եւ Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի /նախագահի/, լիազորությունների կասեցումը վերացած լինելու իրավահարաբերության առկայությունը ճանաչի:
Հիշեցնենք, որ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատավոր Դավիթ Հարությունյանը հրապարակել էր ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի մասով որոշումը, որով վարույթն իրականացնող մարմնին պարտավորեցրել էր վերացնել Վարդազարյանի՝ որպես դատավորի եւ ԲԴԽ նախագահի իրավունքների եւ օրինական շահերի խախտումները։
Իրեն պաշտոնին վերականգնելու համար Վարդազարյանը դիմում էր ուղարկել Բարձրագույն դատական խորհուրդ։ Այդ առնչությամբ Բարձրագույն դատական խորհուրդը հանդես էր եկել հայտարարությամբ։ Խորհուրդը նշել էր, որ այդ հարցի հասցեատերն իրենք չեն։

















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...