Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ձեռքի տեսքով կախազարդը կարող է պատկերել Աստծո ձեռքը ՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերտ Յան Կուպմանի հետ (տեսանյութ) Սպանելու դիտավորություն չի ունեցել Հայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կան Ամերիկացի ռեփեր P.Diddy ազատ կարձակվի լավ վարքագծի համար Ռանչպար տանող կամրջի վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում են Ընդդիմությունը, չծանոթանալով նախագծի բովանդակությանը, ի սկզբանե «ոչ»-ի քարոզարշավ է անում. Գալյան Քննարկվել են ՀՀ էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված հնարավոր համագործակցության հեռանկարները Թուրքիան և Հարավային Կորեան ատոմային էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրել Նեթանյահուն կոչ է արել ձևավորել ընդլայնված կոալիցիոն կառավարություն՝ առանց արաբական կուսակցությունների Գոռավանում կասեցվել է «Չանախ» պանրի արտադրությունը

Ձեռքի տեսքով կախազարդը կարող է պատկերել Աստծո ձեռքըՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունիՆիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերտ Յան Կուպմանի հետ (տեսանյութ)Սպանելու դիտավորություն չի ունեցելՀայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կանԱմերիկացի ռեփեր P.Diddy ազատ կարձակվի լավ վարքագծի համարՌանչպար տանող կամրջի վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում ենԸնդդիմությունը, չծանոթանալով նախագծի բովանդակությանը, ի սկզբանե «ոչ»-ի քարոզարշավ է անում. ԳալյանՔննարկվել են ՀՀ էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված հնարավոր համագործակցության հեռանկարներըԹուրքիան և Հարավային Կորեան ատոմային էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրելՆեթանյահուն կոչ է արել ձևավորել ընդլայնված կոալիցիոն կառավարություն՝ առանց արաբական կուսակցություններիԳոռավանում կասեցվել է «Չանախ» պանրի արտադրությունըԱրարատի նախկին մարզպետին պատկանող հողամասերի ձեռքբերման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՄԻԵԴ-ի Մեծ պալատը մերժել է Ադրբեջանի ներկայացրած գանգատը՝ հօգուտ հայ դիմումատուների կայացված ՄԻԵԴ-ի վճռի դեմԴժվար մրցակցություն Amazon-ի ու Apple-ի հարթակների հետՀՀ գլխավոր դատախազության պատվիրակությունը ճանաչողական այցով մեկնել է ՍտրասբուրգՖինանսների նախարարը ԱԺ-ում ներկայացրել է 2027-ի պետբյուջեի օրենքի նախագծով մի շարք գերատեսչությունների տրամադրվելիք գումարները Բոլորն ասում են՝ ուժ չկա, ռեսուրսներ չկան, բոլորը հոգնել ենՕդի ջերմաստիճանը նոյեմբերի 5-7-ին աստիճանաբար կնվազիԵս միշտ քաղաքապետերին համարել եմ քաղաքականության հերոսներԿարդալ թղթի՞ց, թե՞ էկրանից․ ինչպե՞ս է ազդում ընթերցանության ձևն ուղեղի աշխատանքի վրա Բարսելոնան շարունակում է պայքարել ամենաբարձր տիտղոսների համարԻնքնաթիռի կործանման պատճառը դեռ հայտնի չէԱյժմ պատերազմը կանխելու քայլերը կախված են ԱՄՆ-իցԽամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելովԶապորոժիեի մարզում հումանիտար օգնության կենտրոնին ռուսական հարվածների հետևանքով 29 մարդ է զոհվելՎարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ռոբերտա Մեցոլայի հետ (տեսանյութ)ՀՀ ԿԲ խորհուրդը որոշել է բարձրացնել քաղաքականության տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 7.0%Սրբուհի Գալյանը՝ ՔԿՀ-ներում մահվան դեպքերի մասինԻնչպե՞ս ստանալ նոր կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ․ տեղի կունենա Նելլի Դավթյանի և Ռեջիս Բուշյեի համատեղ ասուլիսըԹեհրանի հրթիռները կարող են հասնել նաև ԵվրոպաԳրենլանդիայի մասին հայտարարությունները դիտարկում եմ Թրամփին բնորոշ հաղորդակցման ոճի համատեքստումՎարչապետը ժամանել է Բրյուսել (տեսանյութ)Մի շարք արդյունավետ խորհրդակցություններ ենք ունեցել իրանական կողմի հետՎարչապետն աշխատանքային այցով ժամանել է ԲրյուսելԻ՞նչ գիտենք մեր նոր անձնագրի մասին (տեսանյութ)Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցությանը և անվտանգությանը վերաբերող հարցերԴատավոր Գևորգ Մանուկյանին նկատողություն է հայտարարվել (տեսանյութ)Հայաստանի Հանրապետությունը երբեք չի հրաժարվելու իր շահերի պաշտպանությունն իրականացնել միջազգային որևէ ատյանումԽավիեր Տեբասը հերթական անգամ կոշտ քննադատության է ենթարկել Մադրիդի Ռեալի ղեկավարությանըՌուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածներըՔրեակատարողական հիմնարկներում տեղադրվել են տեսահսկողական համակարգերԱմերիկացիները նոյեմբերի 3-ին կմասնակցեն ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների2027-ին շարունակվելու են նոր Սահմանադրության նախագծի մշակման աշխատանքները. Սրբուհի ԳալյանՍևանա լճի բացարձակ նիշից ցածր 81 հողամասերում ապամոնտաժվել է 238 շենք- շինությունՖրանսիան թալիբների հետ բանակցում է աֆղանստանցի միգրանտների արտաքսման շուրջՀամիկ Սայադյանը նոյեմբերի 23-ից կնշանակվի Չինաստանում ՀՀ ռազմական կցորդՊարտադի՞ր է փոխարինել գործող փաստաթղթերը. ՆԳՆ-ն իրազեկում է (տեսանյութ)Արենի համայնքին կհատուցվի 5 միլիոն 251 հազար դրամՖինանսների նախարարի անունով կեղծ օգտահաշիվներ են բացվել
Թոփ-լուրեր

Երեք հարց, որոնցից խուսափել հնարավոր չէ

ԱԺ ձևավորված է, մանդատները՝ բաժանված, իրավիճակը երկրում մնում է ծայրահեղ։ Բոլոր կարևոր հարցերը, որոնք կային, նույն սրությամբ կան, մի բան էլ ավել։
Հիմա նոր ԱԺ-ն կընտրի հին վարչապետ՝ մեկին, ով երկիրը բերեց փլուզումների։Պարզապես հիմա դա կարվի ա´յլ ընդդիմության առկայությամբ՝ ընդդիմության, որը նրան անվանել է դավաճան, հողատու, թուրք և այլն, մեղադրել միտումնավոր պատերազմի ու պարտության մեջ։ Անկեղծ ասած, այսպիսի որակումներից հետո դժվար է պատկերացնել համատեղ աշխատանքը։ Հնարավոր չէ մարդուն մեղադրել պետական դավաճանության մեջ ու հետո նույն դահլիճում հետը հանգիստ աշխատել։ Այստեղ լուծումներ են պետք։
Այսօրվա անորոշության և ռիսկերի հեռանկարում կա երեք հարց, որոնցից խուսափել հնարավոր չէ։ Եվ դրա մասին պետք է բաց խոսել։ Խրախուսել բաց խոսակցությունը. սա է միակ ճանապարհը՝ այս մղձավանջից ելքեր գտնելու համար։
Ինչո՞ւ չեղավ հաղթանակ, ի՞նչ ասել է հաղթանակ և ի՞նչ անել։

Հարց առաջին. Ինչո՞ւ չեղավ հաղթանակ

Չեղավ հաղթանակ, որովհետև չկար հաղթանակի թիմ։ Նման իրավիճակներում և նման պետություններում հաղթում են միայն ու միայն հաղթանակի թիմերը։ Հավաքական բովանդակության առումով մենք չունեինք հաղթանակի թիմ ու, հետևաբար, չունեցանք հաղթանակ։ Ողջ հարգանքով հանդերձ՝ անհատական մակարդակում ԱԺ անցած ընդդիմադիր դաշինքների ղեկավարների ու գործիչների հանդեպ, որոնցից շատերը լուրջ կենսագրության, փորձառության ու ներուժի տեր մարդիկ են, ես ուզում եմ, որ այս հարցերին նայենք առանց սեթևեթանքի։

■ Հաղթանակի քաղաքական թիմը պետք է լինի ներսում ինքն իր համար համոզիչ, որպեսզի հետո կարողանալ դառնալ համոզիչ՝ լայն հասարակության համար։

■ Հաղթանակի թիմը պետք է լինի ներկայացուցչական՝ ներգրավելով հանրային շերտերին՝ լայն համախմբման համոզիչ կոնցեպցիայով։

■ Հետպատերազմյանարտահերթ ընտրություններում դաշինքի լիդերի և դաշինքի առանցքային ուժի կարևորագույն պատկերացումները՝ խաղաղության, ռևանշի, պատմական տարածքների, հարևանների հետ հարաբերություններիշուրջ, չեն կարող տեսանելի հակասության մեջ լինել, այնինչ դա կար և կրում էր հրապարակային բնույթ։ Ու նաև այդ պատճառով հնարավոր չեղավ դառնալ համոզիչ ու մեղմել հասարակության զգալի մասի մոտ առկա սարսափը նոր պատերազմի հանդեպ (ինչը շատ ճիշտ ձևակերպել էր Ռ. Քոչարյանը իր վերջին հարցազրույցում)։

■ Հաղթանակի գնացող թիմը պետք է իրական լինի։ Հակառակ դեպքում՝ ստացվում է, որ այլ միջավայրում, այլ խմբերի կողմից գեներացվում և մշակվում են հիմնական գաղափարները, ծրագրային ձևակերպումները, որոնք հետո փոխանցվում են «պաշտոնական թիմին»՝ հրապարակայնացվելու համար՝ այն պարագայում, երբ այդ անձանց մեծ մասը դրանցից տեղյակ չէ, իսկ հաճախ՝ կրողն էլ չէ։

Այս պարագայում ԱԺ անցած ընդդիմադիր դաշինքները հիշեցնում են Հայաստանի ֆուտբոլի առաջնության թիմերը՝ ոտքի վրա, ափալ-թափալ հավաքված մարդկանց անվանացանկ, որոնք ֆորմալ լրացնում են թիմի թափուր տեղերը, սակայն միավորված չեն նույն տրամաբանության մեջ՝ մի երկու հայ, մի քանի ռուս, վրացի, մի երկու անհայտ բրազիլացի, նույնիսկ՝ անծանոթ անունով երկրից մի երկու խաղացող և այլն։

Սա հաղթանակի թիմ չէ։ Հաղթանակի թիմը, առավել ևս՝ պետական և ազգային պարտությունից հետո, լրիվ այլ գաղափար է, և այլ սկզբունքներ ենթադրող։
Հանրության շերտերը ներկայացնող, հասարակությունը ներկայացնող կոնսոլիդացիոն-գաղափարական թիմերի փոխարեն ընտրվեց իրավիճակային, խմբային-քվոտավորված ու տեղ-տեղ՝ չթաքցվող պրոտեկցիաներով մոդելը։ Ու մենք այսպես ուզում էինք հաղթե՞լ։

Հարց երկրորդ. Ի՞նչ ասել է հաղթանակ

Ազգային և միջազգային ամոթ է, որ գործը հասավ ընտրություններին. ներքաղաքական հարցերը նոյեմբերի 10-ից հետո հաշվված շաբաթների ընթացքում պետք է լուծված լինեին՝ խաղաղ ու գրագետ։ Ինչո՞ւ դա չեղավ՝ առանձին, ցավոտ քննարկման թեմա է։ Գուցե դրա մասին՝ հետո, բայց հիմա արձանագրենք պատմական ամոթը ու անցնենք առաջ։ Գործը հասավ ընտրություններին, ուրեմն պետք էր հաղթել՝ չխնայելով ռեսուրս, մի կողմ դնելով ամեն անձնականը, երկխոսելով բոլորի հետ, լսելով առաջարկներ, տնետուն անցնելով, սփյուռքը մոբիլիզացնելով, պատրաստ լինելով բարդ փոխզիջումների, զոհողությունների և այլն և այլն։

Բայց ինչպե՞ս կարող էինք հաղթել, եթե չգիտեինք, թե ո´րն է հաղթանակը։
Իսկ հաղթանակը հանրային տրամադրություններում տոտալ փոփոխություններ մտցնելն էր, հասարակական զանգվածային այն շարժումը, որը պետք է սրբեր մեր պետությունը ոչնչացնելու թուրքական ծրագիրը։ Մենք դա չենք արել և չենք արել ո´չ թե որովհետև չենք կարողացել, այլ՝ որովհետև չենք ընդունել, որ դա է կարևորը։

Մեզ հրապարակայնորեն, ամբողջ աշխարհի առաջ որպես պետություն ոչնչացնում են, իսկ մենք ստվերային տրամաբանությամբ կազմված ցուցակներով ուզում էինք դրա դեմը առնել։ Նման բան չի լինում։ Իմ ասածների ամենավառ ապացույցն այն է, որ չկա հետընտրական լարվածություն։ Ուրեմն՝ ոչ ճիշտ պրոցես ենք գեներացրել։ Հակառակ դեպքում հնարավոր չէր լինի զրոյական դիմադրության պայմաններում Չարչյանին սովորական ջեբկիրի նման պահել բանտում ու չլիներ ընդվզում, հնարավոր չէր լինի Սյունիքի համայնքապետերի հետ անել այն, ինչ ուզում են։ Հայաստանում որևէ հետընտրական փուլ այսքան հանդարտ ու այսքան ամուլ չի եղել։ Ինչո՞ւ է այսպես։ Մտածենք, ու ցավոտ պատասխաններ կգտնվեն։

Հարց երրորդ. Ի՞նչ անել

Հայաստանում պետք է լինի նոր սոլիդ իշխանություն։ Իսկ դրա համար պետք է ձևավորվի հաղթանակի թիմ։ Որո՞նք են քայլերը։

■ Աշխատել հանրային տրամադրությունների փոփոխման ուղղությամբ։

■ Փոփոխվող տրամադրությունների պրոցեսում գեներացնել նոր քաղաքական հոսանք՝ նոր ձևակերպումներով, նոր խնդիրներով, նոր բառապաշարով։ Այդ հոսանքը պետք է լինի հնարավորինս լայն ու ազատ։

■ Զգալիորեն փոփոխված հանրային տրամադրությունների, ծավալվող քաղաքական հոսանքի մի պահից ձևավորել նոր քաղաքական ուժ՝ կազմված իրական մարդկանցից, իրական հանրային դեմքերից, մարզային էլիտաներից, հասարակության շերտեր ներկայացնող գործիչներից։

Ինչքա՞ն ժամանակում սա կարող ենք անել. շատ արագ՝ հաշվված ամիսների ընթացքում։ Դրանից հետո երկրում քաղաքական փոփոխությունների խնդիրը տեխնիկայի հարց է, և նույնիսկ նոր ընտրությունների անհրաժեշտություն կարող է չլինել։

Բոլոր նպաստավոր գործոնները առկա են՝ այս շղթան հաջողությամբ իրականացնելու համար՝ սկսած սոցիալական դժգոհություններից, էական թանկացումներից մինչև չդադարող պատերազմ ու դրա վերսկսման վտանգը։ Այս իշխանությանը մերժած 400 հազարը և քվեարկության չգնացած 800 հազարը լրջագույն սոցիալական բազա է, բայց այդ 400 և 800 հազարին պետք է տալ նոր կոնսոլիդացիոն գաղափարներ ու գտնել ձևը՝ նրանց մասնակից դարձնելու մեծ փոփոխություններին։Իսկ Նիկոլին քվեարկած 700 հազարը ոչ թե թշնամական ճամբար է, այլ՝ մտածելու, հետևություններ անելու ու ճիշտ աշխատանքի գործիքներ գտնելու խնդիր։

Ն. Փաշինյանը երեկ կառավարության նիստում արդեն որերորդ անգամ հայտարարում է. «ՀՀ կառավարությունը հանձնառու է իրացնել Հայաստանի, Արցախի և ընդհանրապես տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու՝ Հայաստանի ժողովրդից ստացած մանդատը»։

Քանի դեռ նա այս պատմական սուտը առանց պրոբլեմ արտասանում է, ուրեմն Հայաստանում չկա բավարար լրջության ընդդիմություն, լուրջ դիմադրություն, քաղաքացիական հասարակության լուրջ համակարգեր, լուրջ էլիտաներ։
Փաշինյանի ձևակերպումը փարիսեցիություն է. ինչ է, 2018-ին դու չունեի՞ր այդ մանդատը, ինչ է, խաղաղ դարաշրջան բացելու համար անպայման պատերազմ, պարտություն և մի ամբողջ սերնդի սպա՞նդ էր պետք, նրա՞նք էին խանգարում խաղաղությանը։ «Արցախը Հայաստանն է և վերջ» հայտարարության ժամանակ չէի՞ր մտածում խաղաղ դարաշրջանի մասին, թե՞ հոկտեմբերի 19-ին պատերազմը չդադարեցնելն էր խանգարում խաղաղությանը։Քանի դեռ Նիկոլի՝ նման հայտարարություններից հետո եթերը, մամուլը հեղեղված չեն նման հարցադրումներով, քանի դեռ քաղաքական վերնախավերը չեն գիտակցում տեղին և ճիշտ արձագանքի քաղաքական մշակույթի կարևորությունը, ուրեմն Նիկոլը մնալուէ, քանի դեռ ԱԺ խմբակցությունները չեն պատրաստվում այս թեզով «ճզմել» Նիկոլին, ուրեմն Նիկոլը մնալու է։ Չի լինում հայրենիքի սիրողական փրկություն, սիրողական պայքար։


Հ. Գ.

Առաջիկա շաբաթներին «Այլընտրանքային նախագծեր խումբը» կենտրոնանալու է մի ուսումնասիրության վրա, որը կոչվելու է «Ինչու փլուզվեց իմ երկիրը»։ Սա լինելու է ցավոտ հարցերի մասին խոսելու փորձ։ Մենք պետք է առանց վախենալուհարցեր ձևակերպենք, նայենք մեզ՝ մեր անցյալին, մեր սխալներին, մեր ներկային, որպեսզի կարողանանք այսօր գտնել լուծումներ։
Նոր ԱԺ-ում «Այլընտրանքային նախագծեր խումբը» ունենալու է երկու պատգամավոր՝ Էլինար Վարդանյանը և Գեղամ Նազարյանը։ Նրանք հաստատ իրենց գործը լավ կանեն։ Չի բացառվում, որ որոշակի զարգացումների դեպքում նրանց թիվը մեծանա։


Վահե Հովհաննիսյան

Այլընտրանքային նախագծեր խումբ