«Ի՞նչ կունենայինք մենք, եթե Հայաստանի երրորդ հանրապետության պատմության մեջ տեղի չունենար 2018-ի ապրիլյան հեղաշրջումը…»․ Սենոր Հասրաթյան
Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Չորս հարցի չորս պատասխան.
Հարց 1-ին-Ի՞նչ կունենայինք մենք, եթե Հայաստանի երրորդ հանրապետության պատմության մեջ տեղի չունենար 2018-ի ապրիլյան հեղաշրջումը…
Պատասխան-Ամենայն հավանականությամբ կշարունակեինք պահպանել այն, ինչ ստեղծել և ունեինք մինչ այդ…
Հարց 2-րդ-Ի՞նչ ունենք մենք 2018-ի ապրիլին Հայաստանի երրորդ հանրապետությունում տեղի ունեցած իշխանազավթումից հետո…
Պատասխան-Ունենք հազարավոր զոհեր, հարյուրավոր անհայտ կորածներ ու գերիներ, ինքնիշխան Արցախի տարածքի 75 տոկոսի կորուստ, Հայաստանի ծվատված սահմաններ ու… դեռևս անորոշ հեռանկար…
Հարց 3-րդ-Ի՞նչ կունենանք տեսանելի հեռանկարում, եթե Հայաստանի երրորդ հանրապետությունը շարունակեն ղեկավարել 2018-ին իշխանությունը բռնազավթած և 2020-ի հունիսին ժողովրդավարական եվրոպայի լուռ հայացքի ներքո չագուճով իշխանությունը վերագրաված «նախկինները…»
Պատասխան- Առնվազն՝ մահացու անորոշություն, առավելագույնը՝ հրաժեշտ ազգային պետականությանը…
Հարց 4-րդ- Ո՞րն է փրկության տանող ելքը…
Պատասխան- Ազգի մտածող ու գործող ներուժի միավորմամբ անցնել վճռական գործողությունների և ց ա ն կ ա ց ա ծ (առաջին հերթին մարդկանց մտածողությունը փոխելու) ճ ա ն ա պ ա ր հ ո վ, որքան հնարավոր է շուտ, ապիկար ու ազգադավ այս իշխանություններից ազատագրել Երկիրը…»։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտա...
Հայաստանի ըմբշամարտի հավաքականը նվաճեց առաջին մեդալը
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Ռոբոտը զբոսայգում երգել է երեխաների համար, պարել այցելուների հետ և լուսանկարվել
ՔԿ նախագահը ԱՄՆ-ում մասնակցել է Ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի համաժողովին
Բրազիլիայի նախագահի թեկնածուն լքել է երկիրը ընտրություններում պարտվելուց հետո
Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարն այցելել է Moon Rose ջերմոցային տնտեսություն
Դատարանի շենքից փախուստի դիմած կալանավորը հայտնաբերվել և ձերբակալվել է. ՆԳՆ