Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայությունից օգտվելու համար ՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն Մարտին Լյութեր Քինգի ձեռագիրը աճուրդի կհանվի Christie's աճուրդի տանը Մինչև տարեվերջ կավարտվի 300 դպրոցի և 500 մանկապարտեզի շինարարությունը. 6,9 մլրդ դրամի լրացուցիչ հատկացում Զելենսկին և Ալիևը բանակցություններ են վարել Դուբլինում Ազգային արխիվի Արարատի մասնաճյուղի պայմանները կբարելավվեն Անցած գիշեր Հորմուզի նեղուցում երկու լցանավ է պայթել Ուսման Նուրմագոմեդովը Աբու Դաբիում ձերբակալվել է Nvidia-ի տնօրենների խորհուրդը քննարկում է Ջենսեն Հուանգի պաշտոնանկության հարցը. WSJ Կաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրով Բոլորը բարձր լռում էին, երբ մեզ համերաշխորեն սպանում էին. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասին ԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանի

Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայությունից օգտվելու համարՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն Մարտին Լյութեր Քինգի ձեռագիրը աճուրդի կհանվի Christie's աճուրդի տանըՄինչև տարեվերջ կավարտվի 300 դպրոցի և 500 մանկապարտեզի շինարարությունը. 6,9 մլրդ դրամի լրացուցիչ հատկացումԶելենսկին և Ալիևը բանակցություններ են վարել ԴուբլինումԱզգային արխիվի Արարատի մասնաճյուղի պայմանները կբարելավվենԱնցած գիշեր Հորմուզի նեղուցում երկու լցանավ է պայթելՈւսման Նուրմագոմեդովը Աբու Դաբիում ձերբակալվել էNvidia-ի տնօրենների խորհուրդը քննարկում է Ջենսեն Հուանգի պաշտոնանկության հարցը. WSJԿաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրովԲոլորը բարձր լռում էին, երբ մեզ համերաշխորեն սպանում էին. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասինԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանիCOP31 համաժողովի շրջանակում հանդիպել են Թուրքիայի և Իրանի նախագահներըՀամայնքային ոստիկանությանը կազատեն անհարկի ծանրաբեռնվածությունիցԱյս երկու կազմակերպություններին անդամակցելը անհամատեղելի էՄինչև 28 տարեկան՝ դիաբետով բուժառուների համար ձեռք կբերվի նոր սերնդի ինսուլինԵրևանի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման համար ՀՀ-ին 45 մլն եվրո կհատկացվիՇատ դրական հանդիպում ունեցանք Էրդողանի հետ. ՓաշինյանԺամանակավորապես կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի երթևեկությունըԱռաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՈրոշ դրվագներով անհամաձայնություն ունեմ. Սոնա Ղազարյանը՝ Արմեն Գրիգորյանի հոդվածի մասինTRIPP ընկերության ստեղծման համար անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների փաթեթն ընդունվեց երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբԱրքայազն Ջորջի ստեղծած նկարը տեղ է գտել Country Life ամսագրի հատուկ համարումԿձևավորվի անշարժ գույքի հասցեների պաշտոնական էլեկտրոնային տեղեկատվական բազաԱդրբեջանի և Թուրքիայի միջև եղբայրությունը հավերժ է. Յըլմազ2027 թվականի հունվարի 2-ից սիգի ձկնկիթի՝ 6 ամսով արտահանման արգելք կսահմանվիՄանչեսթեր Յունայթեդի խնդիրները թիմին ուղեկցում են նաև խաղադաշտից դուրսԶանգվածային ծեծկռտուք Աբու ԴաբիումԲալիստիկ հրթիռներ են արտադրվում լեռներում և գետնի տակ գտնվող օբյեկտներումԳվարդիոլան կարող է նշանակվել ԱՄՆ ազգային հավաքականի գլխավոր մարզիչԱյդ միավորումը միայն արագացնելու է նրանց տապալումըՉինաստանը հերքել է լրտեսության մասին ԱՄՆ-ի մեղադրանքներըԿլիմայական փոփոխություններն արագանում ենԴոնովան Փարիզյանը իմ և գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի դիտակետում էԻսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը կարող է փոխարինել Ֆլորենտինո Պերեսին Ռեալի նախագահի պաշտոնումՀայաստանի բռնցքամարտի տղամարդկանց հավաքականն ուսումնամարզական հավաք է անցկացնում Ուզբեկստանում173 մլն դրամի աջակցություն` Արենի տեսակի խաղողի մթերմանն օժանդակած ընկերությանըՀայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները քննարկել են մի շարք հարցերԳազանջատում` Նոր Հաճնում և Նոր Գեղի բնակավայրում Մարդու մահը քաղաքական շահարկման առարկա մի՛ սարքեք. Տարոն Չախոյանը՝ Արսեն Գևորգյանի մասինՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 12.11.2026 (տեսանյութ)Խցանում առաջացնող իրավախախտումների մասով Ոստիկանությունը էականորեն խստացրել է վարչարարությունը. ՆԳՆ խոսնակՎենսը դիտարկում է Իրանի ուժային կառույցների հետ ուղղակի բանակցություններ անցկացնելու հնարավորությունը. Wall Street JournalՄաշտոցի պողոտայի որոշ հատվածներում կարգելվի կանգառըԿանադան կարգելի ռուս և բելառուս մարզիկների մուտքը երկիրՆաիրիի համայնքային ոստիկանները ավտոմեքենայից գողության դեպքեր են բացահայտել (տեսանյութ)Այն դիրքորոշումը, որ ՀԱՊԿ-ն ունի տարածաշրջանային պետությունների նկատմամբ, անընդունելի էՄատենադարանի հարակից տարածքը ավտոկայանատեղիի չի վերածվիի՞նչ գնային փոխոխություն կա Հայաստանի սպառողական զամբյուղումԵրևանի պարեկները հայտնաբերել են հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդին (տեսանյութ)
Հայաստան

Թուրքը կանգնած կրակում է Երասխի վրա, կապիտուլյանտն ասում է՝ ճգնաժամը հաղթահարված է՝ «Ребята, давайте жить дружно»

ՀՀԿ ԳՄ ներկայացուցիչ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի խոսքով՝ Հայաստանում տեղի ունեցած արտահերթ ընտրությունները չեն լուծել ճգնաժամը, ինչպես կարծում է Նիկոլ Փաշինյանը։

«Եթե Նիկոլ Փաշինյանը մեր 5000 զոհերին, Շուշին ու Հադրութը հետ է բերել, նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի նվաստացումները հետ է բերել, Սև լճի տարածքից ադրբեջանցիներին դուրս է հանել, Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի որոշակի հատվածներ թշնամու հսկողությունից ազատել է, գերիներին հետ է վերադարձրել հայրենիք, անհայտ կորածներին հայտնաբերել է, ապա կարող ենք խոսել ճգնաժամի հաղթահարման մասին։ Ի՞նչ է նշանակում՝ ճգնաժամի հաղթահարում, հո չե՞ն ցեխոտվել կամ փոշոտվել, որ լողանան կամ շորը լվանանան՝ ցեխն անցնի։ Ես չգիտեմ՝ ում համար ինչպես, բայց ինձ համար այդ ցավը չի անցնելու։ Այսինքն՝ Արցախի հարցը լուծե՞լ է, որ ճգնաժամը հաղթահարված է համարում, կամ՝ Հայաստանի անվտանգության հարցը։ Ես այս իշխանությունների անադեկվատության վրա եմ զարմանում, այս կապիտուլյանտները գիտեն՝ եթե մի քանի հոգով մանդատ ստացան, ճգնաժամը լուծվեց։ Հայաստանում ճգնաժամը չի կարող լուծվել, քանի դեռ կապիտուլյանտն իր աթոռին է և քանի դեռ այդ ճգնաժամի պատճառներն առկա են։ Սրանք զուլում են»,- 168.am–ի հետ զրույցում ասաց Էդուարդ Շարմազանովը։

Ըստ նրա, եթե նույնիսկ 3 կամ 10 միլիոն հայություն Նիկոլ Փաշինյանին ձայն տա, դրանից փաստերը չեն փոխվում, ավելին՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններից տպավորություն է ստեղծվում, թե նա Հայաստանում բոլոր հարցերը լուծել է և դրանով լուծել է ճգնաժամը, մինչդեռ նրա իշխանության բերած բոլոր խնդիրները շարունակում են չլուծված մնալ։

«Թուրքը կանգնած կրակում է Երասխի վրա, կապիտուլյանտն ասում է, թե ճգնաժամը հաղթահարված է՝ «Ребята, давайте жить дружно»։ Սա հիմա նույն բանն է կրկնում․ Արցախի 44-օրյա պատերազմից առաջ ինքն ու Ալիևը սկսեցին միմյանց հետ խաղալ, ու կռիվ սկսվեց, արդեն երկու կառավարության նիստ սրանք մտել են, այսպես ասած, ազգային գործչի կերպարի մեջ, թե որևէ սադրանք թույլ չեն տա, նո՞ր են հիշել, որ չպետք է թույլ տային։

Կարո՞ղ է՝ ես էի ասում, թե Սևի լճի 30 տոկոսի համար հո պատերազմ չե՞նք սկսելու, ինքն էր, չէ՞, ասում, հիմա էլ մտել է ազգային գործչի կերպարի մեջ։ Պատերազմից մեկ օր առաջ ասել էի, որ բորշը սարքեց Նիկոլը, «ջառմեն» կքաշի ժողովուրդը, ու ասել էի, որ կոմպրոմատների պատերազմը բերելու է իրական պատերազմի։ Շատ հավանական եմ համարում, որ այս փոխհրաձգությունը՝ ադրբեջանաթուրքական ղեկավարների միջև, երկրորդ ռաունդն է՝ նույնը բանը կրկնվում է։ Երեք ամիս է՝ թուրքը Հայաստանում է, Արմեն Գրիգորյանը նո՞ր է հիշել, որ պետք է դեսպաններին կանչի ու ասի, որ ամբողջ գործիքակազմը կօգտագործեն։ Սրանք կենաց ասողներ են, բացի կենաց ասելուց, ի՞նչ կարող են անել, երեք ամիս է՝ այդ գործիքակազմն ինչո՞ւ չեն օգտագործում»,- հավելեց Է. Շարմազանովը։

Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե հանուն Հայաստանի զարգացման պատրաստ է համագործակցել «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների հետ, Էդուարդ Շարմազանովն ասաց, որ դաշինքներից կարող են դրան արձագանքել, սակայն իր անձնական կարծիքով՝ Հայաստանը քանդողի հետ ինչպե՞ս պետք է համագործակցեն։

«Չագուչը գլխիս խփողի հետ գնամ համագործակցե՞մ, հո ես քաղաքական ղազ չե՞մ, ով քաղաքական ղազ է, թող գնա՝ համագործակցի։ Ով ուզում է «կզի», թող գնա՝ համագործակցի։ Կամ՝ հանուն Հայաստանի ինչո՞ւ պետք է համագործակցեմ իր հետ, որ սահմանը պահած համայնքապետերին բռնո՞ւմ է, կամ՝ նրա համար համագործակցեմ, որ չագուչը ձեռքին ֆռֆռո՞ւմ էր, որ երկիրը սարքել է տոտալիտար համակարգ, որ գնում է Ալիևին տեսնելու՝ վախենում է մեկ բան ասի՞, Պուտինի հետ էլ հանդիպմանն Արցախ բառը չի օգտագործո՞ւմ։ Այսինքն՝ ինչի՞ շուրջ համագործակցենք, կամ համագործակցել ասելով՝ ի՞նչ նկատի ունի։

Ով հաճախորդ է, թող նրա հետ համագործակցի, ինչ ասեմ։ Բանակը քանդողի, եկեղեցի վարկաբեկողի, Արցախի 75 տոկոսը հանձնողի, Ալիևին կառուցողական համարողի հետ ի՞նչ համագործակցեմ։ Կամ՝ որ շնորհավորում է, ո՞ւմ է շնորհավորում, առավոտից իրիկուն այդ դաշինքների ղեկավարների հասցեին ցեխ էր շպրտում։ Եթե խնդիրը վերաբերում է նրան, որ պատվիրակություններում, որտեղ ընդդիմությունն ու իշխանությունը պետք է պաշտպանեն ՀՀ-ի շահերը, ապա պետք է դա անեն, սակայն դա իր հետ համագործակցություն չէ, դա հանուն պետականության միշտ էլ այդպես է եղել։

Ինքը չլինի՝ պոլի փայտը լինի, նման դեպքերում միշտ էլ այդպես է եղել։ Կապիտուլյանտն ու ազգային զարգացումն իրար հետ այնքան կապ ունեն, որքան Հիտլերն ու քրիստոնեությունը»,- շեշտեց ՀՀԿ ԳՄ ներկայացուցիչը։

Հիշեցնենք, որ Կառավարության այսօրվա նիստում Նիկոլ Փաշինյանը շնորհավորեց արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում խորհրդարան անցած քաղաքական ուժերին, ընդգծելով, որ ՀՀ պատմության մեջ առաջին անգամ արտահերթ ընտրությունները դարձել են ճգնաժամի լուծման միջոց, մինչդեռ նախկինում ընտրությունները ստեղծել են ներքաղաքական ճգնաժամ։ Միաժամանակ նա շեշտեց, որ հանուն Հայաստանի զարգացման՝ պատրաստ են համագործակցել խորհրդարան անցած երկու ուժերի՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների հետ։