Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայությունից օգտվելու համար ՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն Մարտին Լյութեր Քինգի ձեռագիրը աճուրդի կհանվի Christie's աճուրդի տանը Մինչև տարեվերջ կավարտվի 300 դպրոցի և 500 մանկապարտեզի շինարարությունը. 6,9 մլրդ դրամի լրացուցիչ հատկացում Զելենսկին և Ալիևը բանակցություններ են վարել Դուբլինում Ազգային արխիվի Արարատի մասնաճյուղի պայմանները կբարելավվեն Անցած գիշեր Հորմուզի նեղուցում երկու լցանավ է պայթել Ուսման Նուրմագոմեդովը Աբու Դաբիում ձերբակալվել է Nvidia-ի տնօրենների խորհուրդը քննարկում է Ջենսեն Հուանգի պաշտոնանկության հարցը. WSJ Կաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրով Բոլորը բարձր լռում էին, երբ մեզ համերաշխորեն սպանում էին. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասին ԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանի

Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայությունից օգտվելու համարՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն Մարտին Լյութեր Քինգի ձեռագիրը աճուրդի կհանվի Christie's աճուրդի տանըՄինչև տարեվերջ կավարտվի 300 դպրոցի և 500 մանկապարտեզի շինարարությունը. 6,9 մլրդ դրամի լրացուցիչ հատկացումԶելենսկին և Ալիևը բանակցություններ են վարել ԴուբլինումԱզգային արխիվի Արարատի մասնաճյուղի պայմանները կբարելավվենԱնցած գիշեր Հորմուզի նեղուցում երկու լցանավ է պայթելՈւսման Նուրմագոմեդովը Աբու Դաբիում ձերբակալվել էNvidia-ի տնօրենների խորհուրդը քննարկում է Ջենսեն Հուանգի պաշտոնանկության հարցը. WSJԿաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրովԲոլորը բարձր լռում էին, երբ մեզ համերաշխորեն սպանում էին. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասինԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանիCOP31 համաժողովի շրջանակում հանդիպել են Թուրքիայի և Իրանի նախագահներըՀամայնքային ոստիկանությանը կազատեն անհարկի ծանրաբեռնվածությունիցԱյս երկու կազմակերպություններին անդամակցելը անհամատեղելի էՄինչև 28 տարեկան՝ դիաբետով բուժառուների համար ձեռք կբերվի նոր սերնդի ինսուլինԵրևանի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման համար ՀՀ-ին 45 մլն եվրո կհատկացվիՇատ դրական հանդիպում ունեցանք Էրդողանի հետ. ՓաշինյանԺամանակավորապես կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի երթևեկությունըԱռաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՈրոշ դրվագներով անհամաձայնություն ունեմ. Սոնա Ղազարյանը՝ Արմեն Գրիգորյանի հոդվածի մասինTRIPP ընկերության ստեղծման համար անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների փաթեթն ընդունվեց երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբԱրքայազն Ջորջի ստեղծած նկարը տեղ է գտել Country Life ամսագրի հատուկ համարումԿձևավորվի անշարժ գույքի հասցեների պաշտոնական էլեկտրոնային տեղեկատվական բազաԱդրբեջանի և Թուրքիայի միջև եղբայրությունը հավերժ է. Յըլմազ2027 թվականի հունվարի 2-ից սիգի ձկնկիթի՝ 6 ամսով արտահանման արգելք կսահմանվիՄանչեսթեր Յունայթեդի խնդիրները թիմին ուղեկցում են նաև խաղադաշտից դուրսԶանգվածային ծեծկռտուք Աբու ԴաբիումԲալիստիկ հրթիռներ են արտադրվում լեռներում և գետնի տակ գտնվող օբյեկտներումԳվարդիոլան կարող է նշանակվել ԱՄՆ ազգային հավաքականի գլխավոր մարզիչԱյդ միավորումը միայն արագացնելու է նրանց տապալումըՉինաստանը հերքել է լրտեսության մասին ԱՄՆ-ի մեղադրանքներըԿլիմայական փոփոխություններն արագանում ենԴոնովան Փարիզյանը իմ և գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի դիտակետում էԻսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը կարող է փոխարինել Ֆլորենտինո Պերեսին Ռեալի նախագահի պաշտոնումՀայաստանի բռնցքամարտի տղամարդկանց հավաքականն ուսումնամարզական հավաք է անցկացնում Ուզբեկստանում173 մլն դրամի աջակցություն` Արենի տեսակի խաղողի մթերմանն օժանդակած ընկերությանըՀայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները քննարկել են մի շարք հարցերԳազանջատում` Նոր Հաճնում և Նոր Գեղի բնակավայրում Մարդու մահը քաղաքական շահարկման առարկա մի՛ սարքեք. Տարոն Չախոյանը՝ Արսեն Գևորգյանի մասինՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 12.11.2026 (տեսանյութ)Խցանում առաջացնող իրավախախտումների մասով Ոստիկանությունը էականորեն խստացրել է վարչարարությունը. ՆԳՆ խոսնակՎենսը դիտարկում է Իրանի ուժային կառույցների հետ ուղղակի բանակցություններ անցկացնելու հնարավորությունը. Wall Street JournalՄաշտոցի պողոտայի որոշ հատվածներում կարգելվի կանգառըԿանադան կարգելի ռուս և բելառուս մարզիկների մուտքը երկիրՆաիրիի համայնքային ոստիկանները ավտոմեքենայից գողության դեպքեր են բացահայտել (տեսանյութ)Այն դիրքորոշումը, որ ՀԱՊԿ-ն ունի տարածաշրջանային պետությունների նկատմամբ, անընդունելի էՄատենադարանի հարակից տարածքը ավտոկայանատեղիի չի վերածվիի՞նչ գնային փոխոխություն կա Հայաստանի սպառողական զամբյուղումԵրևանի պարեկները հայտնաբերել են հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդին (տեսանյութ)
Հայաստան

Վարդանի շիրմաքարի մոտի ծաղիկների միջից հաճախ եմ հանում գրություններ, որտեղ գրված է. «Մի օր մենք քեզ ասելու ենք՝ Վարդան, հանգստացիր, Շուշին ազատագրված է»

Արցախի Հանրապետության Շուշի քաղաքում 2019 թվականին բացվել էր Արցախյան պատերազմի հերոս, Դուշման Վարդանի՝ Վարդան Ստեփանյանի տուն-թանգարանը, որտեղից Արցախի 44-օրյա պատերազմի ժամանակ որևէ իր դուրս չի բերվել՝ որևէ մեկի մտքով չի անցել, որ Շուշին կընկնի, քանի որ հայ զինվորները մինչև վերջին պահը բերդաքաղաքի համար մարտնչում էին։

«Դուշմանի տուն-թանգարանից որևէ իր չի փրկվել։ Մեր մտքի ծայրով իսկ չէր անցնում, որ Շուշին կարող է ընկնել թշնամու ձեռքը, հետո այդ ժամանակ մենք այնքան զոհ ունեինք, որ նույնիսկ մտածել չարժեր մնացածի մասին։ Երբեք չէինք մտածում, որ Շուշին կարող է ընկել թշնամու ձեռքը։ Երկու սենյականոց տուն-թանգարանից որևէ բան թշնամու ձեռքում չի հայտնվել, մենք կադրերում փնտրում էինք, որպեսզի տեսնեք՝ թուրքը մտե՞լ է տուն, արդյո՞ք եղբորս նկարներից որևէ բան նրա ձեռքն ընկել է, տուն-թանգարանի ամբողջ շենքի այդ մուտքն ամբողջությամբ այրվել էր։ Սա մխիթարանք է, երևի եղբայրս է վերևից հոգացել, որ թուրքն իր ցուցանմուշներից ոչինչ չպղծի»,- 168.am–ի հետ զրույցում ասաց Դուշման Վարդանի քույրը՝ Արմինե Ստեփանյանը։

Նրա խոսքով՝ այն ոչ թե թանգարան էր, այլ Վարդանի տունը, թանգարան ասվածը մի քիչ սառն է, իսկ այն Դուշման Վարդանի երազած տունն էր՝ ապրող ու շնչող։

«Այնտեղ պահվում էր այն ամենը, ինչ կապված էր Վարդանի հետ՝ նկարներ, իրեր, գրքեր։ Այնտեղ մենք օրեր էինք անցկացնում, հյուրընկալություններ կազմակերպում, այն Վարդանի տունն էր։

Նույնիսկ մեր հարևանը երեք աղջիկ ուներ, չորրորդը տղա ունեցավ և անունը դրեց Վարդան, այդ Վարդանն է գաղթական դարձել, հիմա ինչի՞ մասին է խոսքը։ Վարդանի երազանքն էր՝ Շուշիում տուն ունենար։ Խոջալուն՝ Իվանյանն ազատագրելու ժամանակ Արթուր Մկրտչյանը Վարդանին ասել է, որ կարող է ապրել այն տանը, որտեղ 80 նռան ծառ է եղել, Վարդանը հրաժարվել է՝ ասելով, որ իր տունը պետք է Շուշիում լինի։ Նրա այդ երազանքը կատարվեց, նույնիսկ մայրիկին ասել էր, որ նրան Շուշիում է հուղարկավորելու, ասել էր՝ երկար ապրի, բայց ես քեզ Շուշիում եմ հուղարկավորելու։

Վարդանի 50-ամյակի կապակցությամբ երիտասարդների նախաձեռնությամբ Շուշիից մինչև Ստեփանակերտ ճանապարհին յասամաններ տնկվեցին։ Հիմա չգիտեմ, այդ յասամանները ծաղկել են, չեն ծաղկել, ինչ վիճակում են։ Շուշիի հարցը շատ մեծ ու խորը ցավ է, այստեղ կարևորը՝ շուշեցիներն անտուն չմնան, սրա մասին պետք է հոգան, այն նորածին Վարդանը, որը 40 օրական էլ չկար՝ գաղթական դարձավ, թե չէ մնացածը…»,- նշեց Արմինե Ստեփանյանը։

44-օրյա պատերազմի ընթացքում՝ մինչև Շուշիի անկումը, կռվող տղաները, բժիշկները մնացել են Դուշման Վարդանի տանը՝ այն դարձնելով իրենց համար շտաբ։

«Այսքան մարդկային կորուստների մեջ, տուն-թանգարանի մասին այդքան չէի մտածում, հաշտվել էի դրա հետ, ասում էի՝ ոչինչ, գոնե Դավիթ Ամալյանի որդին՝ մեր մյուս Վարդանը, փրկվի, երբ նրան փնտրում էինք։ Ցավոք, երկրորդ Վարդանն էլ զոհվեց, Շուշին էլ ընկավ, հույս ունեմ, որ երբևիցե ես ինքս լինելու եմ Շուշիում։ Վարդանի շիրմաքարի մոտի ծաղիկների միջից հաճախ եմ հանում գրություններ, որտեղ գրված ու ստորագրված է. «Մի օր մենք քեզ ասելու ենք՝ Վարդան, հանգստացիր, Շուշին ազատագրված է»։ Ամեն դեպքում թուրքը Վարդանի տուն չի մտել»,- եզրափակեց Արմինե Ստեփանյանը։

Ինչ վերաբերում է Երևանում՝ Գարեգին Նժդեհ փողոցում գտնվող Դուշման Վարդանի տուն-թանգարանին, Ա. Ստեփանյանն ասաց, որ այսօր՝ պայմանավորված համավարակով, թանգարանն ակտիվ չէ, պասիվության պատճառը միայն դա է։

Նշենք, որ Շուշիում կա նաև Դուշման Վարդանի անունով փողոց։ 1992 թվականին, երբ Դուշման Վարդանը մասնակցում է Շուշիի ազատագրմանը, և երբ արդեն Շուշին ազատագրված էր, ըստ մարտական ընկերների՝ Դուշման Վարդանը մտնում է հայկական գերեզմանատուն, անցնում շիրիմից շիրիմ և գոչում՝ «մեր պապեր, Շուշին ազատագրված է, հանգստացեք»: