Արցախի ՊԲ հրամանատարը կփոխվի՞
«Փաստ» օրաթերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով, առաջիկայում փոփոխություններ են սպասվում ոչ միայն Հայաստանի ՊՆ-ում, այլև Արցախի պաշտպանության բանակի կազմում։ Արցախյան մեր աղբյուրի փոխանցմամբ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանը ցանկանում է հրաժարական տալ։
Բանն այն է, որ, ըստ մեր ունեցած տեղեկության, Արզումանյանն ուղղակի այլևս չի ցանկանում աշխատել Արցախի և ՀՀ ղեկավարության հետ:
Միաժամանակ ընդգծենք, որ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը ոչ մի կերպ չեն ցանկանում հրաժարվել Արզումանյանի մատուցած ծառայությունից և մտադիր են նրան համոզել, որպեսզի համաձայնի ՀՀ-ում պաշտպանական ոլորտում որևէ պաշտոն ստանձնել, սակայն Արզումանյանը, ըստ մեր աղբյուրի, կտրականապես դեմ է նման «ռակիրովկային»։
Նշենք նաև, որ դեռևս վերջնական որոշում չկա, թե Արզումանյանի հրաժարականից հետո ում վրա կանգ կառնի ընտրությունը, քանի որ ՊԲ հրամանատարի նման պատասխանատու պաշտոնին հնարավոր չէ նշանակել առաջին իսկ պատահած մարդուն, իսկ պաշտպանության ոլորտում այսօր բարձր սպայական կազմի կադրային լուրջ խնդիր կա»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց