Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ձեռքի տեսքով կախազարդը կարող է պատկերել Աստծո ձեռքը ՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերտ Յան Կուպմանի հետ (տեսանյութ) Սպանելու դիտավորություն չի ունեցել Հայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կան Ամերիկացի ռեփեր P.Diddy ազատ կարձակվի լավ վարքագծի համար Ռանչպար տանող կամրջի վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում են Ընդդիմությունը, չծանոթանալով նախագծի բովանդակությանը, ի սկզբանե «ոչ»-ի քարոզարշավ է անում. Գալյան Քննարկվել են ՀՀ էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված հնարավոր համագործակցության հեռանկարները Թուրքիան և Հարավային Կորեան ատոմային էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրել Նեթանյահուն կոչ է արել ձևավորել ընդլայնված կոալիցիոն կառավարություն՝ առանց արաբական կուսակցությունների Գոռավանում կասեցվել է «Չանախ» պանրի արտադրությունը

Ձեռքի տեսքով կախազարդը կարող է պատկերել Աստծո ձեռքըՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունիՆիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերտ Յան Կուպմանի հետ (տեսանյութ)Սպանելու դիտավորություն չի ունեցելՀայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կանԱմերիկացի ռեփեր P.Diddy ազատ կարձակվի լավ վարքագծի համարՌանչպար տանող կամրջի վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում ենԸնդդիմությունը, չծանոթանալով նախագծի բովանդակությանը, ի սկզբանե «ոչ»-ի քարոզարշավ է անում. ԳալյանՔննարկվել են ՀՀ էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված հնարավոր համագործակցության հեռանկարներըԹուրքիան և Հարավային Կորեան ատոմային էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրելՆեթանյահուն կոչ է արել ձևավորել ընդլայնված կոալիցիոն կառավարություն՝ առանց արաբական կուսակցություններիԳոռավանում կասեցվել է «Չանախ» պանրի արտադրությունըԱրարատի նախկին մարզպետին պատկանող հողամասերի ձեռքբերման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՄԻԵԴ-ի Մեծ պալատը մերժել է Ադրբեջանի ներկայացրած գանգատը՝ հօգուտ հայ դիմումատուների կայացված ՄԻԵԴ-ի վճռի դեմԴժվար մրցակցություն Amazon-ի ու Apple-ի հարթակների հետՀՀ գլխավոր դատախազության պատվիրակությունը ճանաչողական այցով մեկնել է ՍտրասբուրգՖինանսների նախարարը ԱԺ-ում ներկայացրել է 2027-ի պետբյուջեի օրենքի նախագծով մի շարք գերատեսչությունների տրամադրվելիք գումարները Բոլորն ասում են՝ ուժ չկա, ռեսուրսներ չկան, բոլորը հոգնել ենՕդի ջերմաստիճանը նոյեմբերի 5-7-ին աստիճանաբար կնվազիԵս միշտ քաղաքապետերին համարել եմ քաղաքականության հերոսներԿարդալ թղթի՞ց, թե՞ էկրանից․ ինչպե՞ս է ազդում ընթերցանության ձևն ուղեղի աշխատանքի վրա Բարսելոնան շարունակում է պայքարել ամենաբարձր տիտղոսների համարԻնքնաթիռի կործանման պատճառը դեռ հայտնի չէԱյժմ պատերազմը կանխելու քայլերը կախված են ԱՄՆ-իցԽամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելովԶապորոժիեի մարզում հումանիտար օգնության կենտրոնին ռուսական հարվածների հետևանքով 29 մարդ է զոհվելՎարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ռոբերտա Մեցոլայի հետ (տեսանյութ)ՀՀ ԿԲ խորհուրդը որոշել է բարձրացնել քաղաքականության տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 7.0%Սրբուհի Գալյանը՝ ՔԿՀ-ներում մահվան դեպքերի մասինԻնչպե՞ս ստանալ նոր կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ․ տեղի կունենա Նելլի Դավթյանի և Ռեջիս Բուշյեի համատեղ ասուլիսըԹեհրանի հրթիռները կարող են հասնել նաև ԵվրոպաԳրենլանդիայի մասին հայտարարությունները դիտարկում եմ Թրամփին բնորոշ հաղորդակցման ոճի համատեքստումՎարչապետը ժամանել է Բրյուսել (տեսանյութ)Մի շարք արդյունավետ խորհրդակցություններ ենք ունեցել իրանական կողմի հետՎարչապետն աշխատանքային այցով ժամանել է ԲրյուսելԻ՞նչ գիտենք մեր նոր անձնագրի մասին (տեսանյութ)Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցությանը և անվտանգությանը վերաբերող հարցերԴատավոր Գևորգ Մանուկյանին նկատողություն է հայտարարվել (տեսանյութ)Հայաստանի Հանրապետությունը երբեք չի հրաժարվելու իր շահերի պաշտպանությունն իրականացնել միջազգային որևէ ատյանումԽավիեր Տեբասը հերթական անգամ կոշտ քննադատության է ենթարկել Մադրիդի Ռեալի ղեկավարությանըՌուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածներըՔրեակատարողական հիմնարկներում տեղադրվել են տեսահսկողական համակարգերԱմերիկացիները նոյեմբերի 3-ին կմասնակցեն ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների2027-ին շարունակվելու են նոր Սահմանադրության նախագծի մշակման աշխատանքները. Սրբուհի ԳալյանՍևանա լճի բացարձակ նիշից ցածր 81 հողամասերում ապամոնտաժվել է 238 շենք- շինությունՖրանսիան թալիբների հետ բանակցում է աֆղանստանցի միգրանտների արտաքսման շուրջՀամիկ Սայադյանը նոյեմբերի 23-ից կնշանակվի Չինաստանում ՀՀ ռազմական կցորդՊարտադի՞ր է փոխարինել գործող փաստաթղթերը. ՆԳՆ-ն իրազեկում է (տեսանյութ)Արենի համայնքին կհատուցվի 5 միլիոն 251 հազար դրամՖինանսների նախարարի անունով կեղծ օգտահաշիվներ են բացվել

Այն, ինչ կատարվել է հոկտեմբեր-նոյեմբերին, հետապնդելու է այս քաղաքական թիմին իրենց ամբողջ կյանքում․ Ռոբերտ Քոչարյան

Այն պատճառները, որ բերել են ներքաղաքական ճգնաժամի, վերացե՞լ են, իհարկե, չեն վերացել․ հիմա մեկ հարցի պատասխանը պետք է տանք՝ ընտրությունը ժամանակի մեքենա է, կարող է՞ ժամանակը հետ պտտել, թե չի կարող, հասկանալի է, որ չի կարող։ Հետեւաբար՝ այն, ինչ կատարվել է հոկտեմբեր-նոյեմբերին, հետապնդելու է այս քաղաքական թիմին իրենց ամբողջ կյանքում։ Այս մասին «5-րդ ալիք», «Երկիր», Հայկական 2-րդ հեռուստաալիք հեռուստաընկերությունների հետ հարցազրույցում հայտարարել է հայկական երկու հանրապետությունների նախկին նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։

«Մոտ 400 հազար մարդ քվեարկել է այն քաղաքական ուժերի օգտին, որոնք այս իշխանությանը համարում էին դավաճան, կապիտուլյանտ, ապիկար եւ նման մի շարք այլ հոմանիշներ։ Այս մարդիկ մնացել են Հայաստանում, այս մարդիկ, ի դեպ, իրենց ակտիվությամբ, իրենց գիտակցությամբ, վերլուծելու ունակությամբ մեր բնակչության բավական որակյալ հատվածն են։ Հիմա, ինչպես կարելի է խոսել քաղաքական ճգնաժամի հաղթահարման մասին։ Ի դեպ, խոսքը տարբեր մոտեցումների մասին չէ, թե ինչ սոցիալական քաղաքականություն է իրականացվում Հայաստանում՝ ավելի լիբերա՞լ, թե՞ ավելի սոցիալիստական։ Խոսքը տարբեր ոլորտներում պետության մասնակցության մասին չէ։ Խոսքը ֆունդամենտալ հարցրերի մասին է, ֆունդամենտալ կորուստների մասին։ Տեսեք, մենք չունենք պատասխաններ մի շարք հարցերի վերաբերյալ՝ ինչպես ենք մենք կորցրել Շուշին, Հադրութը, այդ պատասխանները չունենալու պարագայում հնարավո՞ր է խոսել ներքաղաքական ճգնաժամի հաղթահարման մասին։ Չի կարող այդպիսի բան լինել, միգուցե հիմա փոքր-ինչ ավելի նվազ, մեկ ամսից շատ ավելի սուր հնչեղություն այս ամենը ստանա, բայց, կրկնեմ, ընտրությունը ժամանակի մեքենա չէ, անցյալը չի ջնջում», ասել է Ռոբերտ Քոչարյանը։

2-րդ նախագահը 400 հազար քաղաքացու այդպիսի կողմնորոշումը բավական լուրջ հանրային ընդվզում է համարում, եւ չի հավատում, որ նրանցից գոնե մեկն իր կարծիքը փոխելու է, եւ նրանք այսօր իր բարձրացրած հարցերի պատասխանները պահանջելու են։

«Մենք որեւէ ողջամիտ պատասխան, որեւէ բացատրություն չենք ստացել, թե ի վերջո այս պատերազմը պլանավորված պարտություն է՞ր, թե՞ ինչ էր, եւ եթե դուք համարում եք, որ այս տարանջատումը երկրի ներսում այսպիսի հարցի շուրջ, որը, կրկնեմ, ոչ թե սոցիալական, այլ ազգի լինել-չլինելու, պետության լինել-չլինելու հարց է, եթե համարում եք, որ այս տարանջատումը բավարար չէ, այսպես ասենք, երկիրը յուրաքանչյուր պահի նոր քաղաքական ակտիվացման փուլ մտնելու համար, սխալվում եք, այդպես չէ։ Սա մի ական է, որ լինելու է երկրի քաղաքական կյանքում այնքան ժամանակ, քանի դեռ մեր հասարակությունը չի ստացել այդ հարցերի պատասխանները», ասել է Ռ․Քոչարյանը։

Հետընտրական շրջանում ոռոգման խնդրի շուրջ բողոքի ելույթների թեմայով «Հայաստան» դաշինքի առաջնորդն ասել է, որ գյուղը այս իշխանության ամենաանտեսած ոլորտն է, եւ հենց գյուղական բնակավայրերում են նրանք ունեցել ամենաշատ քվեները, ինչը պարադոքս է, եւ դա ազդակ է բոլոր հաջորդ իշխնությունների համար․ որքան վատ ես վերաբերվում գյուղի նկատմամբ, այնքան լավ՝ քո քաղաքական հեռանկարների համար։

«Երբ ամենաանտեսված ոլորտն այդպես է քվեարկում այդ իշխանությանը, այլ հետեւություն քաղաքական ուժերը չեն անելու, ասելու են, որ կարելի է անտեսել, ոչինչ չանել, ոռոգման հարցերով չզբաղվել, պարարտանյութի, դիզվառելիքի մասին չմտածել, սուբսիդիաների մասին լրջորեն չմտածել, այն, ինչ միշտ արել է այս իշխանությունը, միեւնույն է, գյուղացին մեր կողքին է կանգնած լինելու, մեզ է տալու իր քվեն։ Գիտեք, նման կարգի դրսեւորումներն այլասերում են քաղաքական դաշտը, որովհետեւ, բնական է, որ եթե ինչ-որ ոլորտի ուշադրություն չես դարձնում, այդ մարդկանց պետք է կորցնես որպես քաղաքական աջակիցներ։ Իսկ եթե դու ոչինչ չես կորցնում, կարող ես մտածել՝ ինչու պետք է ես իմ ժամանակը, ռեսուրսները ծախսեմ նման բաների համար, եթե անիմաստ է։ Տարանջատումը լավ չէ, բայց քաղաքականության մեջ պրագմատիզմն աշխատում է։ Այո, պետք է ասել՝ պահանջեք իրենցից, բայց ասել՝ դուք արժանի եք այսպիսի իշխանությանը, կոռեկտ չեմ համարում, այնուամենայնիվ, խոսքը մեր ժողովրդի մասին է, մոլորված, սարսափած պատերազմի հետեւանքներից, որոշակի իռացիոնալ դաշտի ազդեցության ներքո, նաեւ սեփական ժողովրդի նկատմամբ տեղեկատվական տեռորի ազդեցության ներքո։ Այս ամենը մի փունջ է կազմում, որի արդյունքում նման դրսեւորումներ լինում են», ասել է Ռոբերտ Քոչարյանը։