Անասնակերի դեֆիցիտ կա. ինչպես է լուծվելու խնդիրը
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հայաստանում այս տարի անասնակերի դեֆիցիտ կա: «Ժողովուրդ» օրաթերթը չի դադարում հեռախոսազանգեր ստանալ ֆերմերներից այն մասին, որ այս տարի ջրի սակավության պատճառով բավարար քանակությամբ խոտ չեն կարողացել հավաքել. չեն կարողացել ոռոգել դաշտերը եւ խոտի ակնկալած քանակությունը չեն հավաքել:
Իսկ եթե անասնատերը կարողանում է հայթայթել, ապա շատ բարձր գնով եւ քիչ քանակությամբ. խոտի մեկ հակի գինը գերազանցում է 1800 դրամը՝ հասնելով 2000 դրամի: Ավելին, մասնագետների կանխատեսմամբ՝ անասնակերի պակասի եւ բարձր գնի պատճառով չի բացառվում, որ առաջիկայում անասնագլխաքանակը կկրճատվի: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Արցախից մեծ քանակությամբ անասնագլխաքանակ է տեղափոխվել Հայաստան 44-օրյա պատերազմի ընթացքում, այդ պատճառով անասնակերի պահանջարկն է ավելացել:
Բայց, չնայած սրան, անասնակերով չապահովելու դեպքում ֆերմերները ստիպված են լինելու իրենց անասուններին հարկադիր մորթի ենթարկել: Հետաքրքիր է՝ էկոնոմիկայի նախարարի ԺՊ Վահան Քերոբյանը տեղյակ է արդյոք այս խնդրի մասին, ձեռնարկում է որեւէ բան, թե ոչ: Այս պահի դրությամբ, կարծես թե, առարկայական ոչինչ չի արվում նրա եւ նրա ղեկավարած կառույցի կողմից:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց