Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայությունից օգտվելու համար ՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն Մարտին Լյութեր Քինգի ձեռագիրը աճուրդի կհանվի Christie's աճուրդի տանը Մինչև տարեվերջ կավարտվի 300 դպրոցի և 500 մանկապարտեզի շինարարությունը. 6,9 մլրդ դրամի լրացուցիչ հատկացում Զելենսկին և Ալիևը բանակցություններ են վարել Դուբլինում Ազգային արխիվի Արարատի մասնաճյուղի պայմանները կբարելավվեն Անցած գիշեր Հորմուզի նեղուցում երկու լցանավ է պայթել Ուսման Նուրմագոմեդովը Աբու Դաբիում ձերբակալվել է Nvidia-ի տնօրենների խորհուրդը քննարկում է Ջենսեն Հուանգի պաշտոնանկության հարցը. WSJ Կաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրով Բոլորը բարձր լռում էին, երբ մեզ համերաշխորեն սպանում էին. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասին ԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանի

Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայությունից օգտվելու համարՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն Մարտին Լյութեր Քինգի ձեռագիրը աճուրդի կհանվի Christie's աճուրդի տանըՄինչև տարեվերջ կավարտվի 300 դպրոցի և 500 մանկապարտեզի շինարարությունը. 6,9 մլրդ դրամի լրացուցիչ հատկացումԶելենսկին և Ալիևը բանակցություններ են վարել ԴուբլինումԱզգային արխիվի Արարատի մասնաճյուղի պայմանները կբարելավվենԱնցած գիշեր Հորմուզի նեղուցում երկու լցանավ է պայթելՈւսման Նուրմագոմեդովը Աբու Դաբիում ձերբակալվել էNvidia-ի տնօրենների խորհուրդը քննարկում է Ջենսեն Հուանգի պաշտոնանկության հարցը. WSJԿաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրովԲոլորը բարձր լռում էին, երբ մեզ համերաշխորեն սպանում էին. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասինԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանիCOP31 համաժողովի շրջանակում հանդիպել են Թուրքիայի և Իրանի նախագահներըՀամայնքային ոստիկանությանը կազատեն անհարկի ծանրաբեռնվածությունիցԱյս երկու կազմակերպություններին անդամակցելը անհամատեղելի էՄինչև 28 տարեկան՝ դիաբետով բուժառուների համար ձեռք կբերվի նոր սերնդի ինսուլինԵրևանի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման համար ՀՀ-ին 45 մլն եվրո կհատկացվիՇատ դրական հանդիպում ունեցանք Էրդողանի հետ. ՓաշինյանԺամանակավորապես կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի երթևեկությունըԱռաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՈրոշ դրվագներով անհամաձայնություն ունեմ. Սոնա Ղազարյանը՝ Արմեն Գրիգորյանի հոդվածի մասինTRIPP ընկերության ստեղծման համար անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների փաթեթն ընդունվեց երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբԱրքայազն Ջորջի ստեղծած նկարը տեղ է գտել Country Life ամսագրի հատուկ համարումԿձևավորվի անշարժ գույքի հասցեների պաշտոնական էլեկտրոնային տեղեկատվական բազաԱդրբեջանի և Թուրքիայի միջև եղբայրությունը հավերժ է. Յըլմազ2027 թվականի հունվարի 2-ից սիգի ձկնկիթի՝ 6 ամսով արտահանման արգելք կսահմանվիՄանչեսթեր Յունայթեդի խնդիրները թիմին ուղեկցում են նաև խաղադաշտից դուրսԶանգվածային ծեծկռտուք Աբու ԴաբիումԲալիստիկ հրթիռներ են արտադրվում լեռներում և գետնի տակ գտնվող օբյեկտներումԳվարդիոլան կարող է նշանակվել ԱՄՆ ազգային հավաքականի գլխավոր մարզիչԱյդ միավորումը միայն արագացնելու է նրանց տապալումըՉինաստանը հերքել է լրտեսության մասին ԱՄՆ-ի մեղադրանքներըԿլիմայական փոփոխություններն արագանում ենԴոնովան Փարիզյանը իմ և գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի դիտակետում էԻսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը կարող է փոխարինել Ֆլորենտինո Պերեսին Ռեալի նախագահի պաշտոնումՀայաստանի բռնցքամարտի տղամարդկանց հավաքականն ուսումնամարզական հավաք է անցկացնում Ուզբեկստանում173 մլն դրամի աջակցություն` Արենի տեսակի խաղողի մթերմանն օժանդակած ընկերությանըՀայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները քննարկել են մի շարք հարցերԳազանջատում` Նոր Հաճնում և Նոր Գեղի բնակավայրում Մարդու մահը քաղաքական շահարկման առարկա մի՛ սարքեք. Տարոն Չախոյանը՝ Արսեն Գևորգյանի մասինՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 12.11.2026 (տեսանյութ)Խցանում առաջացնող իրավախախտումների մասով Ոստիկանությունը էականորեն խստացրել է վարչարարությունը. ՆԳՆ խոսնակՎենսը դիտարկում է Իրանի ուժային կառույցների հետ ուղղակի բանակցություններ անցկացնելու հնարավորությունը. Wall Street JournalՄաշտոցի պողոտայի որոշ հատվածներում կարգելվի կանգառըԿանադան կարգելի ռուս և բելառուս մարզիկների մուտքը երկիրՆաիրիի համայնքային ոստիկանները ավտոմեքենայից գողության դեպքեր են բացահայտել (տեսանյութ)Այն դիրքորոշումը, որ ՀԱՊԿ-ն ունի տարածաշրջանային պետությունների նկատմամբ, անընդունելի էՄատենադարանի հարակից տարածքը ավտոկայանատեղիի չի վերածվիի՞նչ գնային փոխոխություն կա Հայաստանի սպառողական զամբյուղումԵրևանի պարեկները հայտնաբերել են հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդին (տեսանյութ)
Մամուլ

Հարցեր պիտի տանք ՊՆ նորանշանակ փոխնախարարին․ ազատամարտիկ

«168 Ժամ»-ը գրում է․ «Ապրիլյան պատերազմի հետ կապված շահարկումներ անողներն այն մարդիկ են, որոնք ընդհանրապես բանակից չեն հասկանում: …Ովքե՞ր են ապրիլյան գործողությունները հետաքննող հանձնաժողովի անդամները. մարդիկ են, որոնք նույնիսկ բանակում չեն ծառայել, գաղափար չունեն, թե զենքը որքան է կշռում, զենքի տեսակները չգիտեն, և իրենք պիտի այդ հարցը քննարկեն և չգիտեմ ինչ որոշումներ կայացնեն: Եթե այսօր ուզում ենք հարցեր տալ, ապա առաջին հերթին հարցեր պիտի տանք վարչապետ Նիկոլ Փաշինյանի զինվորական գծով խորհրդական Արշակ Կարապետյանին, որը եղել է հետախուզության վարչության պետը և առաջին մարդն է, որը պատասխանատվության պիտի ենթարկվեր: …Ես այսպես կարող եմ ասել՝ մեր զինվորը հաղթեց և՛ Ադրբեջանին, և՛ Ռուսաստանին: Իմ կարծիքով՝ բլից-կրիգը նախապատրաստված էր, թե ով որքան կարող է այդ 3-4 օրում մի բան անի և թեման փակի վերջնականապես, բայց արդյունքում 18 տարեկան զինվորը խափանեց բոլորի պլանները:

Կհիշեք, դեռ 2014-ին ասել եմ՝ հայի, հայ զինվորի գենի դեմ հնարավոր չէ, ամենաթույլ զինվորն էլ վայրկենապես կարող է առյուծ դառնալ և մեծ խնդիրներ կատարել: …Եթե պատերազմ լինի՝ ովքեր մտահոգված են այս երկրի համար՝ գնալու են: Բնականաբար, այս կառավարությունը չի գնացել, չի էլ գնալու»,- «168 Ժամի» հետ զրույցում ասել է «Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն» կազմակերպության նախագահ, պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանը: Նա Պռոշյանի ջոկատի կազմում մասնակցել է Արցախյան պատերազմին, այնուհետև շարունակել ծառայությունն Արցախի ու Հայաստանի մի շարք սահմանապահ զորամասերում: «Մինչև ապրիլյան մարտական գործողություններն ադրբեջանական դիվերսիոն խումբը մեկ-երկու օր առաջ մտած է եղել Թալիշի տարածք՝ անտառներում են մնացել, հետո, երբ գործողությունները սկսել են, իրենք թիկունքից մտել են գյուղ: Գյուղում որ սկսել են խաղաղ բնակչությանը կոտորել, հենց դա է եղել, այնպես չի, որ սահմանը ճեղքել և հասել են գյուղ ու կոտորել»,- պատմել է զինվորականը:

Հիշեցնենք, որ 2016 թ. ապրիլյան պատերազմից անմիջապես հետո Սերժ Սարգսյանը պաշտոնից հեռացրեց ԶՈւ գլխավոր շտաբի հետախուզության վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանին, ում անվան հետ էին կապվում Ապրիլյան պատերազմի ժամանակ հետախուզության կողմից թույլ տրված խոշորագույն բացթողումները։ Ա. Կարապետյանը, սակայն, 2018թ., ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ նշանակվեց ՀՀ վարչապետի խորհրդական։

Գրիգոր Գրիգորյանը նաև անդրադարձել է Ապրիլյան պատերազմից հետո շահարկվող «800 հա կորցնելու» մասին շրջանառվող արտահայտությանը. «Մեկն առանց հասկանալու՝ ինչ-որ արտահայտություն է արել, և մինչև հիմա շարունակվում է, թե՝ 800 հա ենք կորցրել: Այո, դիրք կորցրել ենք, բայց ո՞վ է ասում, որ դա 800 հա է եղել: Յուրաքանչյուր տեղանքում պիտի նպաստավոր դիրք ընտրես, երբ հետ ես քաշվում: Արցախյան գոյամարտի ժամանակ այդքան հող ազատագրեցինք, բայց ոչ մեկը չի խոսում դրա մասին: Ոչ մեկը չի խոսում նաև այն մասին, որ 2018-ին Փաշինյանի վարչապետության օրոք հազարավոր հեկտարներով հող ենք կորցրել Վայոց ձորում՝ նախիջևանյան թևում: Եվ սա՝ առանց կռվի: Բա ինչի՞ չենք խոսում դրա մասին: Ո՞նց եղավ, որ Արենի գյուղը հայտնվեց հակառակորդի թիրախի ներքո, երբ թուրքի դիրքերը եսիմ որտեղ էին…»։

Գ. Գրիգորյանի համոզմամբ՝ Ադրբեջանը պատրաստվում է մարտական գործողությունների. «Իմ կարծիքով՝ մոտակա երեք-չորս ամսվա ընթացքում ադրբեջանական կողմից գործողություններ կարող են լինել, և մարտական գործողությունների բուն ուղղությունը նախիջևանյան թևի հետ է կապված լինելու: Եվ սա ես երկու բանով եմ պայմանավորում. առաջին՝ ՌԴ-ի կողմից սադրանք, որ Նախիջևանին քաշեն պատերազմի մեջ, հետագայում էլ ազատագրեն, որպեսզի Հյուսիս-Հարավ ճանապարհն այդտեղով անցնի և երկաթուղին աշխատի, երկրորդ՝ եթե ՌԴ-ի պլանների մեջ չի մտնում սա, ուրեմն՝ ՀՀ-ի կործանման խնդիր է դրված, և չի բացառվում, որ Թուրքիան փորձի զորք մտցնել Հայաստան: Եվ իզուր չէ, որ Ռուսաստանն այսօր փորձում է վերազինել Գյումրիի ռազմաբազան, իսկ հիմար մարդիկ կան, որոնք ասում են՝ մեզ դա պետք չէ: Եթե ռուսական զորքը հանեն Հայաստանից, 2 ժամում թուրքական բանակը Երևանի կենտրոն կհասնի»:

Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթում։

Նշենք, որ երեկ Արշակ Կարապետյանը նշանակվել է Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ։