Արեւելաեվրոպացի գանգստեր Ռոման Նիկողոսյանն օգնել է իր բանդայի անդամին փախչել լողացող բանտից
Արեւելաեվրոպացի գանգստեր Ռոման Նիկողոսյանն օգնել է իր բանդայի անդամին փախչել Բրուքլինում գտնվող լողացող բանտից, հաղորդում է Report Door-ը՝ հղում անելով դատախազությանը:
Աղբյուրի համաձայն՝ Ռոման Նիկողոսյանը ծրագրում էր գումար փոխանցել «KavKaz Nation» հանցավոր խմբավորումից Դավիթ Մորդուխաեւին նրա փապուստից հետո: Նիկողոսյանը փորձել է իր մորը համոզել փախուստի դիմած Մորդուխաեւին մեքենայով դուրս բերել Նյու Յորքից: Հեռախոսազրույցում Մորդուխաեւը Նիկողոսյանին ասել է, որ պարանով իջել է 5-րդ հարկից, ապա ցատկել ջուրն ու լողացել մինչեւ ափ: Նա իր ընկերոջն ասել է, որ քիչ էր մնում մահանար եւ հավելել է, որ իշխանությունը նույնիսկ չգիտի, որ մի շաբաթ կբացակայի: Պաշտոնյաների խոսքով՝ նա հասել է Նիկողոսյանի մոր տուն:
«KavKaz»-ը հանցավոր խմբավորում է, որը զբաղվում է թմրանյութի անօրինական շրջանառությամբ, շորթմամբ եւ այլ հանցանքներով: Խմբավորումը կապ ունի Կովկասյան տարածաշրջանի, այդ թվում՝ Հայաստանի, Ուզբեկստանի եւ Ռուսաստանի մի մասի հետ:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց