Կանաչապատ տարածքի փոխարեն՝ բազմաֆունկցիոնալ համալիր. այն պատկանում է Սամվել Ալեքսանյանի քրոջը
Գործարար Սամվել Ալեքսանյանի քույրը՝ Սուսաննա Պետրոսյանը, պատրաստվում է նոր բազաֆունկցիոնալ համալիր կառուցել Տիգրան Մեծի պողոտայի նախկինում եղած կանաչապատ տարածքում: Այնտեղ լինելու են առևտրի սրահներ, ավտոկայանատեղի, սննդի կետեր, բիզնես կենտրոններ և այլն: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ը տեղեկանում է Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքէջից:
««ՊԱՐ ՍԱՄ ԵՂԲԱՅՐՆԵՐ» ՍՊ ընկերության սեփականությունը հանդիսացող հողամասում նախատեսվում է կառուցել բազմաֆունկցիոնալ համալիր: Համալիրը բաղկացած է 2 ստորգետնյա ավտոկայանատեղիից, 7 վերգետնյա հարկից՝ ընդհանուր հողամասի մակերեսով (որոնցից մեկը՝ տեեխնիկական, երեքը ավտոկայանատեղի, իսկ մնացածը առևտրային), ինչպես նաև՝ 3 կետային աշտարակներից, որոնցից ամենաբարձրը, համաձայն էսքիզային նախագծի, կունենա 20 վերգետնյա հարկ: Համալիրում նախատեսված են առևտրի սրահներ, ավտոկայանատեղի, սննդի կետեր, բիզնես կենտրոն, ինչպես նաև համալիրի սպասարկման համար անհրաժեշտ այլ օժանդակ տարածքներ: Համալիրի տանիքը նախատեսվում է կանաչապատել»,- տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը:
Բազմաֆունկցիոնալ համալիրը կառուցվելու է Տիգրան Մեծ 55 հասցեում։ Կառուցապատումն իրականացնում է Սուսաննա Պետրոսյանին պատկանող «Պար Սամ եղբայրներ» ընկերությունը:




















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց