Ով ինչ պաշտոն կզբաղեցնի. մանրամասներ
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ հուլիսի 17-ին՝ Սահմանադրական դատարանի որոշման հրապարակումից հետո, հայրենի իշխանությունը ոգեւորված քննարկում է կառավարության անդամների նշանակման հարցը: Ըստ մեր տեղեկությունների՝ այս օրերին թեժ քննարկվել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի հարցը, ու, կարծես թե, թեկնածուն այս պահին ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն է:
Հիմա իշխանությունը արդարադատության նախարարի փնտրտուքի մեջ է, ու այս պահին թեկնածուն ՀՀ վարչապետի խորհրդական Աննա Վարդապետյանն է. եթե այլ թեկնածու գտնեն, Վարդապետյանին դատական դեպարտամենտի ղեկավար կնշանակեն: Լավատեղյակ աղբյուրներից տեղեկացանք, որ իշխանության համար կարեւոր է նաեւ ԱԽ քարտուղարի հարցը։ Ի սկզբանե որոշված է եղել՝ Մխիթար Հայրապետյանը ՀՀ ԱԳ փոխնախարար կնշանակվի, բայց եթե ԱԽ քարտուղարի հարցը չկարողացան լուծել, Հայրապետյանը, հնարավոր է, ղեկավարի հենց ԱԽՔ-ը:
Իշխանական մեր աղբյուրները նշում են նաեւ, որ անգործ չի մնա Հակոբ Սիմիդյանը. նրան պետք է նշանակեն ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ, Սիմիդյանը չի ցանկանում մնալ օրենսդիր մարմնում: Մենք տեղեկացանք, որ դեռեւս անհույս վիճակ է ԱԺ նախկին նախագահ Արարատ Միրզոյանի մոտ, քանի որ ոչ մի պաշտոնի նա չի համաձայնում նշանակվել: Առաջիկա օրերին նշանակումները վերջնական տեսքի կբերվեն»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց