Երասխի գյուղապետը վիրավորվել է
Արարատի մարզի Երասխ համայնքի համայնքապետ Ռադիկ Օղիկյանը հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում հնչած կրակոցների ընթացքում հրազենից վնասվածք է ստացել թեւի շրջանում։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Արարատի հիվանդանոց» բժշկական կենտրոնի տնօրեն Արայիկ Սարդարյանը։
Մեր հարցին՝ արդյոք Օղիկյանը վիրավորվել է հակառակորդի կրակոցից, ԲԿ տնօրենն ասաց, որ այդ հարցին չի կարող պատասխանել. «Խառը կրակոցներ են հնչել, ինքն էլ այդ ժամանակ եղել է բլինդաժում»։
Արայիկ Սարդարյանն ասաց, որ Օղիկյանը հիվանդանոց է տեղափոխվել մոտ մեկ ժամ առաջ։
ԲԿ տնօրենը նշեց, որ նրա կյանքին վտանգ չի սպառնում։
Նշենք՝ քիչ առաջ Պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ ադրբեջանական զինված ուժերը ժամը 18:40-ից սկսած, մի քանի ժամ շարունակ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից գնդակոծել են հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերը: Պարբերաբար կիրառվել են նաեւ ականանետեր: Իրադրությունը, ժամը 23:00-ի դրությամբ, շարունակում է լարված մնալ:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց