Պուտինը եւ Ալիեւը կքննարկեն ԼՂ հարցով պայմանավորվածությունների իրականացումը
Հուլիսի 20-ին Մոսկվայում տեղի կունենան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի բանակցությունները: Այս մասին հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
«Ենթադրվում է քննարկել ռուս-ադրբեջանական հարաբերությունների հետագա ամրապնդման առանցքային հարցերը՝ շեշտը դնելով առեւտրաներդրումային եւ մարդասիրական համագործակցության վրա:
Ծրագրվում է կարծիքներ փոխանակել ակտուալ տարածաշրջանային խնդիրների շուրջ: Հիմնական ուշադրությունը կհատկացվի 2020 թվականի նոյեմբերի 9-ին եւ 2021 թվականի հունվարի 11-ին ԼՂ հարցով Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի առաջնորդների պայմանավորվածությունների իրականացմանը, ինչպես նաեւ տրանսպորտային կապերի ապաարգելափակմանն ու տնտեսության զարգացմանն ուղղված խնդիրների որոշմանը»,-նշվում է Կրեմլի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Բրազիլիայի նախագահի թեկնածուն լքել է երկիրը ընտրություններում պարտվելուց հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարն այցելել է Moon Rose ջերմոցային տնտեսություն
Նոր նշանակում՝ Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցում
Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության հարցով նիստը տեղի կունենա նոյեմբերի 6-ին
ՀԱՊԿ- ից Հայաստանին պետք է հեռացնել. Բորդյուժան՝ «ՌԻԱ Նովոստիին»