Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայությունից օգտվելու համար ՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն Մարտին Լյութեր Քինգի ձեռագիրը աճուրդի կհանվի Christie's աճուրդի տանը Մինչև տարեվերջ կավարտվի 300 դպրոցի և 500 մանկապարտեզի շինարարությունը. 6,9 մլրդ դրամի լրացուցիչ հատկացում Զելենսկին և Ալիևը բանակցություններ են վարել Դուբլինում Ազգային արխիվի Արարատի մասնաճյուղի պայմանները կբարելավվեն Անցած գիշեր Հորմուզի նեղուցում երկու լցանավ է պայթել Ուսման Նուրմագոմեդովը Աբու Դաբիում ձերբակալվել է Nvidia-ի տնօրենների խորհուրդը քննարկում է Ջենսեն Հուանգի պաշտոնանկության հարցը. WSJ Կաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրով Բոլորը բարձր լռում էին, երբ մեզ համերաշխորեն սպանում էին. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասին ԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանի

Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայությունից օգտվելու համարՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն Մարտին Լյութեր Քինգի ձեռագիրը աճուրդի կհանվի Christie's աճուրդի տանըՄինչև տարեվերջ կավարտվի 300 դպրոցի և 500 մանկապարտեզի շինարարությունը. 6,9 մլրդ դրամի լրացուցիչ հատկացումԶելենսկին և Ալիևը բանակցություններ են վարել ԴուբլինումԱզգային արխիվի Արարատի մասնաճյուղի պայմանները կբարելավվենԱնցած գիշեր Հորմուզի նեղուցում երկու լցանավ է պայթելՈւսման Նուրմագոմեդովը Աբու Դաբիում ձերբակալվել էNvidia-ի տնօրենների խորհուրդը քննարկում է Ջենսեն Հուանգի պաշտոնանկության հարցը. WSJԿաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրովԲոլորը բարձր լռում էին, երբ մեզ համերաշխորեն սպանում էին. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասինԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանիCOP31 համաժողովի շրջանակում հանդիպել են Թուրքիայի և Իրանի նախագահներըՀամայնքային ոստիկանությանը կազատեն անհարկի ծանրաբեռնվածությունիցԱյս երկու կազմակերպություններին անդամակցելը անհամատեղելի էՄինչև 28 տարեկան՝ դիաբետով բուժառուների համար ձեռք կբերվի նոր սերնդի ինսուլինԵրևանի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման համար ՀՀ-ին 45 մլն եվրո կհատկացվիՇատ դրական հանդիպում ունեցանք Էրդողանի հետ. ՓաշինյանԺամանակավորապես կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի երթևեկությունըԱռաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՈրոշ դրվագներով անհամաձայնություն ունեմ. Սոնա Ղազարյանը՝ Արմեն Գրիգորյանի հոդվածի մասինTRIPP ընկերության ստեղծման համար անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների փաթեթն ընդունվեց երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբԱրքայազն Ջորջի ստեղծած նկարը տեղ է գտել Country Life ամսագրի հատուկ համարումԿձևավորվի անշարժ գույքի հասցեների պաշտոնական էլեկտրոնային տեղեկատվական բազաԱդրբեջանի և Թուրքիայի միջև եղբայրությունը հավերժ է. Յըլմազ2027 թվականի հունվարի 2-ից սիգի ձկնկիթի՝ 6 ամսով արտահանման արգելք կսահմանվիՄանչեսթեր Յունայթեդի խնդիրները թիմին ուղեկցում են նաև խաղադաշտից դուրսԶանգվածային ծեծկռտուք Աբու ԴաբիումԲալիստիկ հրթիռներ են արտադրվում լեռներում և գետնի տակ գտնվող օբյեկտներումԳվարդիոլան կարող է նշանակվել ԱՄՆ ազգային հավաքականի գլխավոր մարզիչԱյդ միավորումը միայն արագացնելու է նրանց տապալումըՉինաստանը հերքել է լրտեսության մասին ԱՄՆ-ի մեղադրանքներըԿլիմայական փոփոխություններն արագանում ենԴոնովան Փարիզյանը իմ և գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի դիտակետում էԻսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը կարող է փոխարինել Ֆլորենտինո Պերեսին Ռեալի նախագահի պաշտոնումՀայաստանի բռնցքամարտի տղամարդկանց հավաքականն ուսումնամարզական հավաք է անցկացնում Ուզբեկստանում173 մլն դրամի աջակցություն` Արենի տեսակի խաղողի մթերմանն օժանդակած ընկերությանըՀայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները քննարկել են մի շարք հարցերԳազանջատում` Նոր Հաճնում և Նոր Գեղի բնակավայրում Մարդու մահը քաղաքական շահարկման առարկա մի՛ սարքեք. Տարոն Չախոյանը՝ Արսեն Գևորգյանի մասինՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 12.11.2026 (տեսանյութ)Խցանում առաջացնող իրավախախտումների մասով Ոստիկանությունը էականորեն խստացրել է վարչարարությունը. ՆԳՆ խոսնակՎենսը դիտարկում է Իրանի ուժային կառույցների հետ ուղղակի բանակցություններ անցկացնելու հնարավորությունը. Wall Street JournalՄաշտոցի պողոտայի որոշ հատվածներում կարգելվի կանգառըԿանադան կարգելի ռուս և բելառուս մարզիկների մուտքը երկիրՆաիրիի համայնքային ոստիկանները ավտոմեքենայից գողության դեպքեր են բացահայտել (տեսանյութ)Այն դիրքորոշումը, որ ՀԱՊԿ-ն ունի տարածաշրջանային պետությունների նկատմամբ, անընդունելի էՄատենադարանի հարակից տարածքը ավտոկայանատեղիի չի վերածվիի՞նչ գնային փոխոխություն կա Հայաստանի սպառողական զամբյուղումԵրևանի պարեկները հայտնաբերել են հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդին (տեսանյութ)
Հայաստան

«Ադրբեջանցիները մեր ամենաբարձր պոստի մոտ ևս 3 մեծ վրան են ավելացրել․ վրանները հո դատա՞րկ չեն»․ Կութի գյուղապետ

«Եթե այսպես շարունակվի, հնարավոր է՝ կութեցիները լքեն գյուղը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Կութ համայնքի ղեկավար Սիմա Չիտչյանը։

Գյուղապետի խոսքով՝ չնայած ավելի քան 1 ամիս է՝ իրենց փոխանցում են, որ ռուս սահմանապահենրը տեղակայվելու են Կութում, մինչև օրս սահմանապահները տեղակայված չեն, ավելին՝ ադրբեջանցիներն ամեն օր ավելի են ամրապնդվում հայկական հողում․

«Ասում էին՝ ռուս սահմանապահները պետք է որ այս 2 օրը գային։ Պետք է գային, բայց հլը որ չկան։ Ադրբեջանցիները եկած, լցված, ամենքը՝ 4–5 վրան սարքած, իրենց պոստերում․ վրանները հո դատա՞րկ չեն։ Ճիշտ է, իրենց չենք տեսնում, բայց 2 օր առաջ հեռադիտակով նայեցի, մեր ամենաբարձր պոստի մոտ 3 հատ մեծ վրան է ավելացած, ոչ թե առաջ են գալիս, այլ գրաված տարածքում ամրապնդվում են․․․ Գյուղացիներն էլ են տեսել, ասում են՝ տեսե՞լ եք՝ ինչքան վրաններ են ավելացրել․․․ Վտանգը ավելի է շատանում, մենք էլ մարդ ենք, հո անասո՞ւն չենք․․․»։

Գյուղապետն անդրադարձավ նաև հունիսի 5-ին ադրբեջանցիների գողացած 80 գլուխ անասունների փաստին: Անասունները պատկանում էին գյուղի 5 ընտանիքներին, դեպքից շուրջ 2 ամիս է անցել, բայց պետությունն այդ ընտանիքներին փոխհատուցում դեռ չի տվել, մինչդեռ գյուղացին այդ անասուններով էր իր տունը պահում․

«Այդ 5 ընտանիքի ապրուստը գողացան, տարան, ոչ մի տեղից ոչ մի արձագանք, ոչ մի բան չկա։ Հիմա մենք այստեղ նստենք, սահման պահենք, որ ի՞նչ։ Այո, եթե անասունների հարցը չլուծվի, փոխհատուցում չտան, ինչպես նաև գյուղի անվտանգությունը չապահովեն՝ թշնամին հետ չգնա՝ ոչ միայն այդ 5 ընտանիքները, այլև ամբողջ գյուղը դատարկվելու է»։

Չիտչյանից հետաքրքրվեցինք, թե արդյոք վերջին օրերին իշխանության որևէ ներկայացուցիչ գնացե՞լ է Կութ: Մեր հարցի պատասխանը բացասական էր․

«Ո՛չ, ոչ մեկը։ Ոչ մի տեղից էլ չե՛ն եկել, սպասում ենք, որ մեր մարզպետը կանչի այդ 5 ընտանիքներին, ոչ մի տեղից ոչ մի արձագանք չկա․․․»։

Սիմա Չիտչյանը նաև ասաց, որ գյուղի վերևի հատվածում՝ ադրբեջանցիների վերահսկողության տակ, մարդիկ շարունակում են խոտհարքը․

«Ճիշտ է, կրակոցներ չկան, բայց գյուղացիները վախենալով են բարձրանում, տեխնիկա էլ չեն բարձրացնում, ամբողջը ձեռքով են քաղում․․․ Արոտ էլ չկա, արոտի տեղը քչացել է, ադրբեջանցիները վերցրել են, մնացել է չորացած մասը, անասունները սոված գնում գալիս են, տարածքը՝ քիչ, անասունը՝ շատ, արոտ էլ չկա, բա մարդիկ ի՞նչ անեն, սոված են մնացել անասունները․․․»։

Հիշեցնենք, որ մայիսի 12-ից թշնամին խախտելով հայ-ադրբեջանական սահմանը՝ Սյունիքի և Գեղարքունիքի հատվածներում մի քանի կիլոմետր առաջ է եկել՝ պատճառաբանելով, թե իր տարածքներն է, հետևաբար՝ չի հեռանալու։ Գեղարքունիքի մարզում թշնամին առաջ է եկել Կութ, Ազատ, Նորաբակ և Վերին Շորժա գյուղերի ուղղությամբ։

Նշենք, որ այս ընթացքում ադրբեջանցի և հայ զինվորականների միջև բազմաթիվ միջադեպեր են գրանցվել։ Մասնավորապես՝ մայիսի 25-ին Վերին Շորժայի սահմանային հատվածում հակառակորդի արձակած կրակահերթերից հետո սկսված փոխհրաձգության հետևանքով հրազենից մահացու վիրավորվել էր պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Վ. Յ. Խուրշուդյանը (32 տ.)։

Այս դեպքից 2 օր անց՝ մայիսի 27-ին, Գեղարքունիքի սահմանային հատվածում ադրբեջանական զինուժի կողմից շրջափակվել և գերեվարվել էր ՀՀ ԶՈՒ 6 զինծառայող։