Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ձեռքի տեսքով կախազարդը կարող է պատկերել Աստծո ձեռքը ՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերտ Յան Կուպմանի հետ (տեսանյութ) Սպանելու դիտավորություն չի ունեցել Հայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կան Ամերիկացի ռեփեր P.Diddy ազատ կարձակվի լավ վարքագծի համար Ռանչպար տանող կամրջի վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում են Ընդդիմությունը, չծանոթանալով նախագծի բովանդակությանը, ի սկզբանե «ոչ»-ի քարոզարշավ է անում. Գալյան Քննարկվել են ՀՀ էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված հնարավոր համագործակցության հեռանկարները Թուրքիան և Հարավային Կորեան ատոմային էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրել Նեթանյահուն կոչ է արել ձևավորել ընդլայնված կոալիցիոն կառավարություն՝ առանց արաբական կուսակցությունների Գոռավանում կասեցվել է «Չանախ» պանրի արտադրությունը

Ձեռքի տեսքով կախազարդը կարող է պատկերել Աստծո ձեռքըՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունիՆիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերտ Յան Կուպմանի հետ (տեսանյութ)Սպանելու դիտավորություն չի ունեցելՀայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կանԱմերիկացի ռեփեր P.Diddy ազատ կարձակվի լավ վարքագծի համարՌանչպար տանող կամրջի վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում ենԸնդդիմությունը, չծանոթանալով նախագծի բովանդակությանը, ի սկզբանե «ոչ»-ի քարոզարշավ է անում. ԳալյանՔննարկվել են ՀՀ էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված հնարավոր համագործակցության հեռանկարներըԹուրքիան և Հարավային Կորեան ատոմային էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրելՆեթանյահուն կոչ է արել ձևավորել ընդլայնված կոալիցիոն կառավարություն՝ առանց արաբական կուսակցություններիԳոռավանում կասեցվել է «Չանախ» պանրի արտադրությունըԱրարատի նախկին մարզպետին պատկանող հողամասերի ձեռքբերման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՄԻԵԴ-ի Մեծ պալատը մերժել է Ադրբեջանի ներկայացրած գանգատը՝ հօգուտ հայ դիմումատուների կայացված ՄԻԵԴ-ի վճռի դեմԴժվար մրցակցություն Amazon-ի ու Apple-ի հարթակների հետՀՀ գլխավոր դատախազության պատվիրակությունը ճանաչողական այցով մեկնել է ՍտրասբուրգՖինանսների նախարարը ԱԺ-ում ներկայացրել է 2027-ի պետբյուջեի օրենքի նախագծով մի շարք գերատեսչությունների տրամադրվելիք գումարները Բոլորն ասում են՝ ուժ չկա, ռեսուրսներ չկան, բոլորը հոգնել ենՕդի ջերմաստիճանը նոյեմբերի 5-7-ին աստիճանաբար կնվազիԵս միշտ քաղաքապետերին համարել եմ քաղաքականության հերոսներԿարդալ թղթի՞ց, թե՞ էկրանից․ ինչպե՞ս է ազդում ընթերցանության ձևն ուղեղի աշխատանքի վրա Բարսելոնան շարունակում է պայքարել ամենաբարձր տիտղոսների համարԻնքնաթիռի կործանման պատճառը դեռ հայտնի չէԱյժմ պատերազմը կանխելու քայլերը կախված են ԱՄՆ-իցԽամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելովԶապորոժիեի մարզում հումանիտար օգնության կենտրոնին ռուսական հարվածների հետևանքով 29 մարդ է զոհվելՎարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ռոբերտա Մեցոլայի հետ (տեսանյութ)ՀՀ ԿԲ խորհուրդը որոշել է բարձրացնել քաղաքականության տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 7.0%Սրբուհի Գալյանը՝ ՔԿՀ-ներում մահվան դեպքերի մասինԻնչպե՞ս ստանալ նոր կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ․ տեղի կունենա Նելլի Դավթյանի և Ռեջիս Բուշյեի համատեղ ասուլիսըԹեհրանի հրթիռները կարող են հասնել նաև ԵվրոպաԳրենլանդիայի մասին հայտարարությունները դիտարկում եմ Թրամփին բնորոշ հաղորդակցման ոճի համատեքստումՎարչապետը ժամանել է Բրյուսել (տեսանյութ)Մի շարք արդյունավետ խորհրդակցություններ ենք ունեցել իրանական կողմի հետՎարչապետն աշխատանքային այցով ժամանել է ԲրյուսելԻ՞նչ գիտենք մեր նոր անձնագրի մասին (տեսանյութ)Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցությանը և անվտանգությանը վերաբերող հարցերԴատավոր Գևորգ Մանուկյանին նկատողություն է հայտարարվել (տեսանյութ)Հայաստանի Հանրապետությունը երբեք չի հրաժարվելու իր շահերի պաշտպանությունն իրականացնել միջազգային որևէ ատյանումԽավիեր Տեբասը հերթական անգամ կոշտ քննադատության է ենթարկել Մադրիդի Ռեալի ղեկավարությանըՌուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածներըՔրեակատարողական հիմնարկներում տեղադրվել են տեսահսկողական համակարգերԱմերիկացիները նոյեմբերի 3-ին կմասնակցեն ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների2027-ին շարունակվելու են նոր Սահմանադրության նախագծի մշակման աշխատանքները. Սրբուհի ԳալյանՍևանա լճի բացարձակ նիշից ցածր 81 հողամասերում ապամոնտաժվել է 238 շենք- շինությունՖրանսիան թալիբների հետ բանակցում է աֆղանստանցի միգրանտների արտաքսման շուրջՀամիկ Սայադյանը նոյեմբերի 23-ից կնշանակվի Չինաստանում ՀՀ ռազմական կցորդՊարտադի՞ր է փոխարինել գործող փաստաթղթերը. ՆԳՆ-ն իրազեկում է (տեսանյութ)Արենի համայնքին կհատուցվի 5 միլիոն 251 հազար դրամՖինանսների նախարարի անունով կեղծ օգտահաշիվներ են բացվել

Պետական ինստիտուտների ամլությունը և հանրային անբովանդակությունը դաշինք էին կազմել

Մեկ տարի առաջ այս օրերին Տավուշում պատերազմ էր։ Հիմա դրա մասին ոչ ոք չի հիշում։

Մեկ տարի առաջ Նիկոլը Հայաստանը ներքաշեց խոշոր ավանտյուրայի մեջ։ Միջազգային փորձագետները և դիվանագիտական աղբյուրները պնդում են, որ դա ամենամեծ պրովոկացիան էր՝ պատերազմ հրահրելու համար։ Հուլիսից պարզ էր, որ մեծ պատերազմն անխուսափելի է։ Մոլորված Ուազ, լքված բարձունք, անպարտ հայ բանակ, տասնյակ խփված իսրայելա-թուրքական անօդաչուներ, որոնց ֆոնին եթեր էր մտնում Արծրունը. սրանք «ширпотреб» հայրենասիրության ոլորտից են։
Իսկ իրականությունն այն էր, որ դա պետական մակարդակով ավանտյուրա էր, որը Թուրքիային միջամտելու լեգիտիմ առիթ տվեց։ Թուրքական զինուժն այլևս Ադրբեջանից դուրս չեկավ։
Բայց ես չեմ մեղադրում միայն Նիկոլին։ Նրա մասով ամեն ինչ պարզ է։
Ամենազարհուրելին այն է, որ տավուշյան դեպքերը ցույց տվեցին , որ մենք քիչ թե շատ լուրջ պետություն արդեն չունենք, որ մենք չունենք պետական ինստիտուտներ. մենք չունեինք զինվորական վերնախավ՝ ՊՆ, ԳՇ, մենք չունեինք՝ Ազգային Ժողով, չունեինք Անվտանգության խորհուրդ, չունեինք սոլիդ ընդդիմություն, քաղաքացիական հասարակության կառույցներ և այլն։
Չունեինք ոչինչ, որը կբռներ Նիկոլի ձեռքը։
Հիշեք, թե հայ հասարակությունը ինչ էր գրում և ինչ մթնոլորտ էր տիրում այդ օրերին սոցիալական ցանցերում՝ բոլորը հայրենասեր էին, բոլորը դուխով էին, բոլորը ipad-ներում և հեռախոսներում ջարդում էին Ադրբեջանն ու Թուրքիան միաժամանակ։ Բոլորը անբովանդակ-կեղծ հայրենասիրության տիրույթում միասնական էին։
Հիշեք հրճվանքը, երբ ազդարարվեց ու կադրերում երևաց, որ սպանվել է ադրբեջանցի գեներալը. հիշեք և ամաչեք։ Ամաչեք անհատապես և զանգվածաբար՝ ձեր անգիտությունից ,որ գոնե մեկ, հաջորդ քայլի հեռանկարը չէիք պատկերացնում։ Եվ հիշեք, շատ փոքր թվով գործիչների հակառակ ռեակցիան։
Պետական ինստիտուտների ամլությունը և հանրային անբովանդակությունը դաշինք էին կազմել, և այդ դաշինքը Նիկոլի ամենաջերմ աջակիցն էր։
Հուլիսի Տավուշից մինչև մեծ ու արյունոտ պատերազմ հաշված օրեր էին մնացել։ Դրա մասին զգուշացնում էին, գոռում էին մի փոքր խումբ հանրային դեմքեր, գործիչներ։ Նրանց ձայնը խլանում էր պաթոսի աղմուկի մեջ։
Իսկ նիկոլը մեշոկներով մեդալներ ու շքանշաններ էր բաժանում՝ չընկալելով, որ դա միայն արագացնում է պատերազմը։ Կամ գուցե՝ ընկալելով։ Նրա ձեռքը ոչ ոք չէր բռնում։
Անցել է մեկ տարի. մենք առանց կենսագրություն քոչվորի նման վախենում ենք հիշել ընդամենը մեկ տարվա մեր պատմությունը։Չկա Շուշին, չկա Հադրութը, չկան հազարավոր տղերքը, թուրքը Սևանից 6 կմ հեռավորության վրա է, Սյունիքի բարձունքներում է, բայց կա Նիկոլը, կան նույն ամուլ պետական ինստիտուտները, որոնք ի վիճակի չեն ոչինչ անելու։ Իսկ սրանք կան, որովհետև կա նույն հասարակությունը, որը չի դադարում ենթարկվել նույն քարոզչական հիպնոսին՝ քանդելով պետությունը։ Սա նոնսենս է՝ հասարակություն, որը քանդում է սեփական պետությունը։ Պետք է գտնել հասարակությանը հիպնոտիկ մոլորությունից հանելու եղանակները։ Այդ ուղղությամբ աշխատանքը պետք է տարվի մի քանի մակարդակներում, շատ կազմակերպված և արագ, քանի որ ժամանակը շատ քիչ է: