Քոչարյանը՝ Հայկ Մարությանի փրկօղակ. Իշխող թիմում հասկացել են՝ նոր ընտրություններով կարող են կորցնել Երեւանը
«Հրապարակ» թերթը գրում է. «Ռոբերտ Քոչարյանը դարձել է Հայկ Մարությանի փրկօղակը։ Գաղտնիք չէ, որ Փաշինյանն ու թիմը ցանկանում են ազատվել «կարգին» քաղաքապետից, ինչի մասին նույնիսկ հայտարարեց Փաշինյանի խորհրդական, այժմ՝ աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։
Սակայն իշխանական թիմում հասկացել են, որ նոր ընտրություններ նշանակելով՝ կարող են կորցնել Երեւանը, որովհետեւ, չնայած ՔՊ-ն Երեւանում հաղթել է, բայց իրենց ու «Հայաստանի» ձայների տարբերությունը մեծ չէ, ու որքան էլ որ Խաչատուր Սուքիասյանն ուզենա այդ պաշտոնն օր առաջ զբաղեցնել, նոր ընտրությունը ռիսկային է՝ քոչարյանականները կարող են մոբիլիզացնել իրենց ուժերն ու հաղթել։ Իսկ ավագանու միջոցով պաշտոնանկ անել Մարությանին չեն ուզում, որովհետեւ հարմար թեկնածու չկա ցուցակում։
Ավելին՝ ասացին, որ Փաշինյանը հիմա փորձում է հարաբերությունները հարթել Մարությանի հետ։ Այն ձեռքը, որ չես կարողանում կտրել, պաչի՝ դիր ճակատիդ․ ասում է ժողովրդական ասացվածքը>:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց