Հայաստանին պետք է նոր՝ սոլիդ իշխանություն․ Էլինար Վարդանյան
Հայաստանին պետք է նոր, սոլիդ իշխանություն, ասաց «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Էլինար Վարդանյանը խմբի նախաձեռնած՝ հետընտրական Հայաստանում քաղաքական և իրավական մարտահրավերների թեմայով քննարկման ժամանակ։ «Ընտրություններից հետո ներքաղաքական ճգնաժամը ոչ միայն չի լուծվել, այլև սաստկացել է, անընդհատ քրեական գործեր, սպառնալիքներ, կալանքներ, միջազգային հարաբերություններում գրեթե ոչինչ չի կատարվում, բացի վարչապետի Մոսկվա այցից, որի ժամանակ հիշվում են ընդամենը ՌԴ նախագահի հայտարարությունները, որ՝ սպասվում են բարդ, ցավոտ և զգայուն լուծումներ։
Սահմաններին խիստ անհանգիստ է՝ ընդամենը 2 օր առաջ մենք ունեինք զոհ, ունենք վիրավոր, անհետ կորածներ։
Ալիևը Զանգեզուրը, Սևանը, Երևանը հայտարարում է ադրբեջանական տարածքներ և խոստանում է, որ իրենք անպայման գալու են, իշխանությունների վախվորած արձագանքը ավելի լավ էր՝ չլիներ, որովհետև այն ավելի շատ նման էր չարձագանքելուն։ Երկրում չկա որևէ օրակարգ, պետությունը մատնված է ինքնահոսի, կա հսկայական գնաճ, լրջագույն սոցիալական դժվարություններ ունենք։
Ծայրահեղ ծանր վիճակ է գյուղատնտեսությունում, և տարբեր մարզերի բնակիչներ ստիպված են անընդհատ փակել փողոցները և կառավարությունից պահանջում են ոռոգման ջուր, որի հարցը այդպես էլ չի լուծվում»,-ասաց Էլինար Վարդանյանը։
Նա ընդգծեց, որ ցուցադրաբար անազատության մեջ է գտնվում հայտնի պրոֆեսոր Չարչյանը՝ արդեն երկար ժամանակ։ Փաշինյանի թրի տակով չանցած համայնքապետերի նկատմամբ իրականացվում է պետական տեռոր։
«Իշխանությունը խափանում է երկրի խոշորագույն հարկատուներից մեկի՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատանքը։ Դրանից օրեր անց Ալիևը կազմակերպում է Զանգելանի և հարակից շրջանների, իբր, բնակիչների, իբր, բողոքը Գերմանիայի իշխանություններին ընդդեմ կոմբինատի՝ պահանջելով դադարեցնել դրա գործունեությունը, իբր, բնապահպանական նպատակներով, հաջորդ օրը Նիկոլն իր «հերոսական» ուժայիններին ուղարկում է կոմբինատ և այնտեղ մասկի-շոուներ են իրականացնում»,-ասաց նա։
Էլինար Վարդանյանը նաև հիշատակեց երեկ տեղի ունեցած բացահայտումները, որ վերաբերում էին 2018 թ-ի դեպքերին վարչապետի, բլոգեր Լապշինի և այսօր Ուկրաինայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանի մասնակցությամբ։ Սա, ասաց, պետք է լինի իրավապահների ուշադրության կենտրոնում։
Մանրամասն՝ տեսանյութում․


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Բրազիլիայի նախագահի թեկնածուն լքել է երկիրը ընտրություններում պարտվելուց հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարն այցելել է Moon Rose ջերմոցային տնտեսություն
Նոր նշանակում՝ Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցում
Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության հարցով նիստը տեղի կունենա նոյեմբերի 6-ին
ՀԱՊԿ- ից Հայաստանին պետք է հեռացնել. Բորդյուժան՝ «ՌԻԱ Նովոստիին»