ՀՀ-ում տիրող վիճակը հնարավորություն է տալիս Ալիևին ադրբեջանական տարածքներ հայտարարել Զանգեզուրը, Սևանը և Երևանը. Զատուլին
ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը անդրադարձել է ադրբեջանի նախագահ Ալիևի այն ծիծաղելի հայտարարությանը, որ իբր Զանգեզուրը, Երևանն ու Սևանը պատմական Ադրբեջանի մաս են կազմում։
«Ադրբեջանն անուղղակի տարածքային պшհшնջներ է ներկայացնում Հայաստանին: Հայաստանում տիրող վիճակը հնարավորություն է տալիս Ալիևին պատմական ադրբեջանական տարածքներ հայտարարել Զանգեզուրը, Սևանը և Երևանը: Չգիտեմ, թե ո՞նց կարող է պատմական Ադրբեջանի մաս լինել Զանգեզուրը: Գուցե Ալիևը ի նկատի ունի այն հանգամա՞նքը, որ Զանգեզուրում թուրքերը պատմական պшրտnւթյnւն են կրել Գարեգին Նժդեհից: Այո՛, այդ առումով գուցե այդ հողերը որոշ պատմական հիշողություններ կարող են արթնացնել Ալիևի կամ Էրդողանի մոտ: Բայց այդ հիշողությունները Զանգեզուրում կարող են կապված լինել միմիայն պшրտnւթյшն հետ:
Ինչ վերաբերում մնացածի մասով, ապա կարող եմ ասել, որ Ցարական Ռուսաստանում նույնիսկ ադրբեջանցի ազգություն չի եղել: Ադրբեջանցիները կոչվել են թուրք-թաթարներ, իսկ ադրբեջանցի հասկացությունը առաջացել է ոչ վաղ անցյալում 20-րդ դարի 1-ին կեսում: Այնպես որ շատ մեծ երևակայության դեպքում նույնիսկ Երևանը և Սևանը ոչ մի կերպ չեն կարող լինել ադրբեջանական տարածքներ: Պատմություն սովորեք»,-նշել է ՌԴ Պետդումայի պատգամավորը :
Աղբյուրը՝ hraparak.am


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց