«Նրանց հայրենիք վերադարձնելու աշխատանքը շատ ակտիվ փուլում է». Բորիս Ավագյանը՝ հայ ռազմագերիների մասին
Երեկ առավոտյան միջադեպ է գրանցվել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում: Ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները, մարտական դիրքերի առաջխաղացման նպատակով, փորձել են ինժեներական տեխնիկայի կիրառմամբ ամրաշինական աշխատանքներ իրականացնել:
Հայկական կողմի՝ նշված աշխատանքները դադարեցնելուն միտված հակազդող գործողություններից հետո ադրբեջանցի զինծառայողները նշանառու կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ: Ծավալված փոխհրաձգության հետևանքով մահացու հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈՒ զինծառայող: Կորուստներ ունի նաև ադրբեջանական կողմը:
Իսկ Սև լճի տարածքում երկու պայմանագրային հայ զինծառայողի հետ կապը կորել է, այս պահին ընթանում են որոնողական աշխատանքներ։
«Հուլիսի 14-ի լուսադեմին, մառախուղի պայմաններում, ամրակցված զինվորական ավտոմեքենայով ծառայողական պարտականությունները կատարելու ընթացքում կորել է կապը Հայաստանի Հանրապետության հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված ՀՀ ԶՈՒ N զորամասի զինծառայող Արթուր Նալբանդյանի և վարորդ Արամայիս Տոռոզյանի հետ։ Ռուսական կողմի միջնորդությամբ, Ադրբեջանի ԶՈՒ ներկայացուցիչների հետ քննարկվում է Ա. Նալբանդյանի և Ա. Տոռոզյանի՝ ադրբեջանական տարածքում հայտնվելու հավանականությունը։
Հավելենք` Արթուր Նալբանդյանն ու Արամայիս Տոռոզյանը եղել են առանց զենքի»,- միջադեպի վերաբերյալ նման հայտարարություն էր տարածել ՀՀ պաշտպանության նախարարությունը։
168.am-ը գնդապետ Բորիս Ավագյանից հետաքրքրվեց՝ փորձե՞լ է ռուսական կողմի հետ իր ունեցած անձնական կապերի միջոցով ճշտել՝ հայ զինծառայողները ադրբեջանական կողմից գերեվարվե՞լ են։
«Ես չեմ փորձել իմ կապերի միջոցով հարցը ճշտել, կարծում եմ՝ խնդրով Պաշտպանության նախարարությունը զբաղվում է»,- նշեց Բորիս Ավագյանը։
Ինչ վերաբերում է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին, Բորիս Ավագյանը տեղեկացրեց. «Նրանց հայրենիք վերադարձնելու աշխատանքը շատ ակտիվ փուլում է, կարծում եմ՝ շատ շուտով մենք նրանց վերադարձը կտեսնենք։ Չեմ կարող ասել, քանի հոգու վերադարձ կլինի, բայց աշխատանքներ են տարվում, որպեսզի բոլորը վերադառնան»։
Հարցին՝ հայ ռազմագերիների վերադարձի համար այս անգամ Հայաստանն Ադրբեջանին ի՞նչ է տալու, Բորիս Ավագյանը պատասխանեց՝ որևէ բան չի տալու։
«Նրանք վերադառնալու են առանց նախապայմանների»,- եզրափակեց Բորիս Ավագյանը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց