Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայությունից օգտվելու համար ՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն Մարտին Լյութեր Քինգի ձեռագիրը աճուրդի կհանվի Christie's աճուրդի տանը Մինչև տարեվերջ կավարտվի 300 դպրոցի և 500 մանկապարտեզի շինարարությունը. 6,9 մլրդ դրամի լրացուցիչ հատկացում Զելենսկին և Ալիևը բանակցություններ են վարել Դուբլինում Ազգային արխիվի Արարատի մասնաճյուղի պայմանները կբարելավվեն Անցած գիշեր Հորմուզի նեղուցում երկու լցանավ է պայթել Ուսման Նուրմագոմեդովը Աբու Դաբիում ձերբակալվել է Nvidia-ի տնօրենների խորհուրդը քննարկում է Ջենսեն Հուանգի պաշտոնանկության հարցը. WSJ Կաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրով Բոլորը բարձր լռում էին, երբ մեզ համերաշխորեն սպանում էին. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասին ԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանի

Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայությունից օգտվելու համարՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն Մարտին Լյութեր Քինգի ձեռագիրը աճուրդի կհանվի Christie's աճուրդի տանըՄինչև տարեվերջ կավարտվի 300 դպրոցի և 500 մանկապարտեզի շինարարությունը. 6,9 մլրդ դրամի լրացուցիչ հատկացումԶելենսկին և Ալիևը բանակցություններ են վարել ԴուբլինումԱզգային արխիվի Արարատի մասնաճյուղի պայմանները կբարելավվենԱնցած գիշեր Հորմուզի նեղուցում երկու լցանավ է պայթելՈւսման Նուրմագոմեդովը Աբու Դաբիում ձերբակալվել էNvidia-ի տնօրենների խորհուրդը քննարկում է Ջենսեն Հուանգի պաշտոնանկության հարցը. WSJԿաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրովԲոլորը բարձր լռում էին, երբ մեզ համերաշխորեն սպանում էին. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասինԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանիCOP31 համաժողովի շրջանակում հանդիպել են Թուրքիայի և Իրանի նախագահներըՀամայնքային ոստիկանությանը կազատեն անհարկի ծանրաբեռնվածությունիցԱյս երկու կազմակերպություններին անդամակցելը անհամատեղելի էՄինչև 28 տարեկան՝ դիաբետով բուժառուների համար ձեռք կբերվի նոր սերնդի ինսուլինԵրևանի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման համար ՀՀ-ին 45 մլն եվրո կհատկացվիՇատ դրական հանդիպում ունեցանք Էրդողանի հետ. ՓաշինյանԺամանակավորապես կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի երթևեկությունըԱռաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՈրոշ դրվագներով անհամաձայնություն ունեմ. Սոնա Ղազարյանը՝ Արմեն Գրիգորյանի հոդվածի մասինTRIPP ընկերության ստեղծման համար անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների փաթեթն ընդունվեց երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբԱրքայազն Ջորջի ստեղծած նկարը տեղ է գտել Country Life ամսագրի հատուկ համարումԿձևավորվի անշարժ գույքի հասցեների պաշտոնական էլեկտրոնային տեղեկատվական բազաԱդրբեջանի և Թուրքիայի միջև եղբայրությունը հավերժ է. Յըլմազ2027 թվականի հունվարի 2-ից սիգի ձկնկիթի՝ 6 ամսով արտահանման արգելք կսահմանվիՄանչեսթեր Յունայթեդի խնդիրները թիմին ուղեկցում են նաև խաղադաշտից դուրսԶանգվածային ծեծկռտուք Աբու ԴաբիումԲալիստիկ հրթիռներ են արտադրվում լեռներում և գետնի տակ գտնվող օբյեկտներումԳվարդիոլան կարող է նշանակվել ԱՄՆ ազգային հավաքականի գլխավոր մարզիչԱյդ միավորումը միայն արագացնելու է նրանց տապալումըՉինաստանը հերքել է լրտեսության մասին ԱՄՆ-ի մեղադրանքներըԿլիմայական փոփոխություններն արագանում ենԴոնովան Փարիզյանը իմ և գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի դիտակետում էԻսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը կարող է փոխարինել Ֆլորենտինո Պերեսին Ռեալի նախագահի պաշտոնումՀայաստանի բռնցքամարտի տղամարդկանց հավաքականն ուսումնամարզական հավաք է անցկացնում Ուզբեկստանում173 մլն դրամի աջակցություն` Արենի տեսակի խաղողի մթերմանն օժանդակած ընկերությանըՀայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները քննարկել են մի շարք հարցերԳազանջատում` Նոր Հաճնում և Նոր Գեղի բնակավայրում Մարդու մահը քաղաքական շահարկման առարկա մի՛ սարքեք. Տարոն Չախոյանը՝ Արսեն Գևորգյանի մասինՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 12.11.2026 (տեսանյութ)Խցանում առաջացնող իրավախախտումների մասով Ոստիկանությունը էականորեն խստացրել է վարչարարությունը. ՆԳՆ խոսնակՎենսը դիտարկում է Իրանի ուժային կառույցների հետ ուղղակի բանակցություններ անցկացնելու հնարավորությունը. Wall Street JournalՄաշտոցի պողոտայի որոշ հատվածներում կարգելվի կանգառըԿանադան կարգելի ռուս և բելառուս մարզիկների մուտքը երկիրՆաիրիի համայնքային ոստիկանները ավտոմեքենայից գողության դեպքեր են բացահայտել (տեսանյութ)Այն դիրքորոշումը, որ ՀԱՊԿ-ն ունի տարածաշրջանային պետությունների նկատմամբ, անընդունելի էՄատենադարանի հարակից տարածքը ավտոկայանատեղիի չի վերածվիի՞նչ գնային փոխոխություն կա Հայաստանի սպառողական զամբյուղումԵրևանի պարեկները հայտնաբերել են հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդին (տեսանյութ)
Հայաստան

Արտարժույթ բերող կազմակերպության հանդեպ այսպիսի վերաբերմունքը ևս մեկ ռումբ է, որ տեղադրում են տնտեսության տակ. Սարգսյան

Տնտեսվարողների և խոշոր ներդրողների մոտ կարող է խուճապային իրավիճակ ստեղծվել՝ տեսնելով Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի շուրջ իրականացվող գործընթացները։ «Փաստինֆո»-ի հետ զրույցի ժամանակ ասաց Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը։

Նրա խոսքով՝ երբ իշխանության, կառավարության և նրանց կատարած գործողությունների հանդեպ վստահությունը նվազում է, տնտեսվարողներն արդեն զգուշավորություն են դրսևորում և մեծամասնության մոտ առաջանում է կապիտալը փոխելու տրամադրվածություն։ Չնայած հանքարդյունաբերությունն այնպիսի ոլորտ է, որը կոնկրետ երկրի, տարածքի հետ է կապված, բայց այն տնտեսվարողը, որի բիզնեսը կարելի է նաև այլ երկրում իրականացնել, կվախենա, որ մի օր էլ հնարավոր է ինքն այս կարգավիճակում հայտնվի և կտեղափոխի կապիտալը։

«Այն ներդրողները, որոնց համար Հայաստանը կարող էր հետաքրքրություն ներկայացնել, նմանատիպ երևույթներ տեսնելով, միանշանակ կմոռանան Հայաստանում ներդրումներ իրականացնելու մասին։ Մամուլից տեղեկացել եմ, որ արտահանման հետ կապված խոչընդոտներ են ստեղծվել։ Ակնհայտ է, որ որոշակի հետապնդում է իրականացվում։ Դեռևս որևէ պատճառ չի ներկայացվում, թե ինչի համար են այս գործողությունները, խուզարկության համար ինչ շարժառիթ կա կամ տնտեսական ինչ հանցագործություններ, ենթադրյալ խախտումներ է իրականացրել»,-նշեց Նաիրի Սարգսյանը։

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում իրականացվող խուզարկությունները Ն. Սարգսյանի կարծիքով միանշանակ բացասաբար կազդեն ներդրումների, բիզնես դաշտի վրա։ Սա երկրի տնտեսությանը հարված է լինելու։ Կարևոր խնդիր է նաև արտարժույթի հարցը։ Նաիրի Սարգսյանը նշում է, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը Հայաստան արտարժույթ բերող ամենալուրջ կազմակերպություններից մեկն է. «Այնքան արտարժույթ էր դրսից բերում Հայաստան, որ հավասարակշռում էր, դաշտում որոշակի չափով դրամի ամրապնդման վրա ազդեցություն էր թողնում։ Այս իրավիճակում, երբ ընդհանուր արտահանումները լավ վիճակում չեն գտնվում, ներմուծվող ապրանքների գնաճ է տեղի ունեցել, տրանսֆերտներն անցած տարվա համեմատ մի քիչ աճել են, բայց այն ծավալի չեն, ինչ 2019թ.-ին, նույնը տուրիզմը։ Այս իրավիճակում մի հատ էլ երկիր արտարժույթ բերող կազմակերպության հանդեպ այսպիսի վերաբերմունքը ևս մեկ ռումբ է, որ տեղադրում են տնտեսության տակ»,-նշեց Նաիրի Սարգսյանը։

Բացի այդ՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը միշտ խոշոր հարկատուների հնգյակի մեջ է լինում, հետևաբար պետբյուջե վճարվող հարկերի շեշտակի նվազում կարող է լինել։ Նաիրի Սարգսյանը նկատեց՝ այս պահին հետևանքներն անկանխատեսելի են, քանի որ այդ ամենը կախված է նաև նրանից, թե այս գործողության արդյունքում ինչ որոշում կկայացնեն սեփականատերերը։

Հարցին՝ հնարավո՞ր է գործողությունը դադարեցնելու որոշում կայացվի, Նաիրի Սարգսյանն ասաց. «Այդ մասով կանխատեսում չանենք, բայց հնարավոր է։ Ոչինչ պետք չէ բացառել։ Հնարավոր է նաև արդյունահանման ծավալների էական կրճատում։ Մյուս հավանական սցենարն էլ այն կլինի, որ օրինակ այդ ապօրինի գործողությունները բողոքարկվի Եվրոպական դատարանում, և տուգանքներ մուծվեն արդեն մեր հարկատուի հաշվին։ Սա ևս ժողովրդին է հարված լինելու»,-հավելեց Նաիրի Սարգսյանը։

Նշենք, որ վաղ առավոտից Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում խուզարկություն են իրականացնում, համակարգիչներ են առգրավվել: Բերման է ենթարկվել անվտանգության դեպարտամենտի ղեկավարը։