Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայությունից օգտվելու համար ՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն Մարտին Լյութեր Քինգի ձեռագիրը աճուրդի կհանվի Christie's աճուրդի տանը Մինչև տարեվերջ կավարտվի 300 դպրոցի և 500 մանկապարտեզի շինարարությունը. 6,9 մլրդ դրամի լրացուցիչ հատկացում Զելենսկին և Ալիևը բանակցություններ են վարել Դուբլինում Ազգային արխիվի Արարատի մասնաճյուղի պայմանները կբարելավվեն Անցած գիշեր Հորմուզի նեղուցում երկու լցանավ է պայթել Ուսման Նուրմագոմեդովը Աբու Դաբիում ձերբակալվել է Nvidia-ի տնօրենների խորհուրդը քննարկում է Ջենսեն Հուանգի պաշտոնանկության հարցը. WSJ Կաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրով Բոլորը բարձր լռում էին, երբ մեզ համերաշխորեն սպանում էին. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասին ԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանի

Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայությունից օգտվելու համարՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն Մարտին Լյութեր Քինգի ձեռագիրը աճուրդի կհանվի Christie's աճուրդի տանըՄինչև տարեվերջ կավարտվի 300 դպրոցի և 500 մանկապարտեզի շինարարությունը. 6,9 մլրդ դրամի լրացուցիչ հատկացումԶելենսկին և Ալիևը բանակցություններ են վարել ԴուբլինումԱզգային արխիվի Արարատի մասնաճյուղի պայմանները կբարելավվենԱնցած գիշեր Հորմուզի նեղուցում երկու լցանավ է պայթելՈւսման Նուրմագոմեդովը Աբու Դաբիում ձերբակալվել էNvidia-ի տնօրենների խորհուրդը քննարկում է Ջենսեն Հուանգի պաշտոնանկության հարցը. WSJԿաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրովԲոլորը բարձր լռում էին, երբ մեզ համերաշխորեն սպանում էին. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասինԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանիCOP31 համաժողովի շրջանակում հանդիպել են Թուրքիայի և Իրանի նախագահներըՀամայնքային ոստիկանությանը կազատեն անհարկի ծանրաբեռնվածությունիցԱյս երկու կազմակերպություններին անդամակցելը անհամատեղելի էՄինչև 28 տարեկան՝ դիաբետով բուժառուների համար ձեռք կբերվի նոր սերնդի ինսուլինԵրևանի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման համար ՀՀ-ին 45 մլն եվրո կհատկացվիՇատ դրական հանդիպում ունեցանք Էրդողանի հետ. ՓաշինյանԺամանակավորապես կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի երթևեկությունըԱռաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՈրոշ դրվագներով անհամաձայնություն ունեմ. Սոնա Ղազարյանը՝ Արմեն Գրիգորյանի հոդվածի մասինTRIPP ընկերության ստեղծման համար անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների փաթեթն ընդունվեց երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբԱրքայազն Ջորջի ստեղծած նկարը տեղ է գտել Country Life ամսագրի հատուկ համարումԿձևավորվի անշարժ գույքի հասցեների պաշտոնական էլեկտրոնային տեղեկատվական բազաԱդրբեջանի և Թուրքիայի միջև եղբայրությունը հավերժ է. Յըլմազ2027 թվականի հունվարի 2-ից սիգի ձկնկիթի՝ 6 ամսով արտահանման արգելք կսահմանվիՄանչեսթեր Յունայթեդի խնդիրները թիմին ուղեկցում են նաև խաղադաշտից դուրսԶանգվածային ծեծկռտուք Աբու ԴաբիումԲալիստիկ հրթիռներ են արտադրվում լեռներում և գետնի տակ գտնվող օբյեկտներումԳվարդիոլան կարող է նշանակվել ԱՄՆ ազգային հավաքականի գլխավոր մարզիչԱյդ միավորումը միայն արագացնելու է նրանց տապալումըՉինաստանը հերքել է լրտեսության մասին ԱՄՆ-ի մեղադրանքներըԿլիմայական փոփոխություններն արագանում ենԴոնովան Փարիզյանը իմ և գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի դիտակետում էԻսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը կարող է փոխարինել Ֆլորենտինո Պերեսին Ռեալի նախագահի պաշտոնումՀայաստանի բռնցքամարտի տղամարդկանց հավաքականն ուսումնամարզական հավաք է անցկացնում Ուզբեկստանում173 մլն դրամի աջակցություն` Արենի տեսակի խաղողի մթերմանն օժանդակած ընկերությանըՀայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները քննարկել են մի շարք հարցերԳազանջատում` Նոր Հաճնում և Նոր Գեղի բնակավայրում Մարդու մահը քաղաքական շահարկման առարկա մի՛ սարքեք. Տարոն Չախոյանը՝ Արսեն Գևորգյանի մասինՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 12.11.2026 (տեսանյութ)Խցանում առաջացնող իրավախախտումների մասով Ոստիկանությունը էականորեն խստացրել է վարչարարությունը. ՆԳՆ խոսնակՎենսը դիտարկում է Իրանի ուժային կառույցների հետ ուղղակի բանակցություններ անցկացնելու հնարավորությունը. Wall Street JournalՄաշտոցի պողոտայի որոշ հատվածներում կարգելվի կանգառըԿանադան կարգելի ռուս և բելառուս մարզիկների մուտքը երկիրՆաիրիի համայնքային ոստիկանները ավտոմեքենայից գողության դեպքեր են բացահայտել (տեսանյութ)Այն դիրքորոշումը, որ ՀԱՊԿ-ն ունի տարածաշրջանային պետությունների նկատմամբ, անընդունելի էՄատենադարանի հարակից տարածքը ավտոկայանատեղիի չի վերածվիի՞նչ գնային փոխոխություն կա Հայաստանի սպառողական զամբյուղումԵրևանի պարեկները հայտնաբերել են հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդին (տեսանյութ)
Հայաստան

Ինչպես պատահեց, որ Սյունիքի մարզը քվեարկեց հօգուտ ՔՊ-ի

ՀՀ կառավարությունն ապրիլի 29-ի նիստում որոշեց 500 մլն դրամ հատկացնել «Սյունիքի մարզի զարգացման եւ ներդրման հիմնադրամին»՝ մարզային եւ համայնքային ենթակայության ենթակառուցվածքներում, ինչպես նաեւ բնակչության համար սոցիալական եւ կենսական նշանակություն ունեցող կարեւորագույն եւ հրատապ ծրագրերի իրականացման համար: Եվս 500 միլիոն էլ հատկացվել էր բոլոր մյուս մարզերին՝ միասին վերցրած։ Այս գումարներն ուղղված էին նախընտրական շրջանում քաղաքացիների սիրտը շահելուն։ Սյունիքին ավելին հատկացվեց՝ որպես հականիկոլական մարզի, որն ամենից շատ է տուժել պատերազմի հետեւանքներից, գրում է hraparak.am-ը։

Երեկ ասուլիսում Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը, անդրադառնալով այս թեմային, նշեց, որ այդ 500 մլն-ից Սյունիքի մարզպետն օգնություններ ու պարգեւավճարներ է բաժանել իր շրջապատին, այդ թվում՝ այն համայնքապետերին, որոնք դեմ չեն այս իշխանություններին։ Եվ առաջարկեց բացվածքը ուզել գումարների ծախսման, եւ կտեսնենք, թե ուր են գնացել դրանք։
Մեզ հետաքրքրեց, թե ինչի վրա է ծախսվել Սյունիքին հատկացված 500 մլն դրամը։

Զանգահարեցինք Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանին։ Նա անգիր արած ասաց՝ գրավոր դիմեք, հետո կցկտուր մի երկու բառ ասաց, թե տարբեր կարիքների համար ծախսել են՝ ըստ անհրաժեշտության, դեռ ծախսում են, գումարի մի մասը մնացել է։ Հարցին՝ անհատ մարդկանց գումարներ տվե՞լ են, ասաց, որ ճիշտ կլինի դիմել այս հարցերով ստեղծված հատուկ հանձնաժողովի նախագահին, որը Նիկոլ Փաշինյանի խորհրդական, կալավանցի Ռոբերտ Ղուկասյանն է։ Իսկ երբ փորձեցինք զուգահեռ անցկացնել, որ դա կարող է ընտրակաշառք դիտվել՝ ճիշտ այնպես, ինչպես ընտրակաշառք են դիտել Որոտան, Քարահունջ համայնքների ղեկավարների կողմից որպես սոցիալական օգնություն տրամադրված գումարները, Պողոսյանը չցանկացավ պատասխանել եւ անջատեց հեռախոսը։

Զանգահարեցինք Կալավանի նախկին գյուղապետ Ռոբերտ Ղուկասյանին, որը ղեկավարում է աշխատանքային խումբը եւ մի քանի ամիս գտնվում էր Սյունիքում։ Նրա խոսքով՝ գումարը ծախսվել է բոլոր այն ոլորտներում առկա հրատապ խնդիրների լուծման վրա, որոնց գերատեսչությունների փոխնախարարներն ընդգրկված են խմբում՝ սկսած ԶՈՒ ԳՇ-ից եւ ուժային կառույցներից։ 
«Էս գումարն ինքը շտապօգնության պես է, այսինքն՝ ինքը ոչ թե ռազմավարական հարցերի լուծման վրա է գնում, այլ հրատապ ծախսերի համար է»,- ասաց Ղուկասյանը։ Փորձեցինք հստակեցնել․ դիցուք՝ պատերազմի հետեւանքով մեկի տանիքն է վնասվել, մյուսի՝ մեքենան, երրորդն ուղիղ ֆինանսական աջակցության կարիք ունի․ նման բաների վրա ծախսվե՞լ է։

«Չէ, սովորաբար էդպես չենք տալիս, էդպիսի գումարներ՝ եթե լինի, կարող է մեկ-երկու բացառություն լինի, վստահ չեմ։ Բայց էդպիսի վճարումներ չունենք, որովհետեւ, ըստ էության, միայն Դավիթ Բեկում է գույքային վնաս եղել, եւ դրանք մինչ այդ արդեն մարդկանց փոխհատուցվել էին։ Այսինքն՝ էդպիսի հետեւանքներ ունեցող, որ գույքային վնաս պատճառված լինի, էս պահի դրությամբ չկան։ Էնտեղ կա հողերի հետ կապված խնդիր, որ չեն կարող էսօր գնալ մշակել, չիրացված եկամուտների փոխհատուցման հարցն է քննարկվում՝ վերջնական փուլում է, որպեսզի էդ նույն խնդիրն ունեցող բոլոր մարդկանց իդենտիֆիկացնենք ու նոր վճարենք։ Բայց դրանք հանրային պետք է լինեն, ոչ թե առանձին անհատների։ Եվ, բնականաբար, ամենածանր աշխատանքն ամբողջ տվյալների բազան ձեւավորելն է, որն ամենաբարդ աշխատանքն է, որի վրա ամիսներ եմ անձամբ ես ծախսել»,- ասաց նա՝ նորից ընդգծելով, որ խոսքը ոչ թե սոցիալական աջակցության մասին է, այլ պատերազմի հետեւանքով ստեղծված իրավիճակի։ Պարզ է, որ վնասներ կրած մարդկանց զայրույթը, դժգոհությունը մեղմելը նախընտրական փուլում շատ կարեւոր էր, եւ իշխանությունը գնացել է հենց այդ ուղղությամբ։

Խնդրեցինք ավելի առարկայական ներկայացնել, թե այս ընթացքում  այդ գումարներով ինչ հրատապ խնդիրներ են լուծել, օրինակ՝ ջրագծի, ճանապարհի կառուցում, որեւէ այլ ենթակառուցվածքի նորոգում, ինչի՞ վրա են ծախսել այդ գումարը։ Ղուկասյանը նախընտրեց խոսակցությունը տանել այլ դաշտ՝ շառից-փորձանքից հեռու, եւ ասաց, որ անվտանգության, պաշտպանության նպատակներով էլ են գումարներ ծախսել, բայց դրանց մասին չի կարող հրապարակային խոսել․ «Դա կապված է բանակի, սահմանապահ ուժերի, Զինված ուժերի գլխավոր շտաբների հետ, որտեղ բավականին մեծ աշխատանքներ են կատարվել»։ Զարմացանք՝ բանակը, զինված ուժերն իրենց սեփական բյուջեն ունեն, ինչո՞ւ պետք է Սյունիքի զարգացման հիմնադրամից գումար հատկացվեր այդ խնդիրների լուծման համար։ «Կան հրատապ ծրագրեր, օրինակ, Խոզնավար, Խնածախ, Վաղատուր համայնքների բնակիչների հետ վեր են հանվել հրատապ խնդիրներ, որոնք պետք է հենց էսօր լուծվեն, եւ էդ խնդիրը լուծվում է էդ ճանապարհով։ Բայց եկեք դա գրավոր ուղարկեք, որը պաշտպանության նախարարությունը հարմար կգտնի հրապարակել, կտրամադրի։ Ես կոմպետենտ չեմ, որ հիմա ասեմ բաներ, որը սխալ է հրապարակել, քանի որ դա միայն հայկական աուդիտորիայի համար չէ»,- ասաց Ղուկասյանը։

Նկատեցինք, որ այսօր, մեծ հաշվով, չկա այնպիսի մի բան, որը թշնամուն հասանելի չէ, կամ նա չի կարող իմանալ՝ թեկուզ դա լինի ռազմական գաղտնիք։ Ի վերջո, մեր սահմաններն այսօր բաց են, թշնամու աչքի առջեւ է ամեն ինչ, ավելին՝ թշնամին մտել է մեր տարածք եւ ամիսներով դուրս չի գալիս, արբանյակներից էլ, ինչպես ափի մեջ, հետեւում է մեր տարածքում ծախսվող ամեն լումայի ու ամեն աշխատանքի։ Այսքանից հետո էլ ի՞նչ տեղեկություն պիտի լինի, որը թշնամու համար գաղտնի լինի։ Մեր ասածի ենթատեքստը, սակայն, պարոն Ղուկասյանը լավ չհասկացավ ու անջատեց հեռախոսը։

Նորից կապվեցինք նրա հետ եւ որոշակի դիվանագիտական ջանքերից եւ մեր հարցերի իմաստը հանգամանալի բացատրելուց հետո եկանք կառուցողական դաշտ, ու Ղուկասյանը սկսեց թվարկել, թե որ համայնքում ինչ խնդիրներ են լուծել։

«Տեղ համայնքում, օրինակ, սկսած գյուղտեխնիկայից, վերջացրած վնասված գյուղտեխնիկայով, նորն ենք տրամադրել, նաեւ էնտեղ պարեկային ծառայություն իրականացնելու համար, որովհետեւ պահանջն էր, որ էնտեղ պարեկային ծառայություն իրականացվի, էդ հարցերն ենք լուծել, ինչպես նաեւ գյուղատնտեսությանը վերաբերող բազմաթիվ ծրագրեր՝ փոքր եւ միջին, որոնք հրատապ են։ Նույնը, եթե գնանք Կապան, էնտեղ գյուղ առ գյուղ բոլոր սահմանամերձ գյուղերում եղել եմ, խոսել եմ բոլոր բնակիչների հետ, միասին քննարկել ենք եւ բոլոր հրատապ խնդիրներին առաջնահերթություններ ենք սահմանել՝ գյուղացիների հետ, եւ հերթով բոլորը լուծում ենք։ Էս պահին նաեւ որոշ գյուղերի խմելու ջրի հարցն ենք լուծում։ Դրան զուգահեռ՝ հայտնի մոտոբլոկների եւ խոտհնձիչների ծրագիրը, որ տալիս ենք յուրաքանչյուր սահմանամերձ բնակավայրի՝ հանրային քննարկումներով, որպեսզի մարդկանց կյանքը գյուղատնտեսության ոլորտում գոնե բարելավվի»,- ասաց Փաշինյանի խորհրդականը։

- Իսկ այդ գյուղատնտեսական խնդիրները կամ խմելու ջրի խնդիրը ինչո՞վ են կապված պատերազմից առաջացած հետեւանքների հետ։

- Որովհետեւ, երբ որ անասունները, օրինակ, գնում էին արոտ, հիմա չեն կարող գնալ այդ ուղղությամբ, դա բոլորին պարզ է, չէ՞։ Հիմա էդ կենդանիներին պետք է արդեն ավելի փոքր տարածքներում, չէ՞, պահել, եւ, բնականաբար, իրենց կերային բազան, նաեւ գյուղատնտեսության ոլորտում դաշտերը պետք է ավելի ինտենսիվ․․․

- Իսկ ի՞նչ կապ ունի դա խմելու ջրի հետ։

- Խմելու ջուրն օրինակ եմ բերում, որը հրատապ առաջացել է։

- Այսինքն՝ պատերազմի հետեւանքով կոնկրետ գյուղում խմելու ջրի խնդի՞ր է առաջացել։

- Այո, որը ես չեմ կարող բարձրաձայնել, որովհետեւ էդ խողովակի վրա առաջացել են այլ օբյեկտներ, որոնք ավելի շատ ջուր են սպառում, քան նախկինում էր։ 

- Հիմա Սյունիքի որոշ համայնքապետերի մեղադրում են, որ իբրեւ թե նրանք սոցիալական օգնության անվան տակ ընտրակաշառք են բաժանել «Հայաստան» դաշինքի օգտին։ Իշխանություններին էլ կարող են մեղադրել, որ նման ծրագրերը ՔՊ-ի օգտին ձայն բերելուն են ծառայել՝ որպես քողարկված ընտրակաշառք։

- Բայց պետությունը պարտավորություններ ունի, այսինքն՝ ինչ է, պետությունը չպե՞տք է որեւէ գործառույթ իրականացնի, չպիտի՞ խնդիրները հրատապ լուծի, ինչի՞ մասին է խոսքը։ Դա պետության պարտավորությունն է։ Եվ չի գտնվի նույնիսկ մեկ մարդ, որ կասի՝ ինձ հետ էդքան շփումներում իմ կողմից գեթ մեկ դրվագ, մեկ հուշում նկատվել է, որը կտանի դեպի քաղաքականություն։

- Դրա կարիքը չկա՝ վարչապետի խորհրդականի բաժանած օգնությունը չի կարող վերագրվել ԲՀԿ-ին կամ ԼՀԿ-ին։ Ինչեւէ, այս պահի դրությամբ այդ 500 մլն դրամի ո՞ր մասն է ծախսվել։

- Եթե չեմ սխալվում, մոտ 150-200 մլն դրամի չափ դեռ մնացել է, բայց, տեսեք, ծրագրերը շատ են, ու մինչեւ էդ ընթացակարգերով անցնում է, վճարումը՝ գումարի դուրսգրումն է ուշանում։ Այսինքն՝ պիտի հաստատվի վերջնական, նոր իրականացվի։ Օրինակ՝ հիմա Գորայք համայնքի համար նոր կոմբայն ենք ձեռք բերում, այսինքն՝ ինքը, ըստ էության, հաստատված է, բայց գումարը դուրս չի եկել, որովհետեւ էդ տեխնիկան դեռ չի հասել Հայաստան։