Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայությունից օգտվելու համար ՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն Մարտին Լյութեր Քինգի ձեռագիրը աճուրդի կհանվի Christie's աճուրդի տանը Մինչև տարեվերջ կավարտվի 300 դպրոցի և 500 մանկապարտեզի շինարարությունը. 6,9 մլրդ դրամի լրացուցիչ հատկացում Զելենսկին և Ալիևը բանակցություններ են վարել Դուբլինում Ազգային արխիվի Արարատի մասնաճյուղի պայմանները կբարելավվեն Անցած գիշեր Հորմուզի նեղուցում երկու լցանավ է պայթել Ուսման Նուրմագոմեդովը Աբու Դաբիում ձերբակալվել է Nvidia-ի տնօրենների խորհուրդը քննարկում է Ջենսեն Հուանգի պաշտոնանկության հարցը. WSJ Կաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրով Բոլորը բարձր լռում էին, երբ մեզ համերաշխորեն սպանում էին. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասին ԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանի

Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայությունից օգտվելու համարՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն Մարտին Լյութեր Քինգի ձեռագիրը աճուրդի կհանվի Christie's աճուրդի տանըՄինչև տարեվերջ կավարտվի 300 դպրոցի և 500 մանկապարտեզի շինարարությունը. 6,9 մլրդ դրամի լրացուցիչ հատկացումԶելենսկին և Ալիևը բանակցություններ են վարել ԴուբլինումԱզգային արխիվի Արարատի մասնաճյուղի պայմանները կբարելավվենԱնցած գիշեր Հորմուզի նեղուցում երկու լցանավ է պայթելՈւսման Նուրմագոմեդովը Աբու Դաբիում ձերբակալվել էNvidia-ի տնօրենների խորհուրդը քննարկում է Ջենսեն Հուանգի պաշտոնանկության հարցը. WSJԿաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրովԲոլորը բարձր լռում էին, երբ մեզ համերաշխորեն սպանում էին. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասինԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանիCOP31 համաժողովի շրջանակում հանդիպել են Թուրքիայի և Իրանի նախագահներըՀամայնքային ոստիկանությանը կազատեն անհարկի ծանրաբեռնվածությունիցԱյս երկու կազմակերպություններին անդամակցելը անհամատեղելի էՄինչև 28 տարեկան՝ դիաբետով բուժառուների համար ձեռք կբերվի նոր սերնդի ինսուլինԵրևանի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման համար ՀՀ-ին 45 մլն եվրո կհատկացվիՇատ դրական հանդիպում ունեցանք Էրդողանի հետ. ՓաշինյանԺամանակավորապես կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի երթևեկությունըԱռաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՈրոշ դրվագներով անհամաձայնություն ունեմ. Սոնա Ղազարյանը՝ Արմեն Գրիգորյանի հոդվածի մասինTRIPP ընկերության ստեղծման համար անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների փաթեթն ընդունվեց երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբԱրքայազն Ջորջի ստեղծած նկարը տեղ է գտել Country Life ամսագրի հատուկ համարումԿձևավորվի անշարժ գույքի հասցեների պաշտոնական էլեկտրոնային տեղեկատվական բազաԱդրբեջանի և Թուրքիայի միջև եղբայրությունը հավերժ է. Յըլմազ2027 թվականի հունվարի 2-ից սիգի ձկնկիթի՝ 6 ամսով արտահանման արգելք կսահմանվիՄանչեսթեր Յունայթեդի խնդիրները թիմին ուղեկցում են նաև խաղադաշտից դուրսԶանգվածային ծեծկռտուք Աբու ԴաբիումԲալիստիկ հրթիռներ են արտադրվում լեռներում և գետնի տակ գտնվող օբյեկտներումԳվարդիոլան կարող է նշանակվել ԱՄՆ ազգային հավաքականի գլխավոր մարզիչԱյդ միավորումը միայն արագացնելու է նրանց տապալումըՉինաստանը հերքել է լրտեսության մասին ԱՄՆ-ի մեղադրանքներըԿլիմայական փոփոխություններն արագանում ենԴոնովան Փարիզյանը իմ և գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի դիտակետում էԻսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը կարող է փոխարինել Ֆլորենտինո Պերեսին Ռեալի նախագահի պաշտոնումՀայաստանի բռնցքամարտի տղամարդկանց հավաքականն ուսումնամարզական հավաք է անցկացնում Ուզբեկստանում173 մլն դրամի աջակցություն` Արենի տեսակի խաղողի մթերմանն օժանդակած ընկերությանըՀայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները քննարկել են մի շարք հարցերԳազանջատում` Նոր Հաճնում և Նոր Գեղի բնակավայրում Մարդու մահը քաղաքական շահարկման առարկա մի՛ սարքեք. Տարոն Չախոյանը՝ Արսեն Գևորգյանի մասինՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 12.11.2026 (տեսանյութ)Խցանում առաջացնող իրավախախտումների մասով Ոստիկանությունը էականորեն խստացրել է վարչարարությունը. ՆԳՆ խոսնակՎենսը դիտարկում է Իրանի ուժային կառույցների հետ ուղղակի բանակցություններ անցկացնելու հնարավորությունը. Wall Street JournalՄաշտոցի պողոտայի որոշ հատվածներում կարգելվի կանգառըԿանադան կարգելի ռուս և բելառուս մարզիկների մուտքը երկիրՆաիրիի համայնքային ոստիկանները ավտոմեքենայից գողության դեպքեր են բացահայտել (տեսանյութ)Այն դիրքորոշումը, որ ՀԱՊԿ-ն ունի տարածաշրջանային պետությունների նկատմամբ, անընդունելի էՄատենադարանի հարակից տարածքը ավտոկայանատեղիի չի վերածվիի՞նչ գնային փոխոխություն կա Հայաստանի սպառողական զամբյուղումԵրևանի պարեկները հայտնաբերել են հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդին (տեսանյութ)
Հայաստան

Անմահացավ՝ վիրավոր զինակցի կյանքը փրկելու՝ իր անհաշվելի սխրանքներից վերջինը չհասցնելով

Մաթեմատիկական հատուկ ունակություններ, հաջողություններ սպորտում` լող, ձյուդո, ֆուտբոլ /Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի անդամ/. սրանք Արցախի 44-օրյա պատերազմում հերոսացած Նորայր Արտեմյանի բազմակողմանի զարգացած լինելու տեսակը բնորոշող օրինակներ են, բայց ոչ՝ ամբողջական պատկերը: Նորայրը Երևանի պետական համալսարանի Կիրառական մաթեմատիկայի և կիբերնետիկայի ֆակուլտետի ուսանող էր. ավարտել չհասցրեց:

2020-ի չարաբաստիկ սեպտեմբերի 27-ին Նորայր Արտեմյանն ընդամենը 19 տարեկան էր, 8 ամսվա զինծառայող: Հրետանավոր էր, ապա`հաշվարկի հրամանատար: Պարզ է, որ կրտսեր սերժանտը պատերազմում կռվելու փորձառություն չուներ, ինչպես իր հասակակից բազմաթիվ զինծառայողներ: Սակայն սթափ դատելու ու խելամիտ հաշվարկներ կատարելու բացառիկ ունակությունները առաջնորդում էին անձնուրաց կռիվ տալ Հադրութի պաշտպանության ընթացքում, հարավային և հարավարևելյան տարբեր հատվածներում ծավալվող թեժ մարտերում: Նրա հրամանով արձակված ավելի քան 200 արկը մեծ կորուստներ են հասցրել թշնամու տեխնիկային և կենդանի ուժին:

Մարտական ընկերները հետո պիտի պատմեին նրա անհավանական ու վարակիչ խիզախության մասին: Նորայրին պատերազմի ընթացքում առաջարկել են ծառայությունը շարունակել որպես դասակի հրամանատար և ղեկավարել մարտական գործողությունները՝ ցուցաբերած արիության ու ռազմական հմտությունների համար: Մարտի ամենաթեժ ժամերին 19-ամյա զինծառայողի՝ խելամիտ որոշումներ կայացնելու կարողությունները կարծես սովորական էին դարձել: Իսկ իր զինտեխնիկան 3 անգամ ինքնուրույն նորոգելու վարպետությունը անհավանական թվացող շշուկի նման պատմվում էր զինվորից զինվոր:

Հերոսաբար մարտնչելու ու կյանքի գնով վիրավոր զինակիցներին փրկելու՝ նրա ամենօրյա սխրանքները ապրողները դեռ երկար են հիշելու: Լուսակերտում ծառայակից ընկերները առյուծ Նորո էին ասում, Վարանդայում՝ Արցախի արծիվ, իսկ պատերազմի ընթացքում՝ փրկիչ։

Հոկտեմբերի 28-ին Մարտունու շրջանի Շեխեր գյուղում էր, չորսով էին, երկնքից ասես կրակ էր թափվում, վիրավոր զինակցին պետք էր օգնել հասցնել շտապօգնության մեքենային, ընկերները հորդորել են, որ հետ գա, չի հասցնի, բայց հետ դարձողներից չէր... Հենց շտապօգնության մեքենայի մոտ էլ զոհվել է` վիրավոր զինծառայողի ու մյուս զինակցի հետ: Անմահացել է` վիրավոր զինվորների կյանքը փրկելու՝ իր անհաշվելի սխրանքներից վերջինը չհասցնելով:

Նպատակներ, երազանքներ շատ ուներ, բայց հրաժարվում էր հենց որ հայրենի երկրից գնալու խնդրի առաջ էր կանգնում: Տաղանդավոր սպորտսմենը նախ հրաժարվեց հայտնի ֆուտբոլիստ դառնալու հեռանկարային առաջարկից` իր տունն ու ծնողներին ոչ մի պայմանով չլքելու հաստատակամությամբ: Հետո հրաժարվեց նաև արտերկրում սովորելու հնարավորությունից: Պատերազմից գալուց հետո պիտի շարունակեր ուսումը, ծրագրավորող էր որոշել դառնալ:

Հայրենասիրության մասին պերճախոսությամբ երբեք աչքի չի ընկել, նրա համար հայրենիքի հանդեպ սերը գործ էր: Լուռ էր նաև սեփական հաջողությունները բարձրաձայնելու գործում: Մաթեմատիկական նոր բանաձև էր դուրս բերել, հիացած դասախոսը մտադիր էր այն գիտական շրջանառության մեջ դնելու քայլեր սկսել:

Քույրը պատմում է, որ այդ չարաբաստիկ օրերին գրեթե ամեն օր խոսել են. «Միշտ լավ էր տրամադրված, անընդմեջ իր ուժն էր փոխանցում, ամեն անգամ խոսելուց հետո ասես լցվում էինք նոր հույսով։ Եվ երբ ասում էինք` Նո՛ր, զգույշ կլինես, քեզ լավ պահիր, պատասխանում էր. «Ես Մարդ եմ, չեմ կարող անտարբեր մնալ»: Իսկ երբ ասացի, թե բոլոր դասընկերուհիներդ քեզնից են հարցնում, հակառակ իր համեստ բնավորությանը, պատասխանեց, որ կարող եմ վստահ գլուխ գովել` անում է անհնարինը, կպատմի, երբ տուն գա...»:

Ծառայության ընթացքում քույրերից հաճախ է գրքեր խնդրել` զինակից ընկերներին ևս վարակելով իր ընթերցասիրությամբ ու դասական երաժշտության նկատմամբ սիրով:

«Սիրում եմ քեզ ու սիրելու եմ բոլոր մյուս կյանքերում, ես քո ժպիտը կճանաչեմ, դու միայն ժպտա...». սիրելիին ուղղված նամակներից մեկում գրել էր Նորայրը ու ոչ մի վայրկյան չէր կասկածում, որ հետ է գալու:

Հ.Գ.

Նորայր Արտեմյանը Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով:

Հուլիս 13-ին Նորայր Արտեմյանի ծննդյան օրն է. կդառնար 20 տարեկան: