Կգնա՞ն կառավարման մոդելի փոփոխության. եկող տարի կարող է նախագահական ընտրություններ լինեն
«Փաստ» օրաթերթը գրում է. «2020 թվականի փետրվարի 21-ին տեղի ունեցավ սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովի առաջին նիստը: Ենթադրվում էր, որ մինչև 2020 թվականի աշուն պետք է պատրաստ լիներ սահմանադրական փոփոխությունների հայեցակարգը, որից հետո այն պետք է դրվեր հանրային քննարկման: Սակայն 44-օրյա պատերազմով պայմանավորված՝ հանձնաժողովի աշխատանքները փաստացի դադարեցվել են:
«Փաստ» թերթի տեղեկություններով, իշխանությունները մտադիր են նորից վերադառնալ սահմանադրական փոփոխություններին, բայց այս անգամ խոսքը խորքային, արմատական փոփոխությունների մասին է, մեր աղբյուրների փոխանցմամբ՝ գրեթե նոր Սահմանադրության։ Մասնավորաբար, խոսքը վերաբերում է կառավարման մոդելի փոփոխությանը՝ անցում կատարելով կիսանախագահական կառավարման համակարգին։
Մեր աղբյուրների փոխանցմամբ, դեռևս ոչ պաշտոնական մակարդակով, այս օրերին իշխանությունների հետ աշխատող իրավաբանական շրջանակները լծված են հարցի դետալային ուսումնասիրության գործընթացին։ Փաշինյանը մտադիր է սահմանադրական հանրաքվեն անցկացնել մինչև այս տարվա վերջ, սակայն դա ֆիզիկապես, կարծես, հնարավոր չէ, ուստի քննարկվում է ամենաուշը 2022 թվականի գարնանն այն կյանքի կոչելու հնարավորությունը:
Ի դեպ, մեր տեղեկություններով, իշխանության մեջ կան նաև այնպիսիք, որոնք հորդորում են անցում կատարել ոչ թե կիսանախագահական, այլ լիարժեք նախագահական կառավարման մոդելին։ Եթե իշխանություններին հաջողվի նշյալ ժամկետներում հանրաքվե կազմակերպել ու «անցկացնել» սահմանադրական իրենց փոփոխությունները, ապա, ամենայն հավանականությամբ, եկող տարի կարող ենք նոր ընտրություններ ունենալ, այս անգամ՝ նախագահական»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...