Դատարանը հիմնավորվել է, որ Մանվել Փարամազյանի մեղադրանքը ակնհայտ ապօրինի է. փաստաբան
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Գագիկ Պողոսյանի, այս գիշեր, քննարկելով Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանի ձերբակալման իրավաչափության և նրա նկատմամբ խափանման միջոց կալանք կիրառելու հարցը, որոշում է կայացրել Մհեր Փարամազյանի ձերբակալումը ոչ իրավաչափ ճանաչել և վերջինիս նկատմամբ կալանք կիրառել 2 ամիս ժամկետով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Փարամազյանի փաստաբան Լուսինե Սահակյանը։
«Սակայն «Երևան կենտրոն» քրեակատարողական հիմնարկ տեղափոխվեց ոչ թե ոմն Մհեր, այլ Մանվել Փարամազյանը։ Սա սովորական դատական ակտի վրիպակ համարել չի կարելի, որովհետև ամբողջ դատական ակտն է այդպիսին։
Այն իրավական ամենաթողության լավագույն օրինակ կարելի է համարել։ Մինչև ուշ գիշեր տևած դատական նիստի ընթացքում հիմնավորվել է, որ Մանվել Փարամազյանի մեղադրանքը ակնհայտ ապօրինի է և դատարան ներկայացված փաստաթղթերից և ոչ մեկով չի հիմնավորվում, գոնե հիմնավոր կասկածի մակարդակով Փարամազյանը առնչություն ունի որևէ հանցագործության հետ։
Վերջին տարիներին դատարանները փորձ էին կատարում անկախանալ և գնալով ավելի շատ ու շատ դատավորներ փորձ էին կատարում ծառայել օրենքին, այլ ոչ իշխանությանը։ Գագիկ Պողոսյանը իր այս որոշմամբ հերթական անգամ ապացուցեց, որ ինքը նշված դատավորների թվին չի պատկանում։ Այսօր տարբեր դատավորների նախագահությամբ քննարկվելու է սույն գործով մի շարք անձանց կալանավորելու հարցը։ Կայացված դատական ակտերով պարզ կդառնա, թե դատարանները դեռևս շարունակվում են միտված լինել անկախանալու, թե ՀՀ ԱԺ ընտրությունները փոխել են նաև այս միտումը»,– գրել է նա։
Նշենք, որ դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Փարամազյանի ձերբակալությունը, իսկ Փարամազյանն այսօր կալանավորվել է։
Հիշեցնենք, որ հուլիսի 9-ին Մանվել Փարամազյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի 3-րդ մասով, 311-րդ հոդվածի 4-րդ մասով և 154.2-րդ հոդվածի 2-րդ մասով: Առաջադրված մեղադրանքները Մանվել Փարամազյանը չի ընդունում, գտնում է, որ այս ամենը իր նկատմամբ սանձազերծված քաղաքական հետապնդման շղթայի մի մասն է:


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Բրազիլիայի նախագահի թեկնածուն լքել է երկիրը ընտրություններում պարտվելուց հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարն այցելել է Moon Rose ջերմոցային տնտեսություն
Նոր նշանակում՝ Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցում
Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության հարցով նիստը տեղի կունենա նոյեմբերի 6-ին
ՀԱՊԿ- ից Հայաստանին պետք է հեռացնել. Բորդյուժան՝ «ՌԻԱ Նովոստիին»