Իշխանությունը շարունակում է իր «ակտիվիստներին» խրախուսելու ճանապարհներ փնտրել
«Փաստ» օրաթերթը գրում է. «Հետաքրքիր հետընտրական գործընթացներ են տեղի ունենում իշխանության «շարքերում»։ Նախորդ համարում մենք տեղեկացրել էինք, որ ընտրություններից հետո պետական գերատեսչություններում մի շարք աշխատակիցներ, մյուսների համար անհասկանալի, պարգևատրումներ և այլ հավելավճարներ են ստանում՝ ցուցակներով: Նշել էինք, որ հետաքրքիր «զուգադիպությամբ», խրախուսվում են այն աշխատակիցները, որոնք ակտիվորեն ներգրավված են եղել ՔՊԿ-ի նախընտրական շտաբերի աշխատանքներում:
«Փաստ» թերթի տեղեկություններով, իշխանությունները շարունակում են մտածել ընտրությունների ժամանակ իրենց համար շատ ձայն բերած և օր ու գիշեր «վիզ դրած» այն անձանց «շնորհակալություն» հայտնելու և խրախուսելու մասին, ովքեր դեռ ընդգրկված չեն պետական համակարգում: Մեր աղբյուրները փոխանցում են, որ խնդիր է դրված ամեն գնով աշխատանքով ապահովել նրանց։ Այս խնդիրը առավել սուր է դրված մարզերում, ուր, որպես կանոն, աշխատատեղերի խնդիր միշտ եղել է և կա։
Մեր ունեցած տեղեկություններով, աշխատանքի բնույթը կամ պաշտոնի «մակարդակը»՝ գյուղապետից մինչև պետական կառույցներում շարքային աշխատողներ, կախված կլինի կատարած գործից ու ապահոված ձայներից։ Հիմա քայլեր են մտածվում համապատասխան տեղեր «բացելու» համար»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց