Թիրախում հիմա էլ դպրոցների տնօրեններն են
«Փաստ» օրաթերթը գրում է. «Հետընտրական զարգացումների հետ կապված՝ «Փաստ» թերթին ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել, որ այս օրերին լուրջ գործընթացներ են տեղի ունենում մի շարք մարզերում՝ հատկապես կապված դպրոցների տնօրենների հետ։ Մասնավորաբար, Շիրակի մարզում արդեն իսկ բառացիորեն քաղաքական նկատառումներով մի քանի տնօրեններ են ազատվել աշխատանքից, իսկ Լոռու մարզպետարանում օրերս տեղի է ունեցել հանդիպում, որին մասնակցել են իշխանության տեղական «տասովչիկները» և մի քանի հավատարիմ տնօրեններ ու փորձել են կազմել ոչ միայն ընդդիմադիր հայացքներ ունեցող, այլև այն «անհնազանդ» տնօրենների ցուցակը, որոնք նախընտրական շրջանում իրենց չեզոք են պահել ու Փաշինյանին ու նրա թիմին եռանդով չեն աջակցել։
Ավելին, ըստ մեր աղբյուրների, քննարկումից օրեր անց հատուկ «հանձնաժողովը» շրջայց է կատարել «ռիսկային» դպրոցներ և փորձել տվյալ տնօրենների վրա «կեղտ բռնել», ինչը, սակայն, մեր տեղեկություններով, չի ստացվել։ Մի խոսքով, տեղական իշխանություններին հանձնարարված է ամեն գնով հասնել իրենց նպատակին և օր առաջ ազատվել անհնազանդ կամ պարզապես իրենց ոչ ձեռնտու տնօրեններից: Ընդ որում, այս վիճակը, մեր տեղեկություններով, գրեթե բոլոր մարզերում է»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց