Մանկական կերերի շուկայում կրկին գնաճ է, իսկ վերահսկող չկա
«Ժողովուրդը» գրում է.
«Մանկական կերերի շուկայում գնաճ է արձանագրվել: «Ժողովուրդ» օրաթերթը տևական ժամանակ է, ինչ այս խնդրի շուրջ քաղաքացիներից հեռախոսազանգեր է ստանում: Ներմուծող ընկերությունները արդարանում են՝ մեղքը դարձյալ բարդելով եվրոյի և դոլարի փոխարժեքի վրա: «Ժողովուրդ» օրաթերթին ահազանգած քաղաքացիներից մեկը փոխանցեց, որ Nutrilon կոչվող մանկական կաթնային խառնուրդը 4900 դրամից բարձրացել է՝ դառնալով 5800 դրամ: Ի դեպ, դեղատուն կա, որտեղ այն վաճառվում է 6200-6300 դրամով:
Թանկացել է նաև «Սիմիլակ Գոլդ», «Սիմիլակ Կլասիկ» կաթնային խառնուրդները, հայտնի Hipp մանկական կերերը: Օրինակ, «Սիմիլակ Գոլդ» կաթնային խառնուրդը 5060 դրամից դարձել է 5560 դրամ: Ի դեպ, տեղեկացնենք, որ Nutrilon-ը Հայաստան ներմուծում է «Սլավ գրուպ» ընկերությունը, որն էլ պատկանում է ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Արկադի Համբարձումյանին: Փորձեցինք պարզաբանում ստանալ ընկերությունից, որի վաճառքի գծով տնօրեն Հովհաննես Բալայանը փոխանցեց. «Մեր կերերի թանկացման պատճառը դոլարի և եվրոյի փոխարժեքի բարձրացումն է:
Այն ապրանքատեսակները, որոնք այժմ վաճառվում են բարձր գնով, դրանք գնվել են թանկ սակագնով: Մինչև սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսներ այս բարձր գինը կպահպանվի: Այդ ամիսներին կանխատեսում կա, որ կնվազի, մեր գործընկերների հետ ներքին պայմանավորվածություն ունենք, որ այն կվերանայվի»: Ստացվում է, որ եթե եվրոյի կամ դոլարի փոխարժեքը բարձրանում է, Հայաստանում անմիջապես զգացնել է տալիս, բայց երբ իջնում են գները, ներքին շուկան դրան չի արձագանքում:
Մյուս կողմից՝ նկատենք, որ գների բարձրացման հանգամանքը պետք է Մրցակցային պաշտպանության հանձնաժողովի՝ Գեղամ Գևորգյանի ուշադրության կենտրոնում լինի, բայց, ինչպես տեսնում եք, գները բարձրանում են ու բարձրանում, իսկ վերահսկող չկա»,-գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...