Խնձորեսկում մարդկանց 60-70 տոկոսը վարկերի տակ է. Շատերն են ուզում գյուղից հեռանալ. համայնքապետ
Սյունիքի մարզի Խնձորեսկ համայնքում երիտասարդներն աշխատանք չունեն։ Մոտ 60 երիտասարդ արդեն լքել է գյուղը՝ տեղափոխվելով Երևան, Ռուսաստան։ Շատերն էլ մտադիր են հետևել նրանց օրինակին։
«Փաստինֆո»-ի հետ զրույցի ժամանակ Խնձորեսկի համայնքապետ Երվանդ Մալունցն ասաց, որ նախկինում նրանք գյուղում հողագործությամբ, անասնապահությամբ էին զբաղվում, սակայն այժմ արոտավայրերը, հողերը կրճատվել են՝ անցնելով թշնամու վերահսկողության ներքո։
«Հող չկա, որ տեխնիկայով գործ անեն։ Գյուղը լքելու մտադրություն շատերն ունեն։ Դժվարանում են գյուղում ապրել։ Մարդկանց 60-70 տոկոսը վարկերի տակ է, չեն կարողանում մարել։ Աշխատանքն էլ դժվարացել է։ Մարդիկ վարձակալած կապիտալներ, այգիներ են թողել թշնամու վերահսկողության տակ անցած հատվածում, շատ բաներ են թողել»,-ասաց Երվանդ Մալունցը։
Վերջինս նշեց, որ գյուղում անասնապահության հետ կապված նույնպես լուրջ խնդիրներ կան։ Գյուղացիներն արդեն անասուններին են վաճառում, իսկ համապատասխան մարմինների կողմից այս խնդիրներին լուծումներ դեռ չեն առաջարկվել։
Երվանդ Մալունցը նշեց, որ իրենց համայնքում փաստացի ապրող 1600 մարդ կա։ Շատերն արտերկրում են, մեծ մասն էլ ցանկանում է հեռանալ գյուղից։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց