Օձունի համայնքապետը հիշում է իրեն ծեծի ենթարկողների դեմքերը
«Դեռեւս որեւէ նորություն չկա»։ Այս մասին Հրապարակի հետ զրույցում ասաց Օձունի համայնքապետ Արսեն Տիտանյանն` անդրադառնալով Լոռու մարզպետի կողմից բռնության ենթարկվելու դեպքով հարուցված քրեական գործին։
Նա նաեւ նշեց, որ իրեն ոչ ոք չի կանչել որեւէ քննչական գործողության, տեղյակ էլ չէ` մարզպետը, նաեւ ծեծի ենթարկող մյուս մարզպետարանի աշխատակիցները հրավիրվե՞լ են, թե՞ ոչ, հարցաքննության։
Համայնքապետը նաեւ ասաց, որ իրեն ծեծի ենթարկողների դեմքերը հիշում է։
Դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը եւս պատրաստ է, Տիտանյանի փոխանցմամբ` այդ փորձաքննության արդյունքներով` արձանագրվել է լնդի հատվածում արյունահոսություն եւ գլխի շրջանում վնասվածք։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Օձունի համայնքապետն ահազանգել էր, որ Լոռու մարզպետը նախ պահանջել էր աշխատանքից ազատման դիմում գրել, ապա բացասական պատասխան ստանալուց հետո մարզպետն ու աշխատակիցները ծեծի էին ենթարկել գյուղապետին հենց մարզպետարանի շենքում: Գյուղապետը հաղորդում էր ներկայացրել ոստիկանություն, գործն ուղարկվել է ՀՔԾ:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց