«Ո՞վ է մորուքավոր «կապիկը», որ մեզ ստիպի հրաժարվել Աստծուց, Հայրենիքից, նախնիներից
Ռուսաստանաբնակ հայ մեդիագործիչ Արամ Գաբիրելյանովը իր տելեգրամյան ալիքում գրում է․ «Էմոցիաներն անցան։ Ժամանակն է, որպեսզի վերլուծենք Հայաստանում ստեղծված իրադրությունը։ Առաջին տպավորությունը․ կապիկների մորուքավոր արքան հաղթել է։ Նույնիսկ այդպես էլ չէ․ հայրենասերները պարտվել են։ Ոչ մեկին մեղադրել պետք չէ։ Միայն ինքներս մեզ։
Քոչարյանի դաշինքը հիանալի PR արշավ իրականացրեց։ Ամեն բան կար՝ ե՛ւ կարգախոսներ, ե՛ւ հանրահավաքներ, ե՛ւ տեսահոլովակներ։ Զրո հավակնություն։ Սակայն, ամբողջովին ձախողված են եղել «դաշտային աշխատանքները։ Նրանք, ովքեր աշխատել են «դաշտում», ես նրանց չեմ ճանաչում, սակայն նրանք բացարձակապես պատրաստ չեն եղել նման նախընտրական արշավի, այն դեպքում, երբ «կապիկները» խարդախում էին, ճնշում էին բոլորի վրա։ Կարճ ասած՝ մենեջմենթը զրոյական էր։
Ինչ է լինելու հետո։ Պայքար հանուն սեփական էթնոսի։ Հանուն ավանդույթների պահպանման։ Հանուն սեփական կրոնի պահպանման։ Մի անգամ, երբ հայրս ինձ խիստ պատժեց, ես հարցրեցի տատիկիս, իսկ երբ է կարելի հորը չլսել։ Նա պատասխանեց, որ այն ժամանակ, երբ հայրդ քեզ ասի, որ պետք է հրաժարվես քո Աստծուց, քո կրոնից, քո ընտանիքից, միայն այդ ժամանակ հորդ կարող ես ասել՝ ոչ։
Ո՞վ է մորուքավոր «կապիկը», որպեսզի մեզ ստիպի հրաժարվել Աստծուց, Հայրենիքից, նախնիներից։ Ամեն բան դեռ առջեւում է»։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Բրազիլիայի նախագահի թեկնածուն լքել է երկիրը ընտրություններում պարտվելուց հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարն այցելել է Moon Rose ջերմոցային տնտեսություն
Նոր նշանակում՝ Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցում
Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության հարցով նիստը տեղի կունենա նոյեմբերի 6-ին
ՀԱՊԿ- ից Հայաստանին պետք է հեռացնել. Բորդյուժան՝ «ՌԻԱ Նովոստիին»