Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայությունից օգտվելու համար ՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն Մարտին Լյութեր Քինգի ձեռագիրը աճուրդի կհանվի Christie's աճուրդի տանը Մինչև տարեվերջ կավարտվի 300 դպրոցի և 500 մանկապարտեզի շինարարությունը. 6,9 մլրդ դրամի լրացուցիչ հատկացում Զելենսկին և Ալիևը բանակցություններ են վարել Դուբլինում Ազգային արխիվի Արարատի մասնաճյուղի պայմանները կբարելավվեն Անցած գիշեր Հորմուզի նեղուցում երկու լցանավ է պայթել Ուսման Նուրմագոմեդովը Աբու Դաբիում ձերբակալվել է Nvidia-ի տնօրենների խորհուրդը քննարկում է Ջենսեն Հուանգի պաշտոնանկության հարցը. WSJ Կաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրով Բոլորը բարձր լռում էին, երբ մեզ համերաշխորեն սպանում էին. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասին ԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանի

Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայությունից օգտվելու համարՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն Մարտին Լյութեր Քինգի ձեռագիրը աճուրդի կհանվի Christie's աճուրդի տանըՄինչև տարեվերջ կավարտվի 300 դպրոցի և 500 մանկապարտեզի շինարարությունը. 6,9 մլրդ դրամի լրացուցիչ հատկացումԶելենսկին և Ալիևը բանակցություններ են վարել ԴուբլինումԱզգային արխիվի Արարատի մասնաճյուղի պայմանները կբարելավվենԱնցած գիշեր Հորմուզի նեղուցում երկու լցանավ է պայթելՈւսման Նուրմագոմեդովը Աբու Դաբիում ձերբակալվել էNvidia-ի տնօրենների խորհուրդը քննարկում է Ջենսեն Հուանգի պաշտոնանկության հարցը. WSJԿաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրովԲոլորը բարձր լռում էին, երբ մեզ համերաշխորեն սպանում էին. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասինԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանիCOP31 համաժողովի շրջանակում հանդիպել են Թուրքիայի և Իրանի նախագահներըՀամայնքային ոստիկանությանը կազատեն անհարկի ծանրաբեռնվածությունիցԱյս երկու կազմակերպություններին անդամակցելը անհամատեղելի էՄինչև 28 տարեկան՝ դիաբետով բուժառուների համար ձեռք կբերվի նոր սերնդի ինսուլինԵրևանի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման համար ՀՀ-ին 45 մլն եվրո կհատկացվիՇատ դրական հանդիպում ունեցանք Էրդողանի հետ. ՓաշինյանԺամանակավորապես կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի երթևեկությունըԱռաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՈրոշ դրվագներով անհամաձայնություն ունեմ. Սոնա Ղազարյանը՝ Արմեն Գրիգորյանի հոդվածի մասինTRIPP ընկերության ստեղծման համար անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների փաթեթն ընդունվեց երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբԱրքայազն Ջորջի ստեղծած նկարը տեղ է գտել Country Life ամսագրի հատուկ համարումԿձևավորվի անշարժ գույքի հասցեների պաշտոնական էլեկտրոնային տեղեկատվական բազաԱդրբեջանի և Թուրքիայի միջև եղբայրությունը հավերժ է. Յըլմազ2027 թվականի հունվարի 2-ից սիգի ձկնկիթի՝ 6 ամսով արտահանման արգելք կսահմանվիՄանչեսթեր Յունայթեդի խնդիրները թիմին ուղեկցում են նաև խաղադաշտից դուրսԶանգվածային ծեծկռտուք Աբու ԴաբիումԲալիստիկ հրթիռներ են արտադրվում լեռներում և գետնի տակ գտնվող օբյեկտներումԳվարդիոլան կարող է նշանակվել ԱՄՆ ազգային հավաքականի գլխավոր մարզիչԱյդ միավորումը միայն արագացնելու է նրանց տապալումըՉինաստանը հերքել է լրտեսության մասին ԱՄՆ-ի մեղադրանքներըԿլիմայական փոփոխություններն արագանում ենԴոնովան Փարիզյանը իմ և գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի դիտակետում էԻսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը կարող է փոխարինել Ֆլորենտինո Պերեսին Ռեալի նախագահի պաշտոնումՀայաստանի բռնցքամարտի տղամարդկանց հավաքականն ուսումնամարզական հավաք է անցկացնում Ուզբեկստանում173 մլն դրամի աջակցություն` Արենի տեսակի խաղողի մթերմանն օժանդակած ընկերությանըՀայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները քննարկել են մի շարք հարցերԳազանջատում` Նոր Հաճնում և Նոր Գեղի բնակավայրում Մարդու մահը քաղաքական շահարկման առարկա մի՛ սարքեք. Տարոն Չախոյանը՝ Արսեն Գևորգյանի մասինՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 12.11.2026 (տեսանյութ)Խցանում առաջացնող իրավախախտումների մասով Ոստիկանությունը էականորեն խստացրել է վարչարարությունը. ՆԳՆ խոսնակՎենսը դիտարկում է Իրանի ուժային կառույցների հետ ուղղակի բանակցություններ անցկացնելու հնարավորությունը. Wall Street JournalՄաշտոցի պողոտայի որոշ հատվածներում կարգելվի կանգառըԿանադան կարգելի ռուս և բելառուս մարզիկների մուտքը երկիրՆաիրիի համայնքային ոստիկանները ավտոմեքենայից գողության դեպքեր են բացահայտել (տեսանյութ)Այն դիրքորոշումը, որ ՀԱՊԿ-ն ունի տարածաշրջանային պետությունների նկատմամբ, անընդունելի էՄատենադարանի հարակից տարածքը ավտոկայանատեղիի չի վերածվիի՞նչ գնային փոխոխություն կա Հայաստանի սպառողական զամբյուղումԵրևանի պարեկները հայտնաբերել են հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդին (տեսանյութ)
Հայաստան

Ստացվելու է, որ մենք մեր տանը վարձով ենք ապրելու․ Աշոտ Մելքոնյանը՝ Ալիևի և Էրդողանի առաջարկած «3+3» ձևաչափի մասին

 

ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանի խոսքով՝ «3+3» ձևաչափը, որն առաջարկել են Թուրքիան և Ադրբեջանը, Հայաստաննի համար ոչ ձեռնտու տարբերակ է, ստացվելու է, որ մենք մեր տանը վարձով ենք ապրելու։ Նա Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ եթե Հայաստանը դրան ընթացք տվեց, ապա անպայմանորեն տուժելու է, իր պետական ինքնիշխանությունը հարվածի տակ է դնելու։

«Ես կարծում եմ, որ այդ առաջարկով Վրաստանն էլ առանձնապես ոգևորված չէ, քանի որ եթե նախկինում Ադրբեջանը կապվում էր Թուրքիայի հետ իր վրայով, ինքը շահեկան դիրքում էր հայտվում։ Հիմա եթե ուղղակի կապ լինի Ադրբեջանի և Թուրքիայի միջև, այն էլ թուրք-ադրբեջանական լուրջ ներկայությամբ իրենց կողմից կոչվող այդ «միջանցք» հանգամանքով, Վրաստանն էլ դեմ կլինի»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ Անթալիայում կայացած Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարների հանդիպմանը ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը դրական էր արտահայտվել Ալիևի և Էրդողանի գաղափարի մասին՝ ստեղծել «3+3» պլատֆորմը, որտեղ մասնակցելու են Հարավային Կովկասի երեք հանրապետությունները՝ Հայաստանը, Ադրբեջանը և Վրաստանը և Իրանը, Ռուսաստանն ու Թուրքիան:

Հավելենք նաև, որ Ադրբեջանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Սեյեդ Աբաս Մուսավին թվիթերյան իր հաշվում գրել էր, որ Իսլամական պետությունը կողմ է տարածաշրջանում «3+3» հարթակի ստեղծմանը։

«Իրանն աջակցում է «3+3» տարածաշրջանային հարթակ ստեղծելու նախաձեռնությանը՝ մեր տարածաշրջանում խաղաղությանը, կայունությանն ու զարգացմանը խթանելու համար։ Հարավային Կովկասի 3 պետություններն ու տարածաշրջանային 3 հարևանները կարող են համագործակցել տարածաշրջանի օգտի համար», - գրել էր դիվանագետը։

Աշոտ Մելքոնյանի խոսքով՝ «3+3» ձևաչափը Իրանին էլ ձեռնտու չէ։ «Դեսպանը Ադրբեջանում կարող է հայտարարել, որ կողմ են, բայց իրականում նման բան չկա։ Ադրբեջան-Նախիջևան կապն իրականացվում է Իրանի միջոցով։ Իսկ հիմա կնշանակի, որ Իրանը ևս դուրս է մղվելու այս գործընթացից։ Կարծում եմ, որ իրանական կողմը դիվանագիտորեն ցույց տալիս, որ հավանում է առաջարկը՝ համոզված լինելով, որ հայկական կողմը մերժելու է այն»,- ասաց նա։

Այս հարցում, պատմաբանի դիտարկմամբ, կոշտ է արտահայտվել նաև Չինաստանը՝ հայտարարելով, որ թույլ չի տալիս Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ որևէ ոտնձգություն։

«Ռուսաստանն էլ, կարծում եմ, աստիճանաբար պետք է փոխի իր դիրքորոշումը, Թուրքիայի հետ այդ սիրախաղը, որը ենթադրում է՝ Ռուսաստանի կողմից կրավորական կեցվածք։ Ի վերջո իրավիճակը՝ կապված Ղրիմի հետ, ստիպելու իր Ռուսաստանին ավելի սթափ նայել խնդրին, և մեր հաշվին զիջումները՝ թուրք-ադրբեջանական տանդեմին դուր գալու, շուտով կվերանայվեն, որովհետև Թուրքիայի դիրքորոշումը Ղրիմի հարցում բոլոր առումներով հակառուսական է»,- ասաց նա։

Պատասխանելով դիտարկմանը, թե ինչ է կարծում՝ արդյոք բանակցություններն ու թուրք-ադրբեջանական պահանջը «Զանգեզուրի միջանցքի» մասին են, Աշոտ Մելքոնյանը նշեց, որ ինքը չի հասկանում հայկական կողմի մոտեցումը, որը մի կողմից ասում է՝ նման միջանցք չկա, մյուս կողմից՝ չի արձագանքում ադրբեջանական կողմի պնդումներին, թե բանակցություններում քննարկվում է այդ հարցը։

«Բանակցություններ են ընթանում, որոնց մասին Ադրբեջանը հայտարարում է, թե հայկական կողմը տալիս է իր համաձայնությունը այդ միջանցքի գործելու վերաբերյալ։ Կարծում եմ, որ ժամանակն է, որ Հայաստանը հստակ և ինչու՞ ոչ, նաև կոշտ արտահայտվի այս խնդրի կապակցությամբ։ Դա մեզ համար կենսական է»,- ասաց նա։

Պատմաբանը ներկայացրեց նաև իր անհանգստությունը, որ շատ հնարավոր է՝ Հայաստանը Ռուսաստանի ճնշման ներքո գնա համաձայնության, իսկ դա թույլ տալ չի կարելի։

«Ես ենթադրում եմ, որ այդ ձևաչափը եթե լինի էլ, ապա այդտեղ թելադրողը պետք է լինի Հայաստանը, որովհետև դա վերաբերում է մեր տարածքներին։ Առաջարկվում է մի ձևաչափ, որտեղ Հայաստանը պարզապես հրավիրյալի կամ վարձակալի կարգավիճակում է,- ասաց նա՝ նշելով, որ Ռուսաստանը պետք է Հայաստանի համար այս պայմաններում նպաստավոր իրավիճակ ստեղծի, այլապես մենք տուժելու ենք,- ժամանակն է, որ Մոսկվան վերանայի իր մոտեցումները և ավարտի Թուրքիայի հետ սիրախաղը, այլապես բումերանգի նման դա իր դեմ է շուռ գալու»։

Աշոտ Մելքոնյանի ենթադրությամբ՝ Ադրբեջանը և Թուրքիան նպատակ ունեն այդ ձևաչափով փոխարինելու ԵԱՀԿ Մինսկի խումբը։ «Դա մեզ ձեռնտու չէ․ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի պարագայում Ֆրանսիայի և ԱՄՆ-ի մոտեցումները, եթե հայանպաստ չեն, ապա արդար են։ Ադրբեջանը համարում է, որ Ղարաբաղյան հիմնախնդիրը լուծված է, մինչդեռ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները կարծում են, որ հիմնախնդիրը լուծված չէ և ժամանակն է այն բերել օրակարգ»,- ասաց նա։