Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայությունից օգտվելու համար ՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն Մարտին Լյութեր Քինգի ձեռագիրը աճուրդի կհանվի Christie's աճուրդի տանը Մինչև տարեվերջ կավարտվի 300 դպրոցի և 500 մանկապարտեզի շինարարությունը. 6,9 մլրդ դրամի լրացուցիչ հատկացում Զելենսկին և Ալիևը բանակցություններ են վարել Դուբլինում Ազգային արխիվի Արարատի մասնաճյուղի պայմանները կբարելավվեն Անցած գիշեր Հորմուզի նեղուցում երկու լցանավ է պայթել Ուսման Նուրմագոմեդովը Աբու Դաբիում ձերբակալվել է Nvidia-ի տնօրենների խորհուրդը քննարկում է Ջենսեն Հուանգի պաշտոնանկության հարցը. WSJ Կաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրով Բոլորը բարձր լռում էին, երբ մեզ համերաշխորեն սպանում էին. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասին ԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանի

Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայությունից օգտվելու համարՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն Մարտին Լյութեր Քինգի ձեռագիրը աճուրդի կհանվի Christie's աճուրդի տանըՄինչև տարեվերջ կավարտվի 300 դպրոցի և 500 մանկապարտեզի շինարարությունը. 6,9 մլրդ դրամի լրացուցիչ հատկացումԶելենսկին և Ալիևը բանակցություններ են վարել ԴուբլինումԱզգային արխիվի Արարատի մասնաճյուղի պայմանները կբարելավվենԱնցած գիշեր Հորմուզի նեղուցում երկու լցանավ է պայթելՈւսման Նուրմագոմեդովը Աբու Դաբիում ձերբակալվել էNvidia-ի տնօրենների խորհուրդը քննարկում է Ջենսեն Հուանգի պաշտոնանկության հարցը. WSJԿաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրովԲոլորը բարձր լռում էին, երբ մեզ համերաշխորեն սպանում էին. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասինԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանիCOP31 համաժողովի շրջանակում հանդիպել են Թուրքիայի և Իրանի նախագահներըՀամայնքային ոստիկանությանը կազատեն անհարկի ծանրաբեռնվածությունիցԱյս երկու կազմակերպություններին անդամակցելը անհամատեղելի էՄինչև 28 տարեկան՝ դիաբետով բուժառուների համար ձեռք կբերվի նոր սերնդի ինսուլինԵրևանի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման համար ՀՀ-ին 45 մլն եվրո կհատկացվիՇատ դրական հանդիպում ունեցանք Էրդողանի հետ. ՓաշինյանԺամանակավորապես կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի երթևեկությունըԱռաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՈրոշ դրվագներով անհամաձայնություն ունեմ. Սոնա Ղազարյանը՝ Արմեն Գրիգորյանի հոդվածի մասինTRIPP ընկերության ստեղծման համար անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների փաթեթն ընդունվեց երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբԱրքայազն Ջորջի ստեղծած նկարը տեղ է գտել Country Life ամսագրի հատուկ համարումԿձևավորվի անշարժ գույքի հասցեների պաշտոնական էլեկտրոնային տեղեկատվական բազաԱդրբեջանի և Թուրքիայի միջև եղբայրությունը հավերժ է. Յըլմազ2027 թվականի հունվարի 2-ից սիգի ձկնկիթի՝ 6 ամսով արտահանման արգելք կսահմանվիՄանչեսթեր Յունայթեդի խնդիրները թիմին ուղեկցում են նաև խաղադաշտից դուրսԶանգվածային ծեծկռտուք Աբու ԴաբիումԲալիստիկ հրթիռներ են արտադրվում լեռներում և գետնի տակ գտնվող օբյեկտներումԳվարդիոլան կարող է նշանակվել ԱՄՆ ազգային հավաքականի գլխավոր մարզիչԱյդ միավորումը միայն արագացնելու է նրանց տապալումըՉինաստանը հերքել է լրտեսության մասին ԱՄՆ-ի մեղադրանքներըԿլիմայական փոփոխություններն արագանում ենԴոնովան Փարիզյանը իմ և գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի դիտակետում էԻսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը կարող է փոխարինել Ֆլորենտինո Պերեսին Ռեալի նախագահի պաշտոնումՀայաստանի բռնցքամարտի տղամարդկանց հավաքականն ուսումնամարզական հավաք է անցկացնում Ուզբեկստանում173 մլն դրամի աջակցություն` Արենի տեսակի խաղողի մթերմանն օժանդակած ընկերությանըՀայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները քննարկել են մի շարք հարցերԳազանջատում` Նոր Հաճնում և Նոր Գեղի բնակավայրում Մարդու մահը քաղաքական շահարկման առարկա մի՛ սարքեք. Տարոն Չախոյանը՝ Արսեն Գևորգյանի մասինՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 12.11.2026 (տեսանյութ)Խցանում առաջացնող իրավախախտումների մասով Ոստիկանությունը էականորեն խստացրել է վարչարարությունը. ՆԳՆ խոսնակՎենսը դիտարկում է Իրանի ուժային կառույցների հետ ուղղակի բանակցություններ անցկացնելու հնարավորությունը. Wall Street JournalՄաշտոցի պողոտայի որոշ հատվածներում կարգելվի կանգառըԿանադան կարգելի ռուս և բելառուս մարզիկների մուտքը երկիրՆաիրիի համայնքային ոստիկանները ավտոմեքենայից գողության դեպքեր են բացահայտել (տեսանյութ)Այն դիրքորոշումը, որ ՀԱՊԿ-ն ունի տարածաշրջանային պետությունների նկատմամբ, անընդունելի էՄատենադարանի հարակից տարածքը ավտոկայանատեղիի չի վերածվիի՞նչ գնային փոխոխություն կա Հայաստանի սպառողական զամբյուղումԵրևանի պարեկները հայտնաբերել են հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդին (տեսանյութ)
Հայաստան

«Ասել եմ՝ ազատման դիմում չեմ գրելու, դրանից հետո իմ հասցեին մարզպետի կողմից վիրավորանքների տեղատարափ է սկսվել. ինձ անվանել է ստոր, ստախոս». Մերի Շահազիզյան

 «Ես չեմ պատրաստվում աշխատանքից ազատման դիմում գրել»,- Aravot.am-ի հետ զրույցում վստահեցրեց ՀՀ Արագածոտնի մարզպետարանի առողջապահության բաժնի պետ, դաշնակցական Մերի Շահազիզյանը: Նա հայտնեց, որ դիմել է նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ. «Դիմել եմ մարդու իրավունքների պաշպանին ոչ միայն աշխատանքային իրավունքների խախտման համար, այլև ինձ անձնական վիրավորանք են հասցրել, իմ ինքնասիրությունը, արժանապատվությունն են վիրավորել իմ հասցեին հնչած վիրավորական խոսքերով»:

Մերի Շահազիզյանը մարզպետարանում աշխատում է 2003-ից՝ որպես բաժնի առաջատար մասնագետ, իսկ որպես բաժնի պետ՝ 2018-ից:

Մեր հարցին՝ ո՞րն է եղել հիմնավորումը, երբ իրենից ազատման դիմում գրել են պահանջել, Մերի Շահազիզյանը պատասխանեց. «Ճիշտն ասած՝ հստակ պատճառ ես չեմ կարող նշել: Հիմնավորում չի եղել ոչ մեկի կողմից: Մարզպետն ինձ կանչել է, 15 րոպե ժամանակ տվել, որ ազատման դիմում գրեմ: Ես ասել եմ, որ դիմում չեմ գրելու: Եվ դրանից հետո իմ հասցեին մարզպետի կողմից արդեն վիրավորանքների տեղատարափն է սկսվել: Ինձ անվանել է ինձ ստոր, ստախոս և նման բազում վիրավորական բառեր է օգտագործել»:

Մերի Շահազիզյանն ասաց, որ այդ միջադեպը եղել է հունիսի 23-ին: Հետաքրքրվեցինք՝ հնարավո՞ր է, որ դա եղել է իր քաղաքական հայացքների համար, Մերի Շահազիզյանը պատասխանեց. «Ես իմ բնույթով ապաքաղաքական եմ և ընդհանրապես չեմ զբաղվում քաղաքականությամբ: Մանավանդ այս ընթացքում ընդհանրապես ոչ մեկի հետ ոչ զրուցել եմ այդ թեմաներով, որևէ մեկին ոչ ստիպել, ոչ հորդորել, ոչ պարտադրել, ոչ էլ խնդրել եմ որևէ բան այդ հարցերով: Այդ հարցերով ես ընդհանրապես չեմ զբաղվել»:

Մեր հարցին՝ հետևաբար ինչի՞ց սկսվեց մարզպետի պահանջը, առիթը ո՞րն էր, նա պատասխանեց. «Առիթը չեմ կարող ասել՝ որն էր, բայց մոտ մեկ տարի է արդեն ինքը փորձեր է անում, որ ինձ աշխատանքից ազատի՝ պատճառաբանելով, որ ես լավ չեմ աշխատում: Բայց իմ պաշտոնի անձնագրով նախատեսված բոլոր լիազորությունները, պարտականությունները ես պատշաճ կերպով կատարել եմ իմ աշխատանքի ընթացքում»:

Հետաքրքրվեցինք՝ իսկ իրավիճակը մարզպետարանում լարվա՞ծ է, մեր զրուցակիցը պատասխանեց. «Ընդհանուր չեմ կարող ասել: Մի քանի հոգի ազատման դիմումներ ներկայացրել են, բայց իրենց փոխարեն ոչինչ ասել չեմ կարող՝ պատճառը լարվածությունն է, թե ուրիշ խնդիր»:

Հարցին՝ հարկ եղած դեպքում դատարան դիմելո՞ւ է, Մերի Շահազիզյանը պատասխանեց. «Այո, անպայման»: Նա նաև հայտնեց, որ մարզպետի սպառնալիքները չեն շարունակվում: Խնդրի հետ կապված փորձեցինք նաև պարզաբանում ստանալ ՀՀ Արագածոտնի մարզպետարանից:

ՀՀ Արագածոտնի մարզպետի օգնական Մերի Բադալյանը հորդորեց հարցերը գրավոր ուղարկել, և իրենք սահմանված ժամկետներում կպատասխանեն: Առաջիկա օրերին կներկայացնենք նաև ՀՀ Արագածոտնի մարզպետարանի պարզաբանումը: