Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայությունից օգտվելու համար ՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն Մարտին Լյութեր Քինգի ձեռագիրը աճուրդի կհանվի Christie's աճուրդի տանը Մինչև տարեվերջ կավարտվի 300 դպրոցի և 500 մանկապարտեզի շինարարությունը. 6,9 մլրդ դրամի լրացուցիչ հատկացում Զելենսկին և Ալիևը բանակցություններ են վարել Դուբլինում Ազգային արխիվի Արարատի մասնաճյուղի պայմանները կբարելավվեն Անցած գիշեր Հորմուզի նեղուցում երկու լցանավ է պայթել Ուսման Նուրմագոմեդովը Աբու Դաբիում ձերբակալվել է Nvidia-ի տնօրենների խորհուրդը քննարկում է Ջենսեն Հուանգի պաշտոնանկության հարցը. WSJ Կաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրով Բոլորը բարձր լռում էին, երբ մեզ համերաշխորեն սպանում էին. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասին ԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանի

Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայությունից օգտվելու համարՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն Մարտին Լյութեր Քինգի ձեռագիրը աճուրդի կհանվի Christie's աճուրդի տանըՄինչև տարեվերջ կավարտվի 300 դպրոցի և 500 մանկապարտեզի շինարարությունը. 6,9 մլրդ դրամի լրացուցիչ հատկացումԶելենսկին և Ալիևը բանակցություններ են վարել ԴուբլինումԱզգային արխիվի Արարատի մասնաճյուղի պայմանները կբարելավվենԱնցած գիշեր Հորմուզի նեղուցում երկու լցանավ է պայթելՈւսման Նուրմագոմեդովը Աբու Դաբիում ձերբակալվել էNvidia-ի տնօրենների խորհուրդը քննարկում է Ջենսեն Հուանգի պաշտոնանկության հարցը. WSJԿաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրովԲոլորը բարձր լռում էին, երբ մեզ համերաշխորեն սպանում էին. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասինԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանիCOP31 համաժողովի շրջանակում հանդիպել են Թուրքիայի և Իրանի նախագահներըՀամայնքային ոստիկանությանը կազատեն անհարկի ծանրաբեռնվածությունիցԱյս երկու կազմակերպություններին անդամակցելը անհամատեղելի էՄինչև 28 տարեկան՝ դիաբետով բուժառուների համար ձեռք կբերվի նոր սերնդի ինսուլինԵրևանի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման համար ՀՀ-ին 45 մլն եվրո կհատկացվիՇատ դրական հանդիպում ունեցանք Էրդողանի հետ. ՓաշինյանԺամանակավորապես կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի երթևեկությունըԱռաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՈրոշ դրվագներով անհամաձայնություն ունեմ. Սոնա Ղազարյանը՝ Արմեն Գրիգորյանի հոդվածի մասինTRIPP ընկերության ստեղծման համար անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների փաթեթն ընդունվեց երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբԱրքայազն Ջորջի ստեղծած նկարը տեղ է գտել Country Life ամսագրի հատուկ համարումԿձևավորվի անշարժ գույքի հասցեների պաշտոնական էլեկտրոնային տեղեկատվական բազաԱդրբեջանի և Թուրքիայի միջև եղբայրությունը հավերժ է. Յըլմազ2027 թվականի հունվարի 2-ից սիգի ձկնկիթի՝ 6 ամսով արտահանման արգելք կսահմանվիՄանչեսթեր Յունայթեդի խնդիրները թիմին ուղեկցում են նաև խաղադաշտից դուրսԶանգվածային ծեծկռտուք Աբու ԴաբիումԲալիստիկ հրթիռներ են արտադրվում լեռներում և գետնի տակ գտնվող օբյեկտներումԳվարդիոլան կարող է նշանակվել ԱՄՆ ազգային հավաքականի գլխավոր մարզիչԱյդ միավորումը միայն արագացնելու է նրանց տապալումըՉինաստանը հերքել է լրտեսության մասին ԱՄՆ-ի մեղադրանքներըԿլիմայական փոփոխություններն արագանում ենԴոնովան Փարիզյանը իմ և գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի դիտակետում էԻսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը կարող է փոխարինել Ֆլորենտինո Պերեսին Ռեալի նախագահի պաշտոնումՀայաստանի բռնցքամարտի տղամարդկանց հավաքականն ուսումնամարզական հավաք է անցկացնում Ուզբեկստանում173 մլն դրամի աջակցություն` Արենի տեսակի խաղողի մթերմանն օժանդակած ընկերությանըՀայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները քննարկել են մի շարք հարցերԳազանջատում` Նոր Հաճնում և Նոր Գեղի բնակավայրում Մարդու մահը քաղաքական շահարկման առարկա մի՛ սարքեք. Տարոն Չախոյանը՝ Արսեն Գևորգյանի մասինՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 12.11.2026 (տեսանյութ)Խցանում առաջացնող իրավախախտումների մասով Ոստիկանությունը էականորեն խստացրել է վարչարարությունը. ՆԳՆ խոսնակՎենսը դիտարկում է Իրանի ուժային կառույցների հետ ուղղակի բանակցություններ անցկացնելու հնարավորությունը. Wall Street JournalՄաշտոցի պողոտայի որոշ հատվածներում կարգելվի կանգառըԿանադան կարգելի ռուս և բելառուս մարզիկների մուտքը երկիրՆաիրիի համայնքային ոստիկանները ավտոմեքենայից գողության դեպքեր են բացահայտել (տեսանյութ)Այն դիրքորոշումը, որ ՀԱՊԿ-ն ունի տարածաշրջանային պետությունների նկատմամբ, անընդունելի էՄատենադարանի հարակից տարածքը ավտոկայանատեղիի չի վերածվիի՞նչ գնային փոխոխություն կա Հայաստանի սպառողական զամբյուղումԵրևանի պարեկները հայտնաբերել են հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդին (տեսանյութ)
Հայաստան

Ինչ կլինի, եթե Սահմանադրական դատարանը բավարարի «Հայաստան» դաշինքի՝ ընտրությունների արդյունքների բողոքարկումը

Եթե ​​Սահմանադրական դատարանը բավարարի «Հայաստան» դաշինքի բողոքարկումը, ապա իրավասու է կայացնել հետևյալ որոշումները՝ անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները, անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները և սահմանել մանդատների բաշխման նոր կարգ, կամ ճանաչել ընտրությունների արդյունքները անվավեր և նշանակել ընտրությունների երկրորդ փուլ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ հարցազրույցում ասաց «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ, փաստաբան Ռոբերտ Հայրապետյանը:

«Եթե Սահմանադրական դատարանը կայացնի առաջին որոշումը, հանրապետության նախագահը պարտավոր կլինի հրամանագրով նշանակել նոր խորհրդարանական ընտրություններ: Եթե ​​դատարանն ընդունի վերը նշված որոշումներից երկրորդը, ապա այս որոշմամբ հստակ սահմանված կլինի մանդատների բաշխման կարգը, որի հիման վրա ԿԸՀ-ն համապատասխան որոշում կկայացնի: Եթե ​​ընդունվի երրորդ որոշումը, ապա հանրապետության նախագահը պարտավոր կլինի հրամանագրերով նշանակել ընտրությունների երկրորդ փուլ»,-նշեց նա:

Ըստ Հայրապետյանի՝ կան բազմաթիվ մասշտաբային խախտումներ: Բողոքարկման հիմքում ընկած են կոնկրետ փաստեր՝ տեսանյութերի կամ փաստաթղթերի տեսքով:

Հայրապետյանը համոզմունք հայտնեց, որ եթե ՍԴ-ն դրանք օբյեկտիվորեն ուսումնասիրի, ապա հիմքեր կունենա առնվազն կասկածի տակ դնելու ընտրությունների արդյունքները:

««Հայաստան» դաշինքի կողմից ներկայացված փաստերը բավարար չափով հիմնավորված են, բավարար չափով ներկայացված է խախտումների սխեման, ինչպես նաև օրենքի առջև բոլոր քաղաքական ուժերի հավասարության սկզբունքի խախտման սխեման, որը Սահմանադրական դատարանի համար հիմք պետք է դառնա ընտրությունների արդյունքների անվավերության մասին որոշում կկայացնելու համար, կամ առնվազն այն մասին, որ դրանք կասկածի տակ են դրվում»,- ընդգծեց փաստաբանը:

Նա հիշեցրեց, որ դիմումը ներկայացվել է հուլիսի 1-ին, և Սահմանադրական դատարանն ընդամենը 15 օր ունի գործը քննելու համար:

«Այսինքն՝ Սահմանադրական դատարանը պետք է որոշում կայացնի առավելագույնը մինչև հուլիսի 16-ը: Դատաքննությունը կլինի բանավոր: Թե՛ ԶԼՄ-ները, թե՛ քաղաքացիները հնարավորություն կունենան ուղիղ եթերով հետևելու նիստին և հասկանալու, թե դատարանը ներկայացված ապացույցներից որն է բազմակողմանիորեն ուսումնասիրել, որը՝ ոչ: Առաջին անգամ կօգտագործվի Սահմանադրական դատարանի մասին օրենքի այն նորմը, որում ընտրախախտման կապակցությամբ դիմում կներկայացվի, և ոչ թե հայցվորը պարտավոր կլինի ապացուցել խախտման առկայությունը, այլ համապատասխան մարմինը պարտավոր կլինի ապացուցել, որ խախտում չի եղել»,- եզրափակեց «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչը:

Հիշեցնենք, որ հունիսի 20-ին Հայաստանում անցկացվեցին Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ, որոնց արդյունքների համաձայն` նոր խորհրդարանում ներկայացվելու են երեք քաղաքական ուժեր` «Քաղաքացիական պայմանագիրը» (վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ), «Հայաստան» դաշինքը և «Պատիվ ունեմ» դաշինքը:

Ընտրություններից հետո «Հայաստան» դաշինքը և «Պատիվ ունեմ» դաշինքը հայտարարել են, որ չեն ճանաչում արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները և խախտումների պատճառով մտադիր են դիմել Սահմանադրական դատարան: