Հայաստանի հարավում ստեղծված իրավիճակը չի ընկնում ՀԱՊԿ դրույթների գործողության ներքո․ ՀԱՊԿ-ը մերժեց
Հայաստանի հարավում սրված իրավիճակը չի համապատասխանում ՀԱՊԿ հավաքական պաշտպանության մասին կանոնադրության դրույթներին եւ համարվում է «սահմանային միջադեպ»: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը, հաղորդում է «ՏԱՍՍ»-ը:
«Պետք է հասկանալ, որ ՀԱՊԿ ներուժը գործադրվում է միայն ագրեսիայի, հարձակման դեպքում: Այստեղ գործ ունենք, ըստ էության, սահմանային միջադեպի հետ։ Փառք Աստծո, զոհեր չկան, կրակոցներ չկան։ Սա սահմանային միջադեպ է, այն պետք է լուծել, եւ մենք կողմ ենք, որ այն լուծվի խաղաղ ճանապարհով»,- ասել է նա:
Նրա գնահատմամբ՝ հակամարտության սրում չի նկատվում:
«Այժմ ստիպված չենք խոսել այն մասին, որ իրավիճակն ինչ-որ կերպ սրվում է: Չի վատանում, եւ դա արդեն լավ է, արդեն արդյունք է։ Առջեւում շատ աշխատանք կա հենց սահմանի, այդ վիճելի հարցի լուծման ուղղությամբ, բայց դրանք պետք է լուծել բանակցությունների սեղանի շուրջ»,- շեշտել է Զասը:
Նա նաեւ տեղեկացրել է, որ այն բանից հետո, երբ մայիսին Հայաստանը դիմեց ՀԱՊԿ-ին, կազմակերպությունը խորհրդակցություններ է անցկացրել երկրի սահմանամերձ շրջաններում տիրող իրավիճակի վերաբերյալ: «Նման խորհրդակցություններ անցկացվել են պաշտպանության նախարարների, անվտանգության խորհուրդների քարտուղարների մակարդակով, եւ ես շփվել եմ եւ՛ Հայաստանի արտգործնախարարի, եւ՛ պաշտպանության նախարարի հետ։ Քննարկում էինք ստեղծված իրավիճակը։ Բացի այդ, մեզ մոտ արդեն ընդհանուր քննարկում է տեղի ունեցել Դուշանբեում ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստի ընթացքում»,- հստակեցրել է նա:
Զասը վստահեցրել է, որ ՀԱՊԿ-ը մշտապես հետեւում է Հայաստանի հարավում տիրող իրավիճակին:
«Մոնիթորինգային խմբի ձեւավորման մասին որոշում չի ընդունվել, թեեւ, իհարկե, իրավիճակը դիտարկվում է»,- նշել է նա:


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Բրազիլիայի նախագահի թեկնածուն լքել է երկիրը ընտրություններում պարտվելուց հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարն այցելել է Moon Rose ջերմոցային տնտեսություն
Նոր նշանակում՝ Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցում
Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության հարցով նիստը տեղի կունենա նոյեմբերի 6-ին
ՀԱՊԿ- ից Հայաստանին պետք է հեռացնել. Բորդյուժան՝ «ՌԻԱ Նովոստիին»