Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայությունից օգտվելու համար ՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն Մարտին Լյութեր Քինգի ձեռագիրը աճուրդի կհանվի Christie's աճուրդի տանը Մինչև տարեվերջ կավարտվի 300 դպրոցի և 500 մանկապարտեզի շինարարությունը. 6,9 մլրդ դրամի լրացուցիչ հատկացում Զելենսկին և Ալիևը բանակցություններ են վարել Դուբլինում Ազգային արխիվի Արարատի մասնաճյուղի պայմանները կբարելավվեն Անցած գիշեր Հորմուզի նեղուցում երկու լցանավ է պայթել Ուսման Նուրմագոմեդովը Աբու Դաբիում ձերբակալվել է Nvidia-ի տնօրենների խորհուրդը քննարկում է Ջենսեն Հուանգի պաշտոնանկության հարցը. WSJ Կաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրով Բոլորը բարձր լռում էին, երբ մեզ համերաշխորեն սպանում էին. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասին ԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանի

Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայությունից օգտվելու համարՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն Մարտին Լյութեր Քինգի ձեռագիրը աճուրդի կհանվի Christie's աճուրդի տանըՄինչև տարեվերջ կավարտվի 300 դպրոցի և 500 մանկապարտեզի շինարարությունը. 6,9 մլրդ դրամի լրացուցիչ հատկացումԶելենսկին և Ալիևը բանակցություններ են վարել ԴուբլինումԱզգային արխիվի Արարատի մասնաճյուղի պայմանները կբարելավվենԱնցած գիշեր Հորմուզի նեղուցում երկու լցանավ է պայթելՈւսման Նուրմագոմեդովը Աբու Դաբիում ձերբակալվել էNvidia-ի տնօրենների խորհուրդը քննարկում է Ջենսեն Հուանգի պաշտոնանկության հարցը. WSJԿաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրովԲոլորը բարձր լռում էին, երբ մեզ համերաշխորեն սպանում էին. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասինԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանիCOP31 համաժողովի շրջանակում հանդիպել են Թուրքիայի և Իրանի նախագահներըՀամայնքային ոստիկանությանը կազատեն անհարկի ծանրաբեռնվածությունիցԱյս երկու կազմակերպություններին անդամակցելը անհամատեղելի էՄինչև 28 տարեկան՝ դիաբետով բուժառուների համար ձեռք կբերվի նոր սերնդի ինսուլինԵրևանի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման համար ՀՀ-ին 45 մլն եվրո կհատկացվիՇատ դրական հանդիպում ունեցանք Էրդողանի հետ. ՓաշինյանԺամանակավորապես կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի երթևեկությունըԱռաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՈրոշ դրվագներով անհամաձայնություն ունեմ. Սոնա Ղազարյանը՝ Արմեն Գրիգորյանի հոդվածի մասինTRIPP ընկերության ստեղծման համար անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների փաթեթն ընդունվեց երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբԱրքայազն Ջորջի ստեղծած նկարը տեղ է գտել Country Life ամսագրի հատուկ համարումԿձևավորվի անշարժ գույքի հասցեների պաշտոնական էլեկտրոնային տեղեկատվական բազաԱդրբեջանի և Թուրքիայի միջև եղբայրությունը հավերժ է. Յըլմազ2027 թվականի հունվարի 2-ից սիգի ձկնկիթի՝ 6 ամսով արտահանման արգելք կսահմանվիՄանչեսթեր Յունայթեդի խնդիրները թիմին ուղեկցում են նաև խաղադաշտից դուրսԶանգվածային ծեծկռտուք Աբու ԴաբիումԲալիստիկ հրթիռներ են արտադրվում լեռներում և գետնի տակ գտնվող օբյեկտներումԳվարդիոլան կարող է նշանակվել ԱՄՆ ազգային հավաքականի գլխավոր մարզիչԱյդ միավորումը միայն արագացնելու է նրանց տապալումըՉինաստանը հերքել է լրտեսության մասին ԱՄՆ-ի մեղադրանքներըԿլիմայական փոփոխություններն արագանում ենԴոնովան Փարիզյանը իմ և գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի դիտակետում էԻսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը կարող է փոխարինել Ֆլորենտինո Պերեսին Ռեալի նախագահի պաշտոնումՀայաստանի բռնցքամարտի տղամարդկանց հավաքականն ուսումնամարզական հավաք է անցկացնում Ուզբեկստանում173 մլն դրամի աջակցություն` Արենի տեսակի խաղողի մթերմանն օժանդակած ընկերությանըՀայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները քննարկել են մի շարք հարցերԳազանջատում` Նոր Հաճնում և Նոր Գեղի բնակավայրում Մարդու մահը քաղաքական շահարկման առարկա մի՛ սարքեք. Տարոն Չախոյանը՝ Արսեն Գևորգյանի մասինՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 12.11.2026 (տեսանյութ)Խցանում առաջացնող իրավախախտումների մասով Ոստիկանությունը էականորեն խստացրել է վարչարարությունը. ՆԳՆ խոսնակՎենսը դիտարկում է Իրանի ուժային կառույցների հետ ուղղակի բանակցություններ անցկացնելու հնարավորությունը. Wall Street JournalՄաշտոցի պողոտայի որոշ հատվածներում կարգելվի կանգառըԿանադան կարգելի ռուս և բելառուս մարզիկների մուտքը երկիրՆաիրիի համայնքային ոստիկանները ավտոմեքենայից գողության դեպքեր են բացահայտել (տեսանյութ)Այն դիրքորոշումը, որ ՀԱՊԿ-ն ունի տարածաշրջանային պետությունների նկատմամբ, անընդունելի էՄատենադարանի հարակից տարածքը ավտոկայանատեղիի չի վերածվիի՞նչ գնային փոխոխություն կա Հայաստանի սպառողական զամբյուղումԵրևանի պարեկները հայտնաբերել են հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդին (տեսանյութ)
Հայաստան

Ես գրեթե վստահ եմ, որ այսօրվա թե՛ Արցախի, թե՛ Հայաստանի իշխանությունները պատրաստվում են Ստեփանակերտն էլ հանձնել թշնամուն և դրանով լուծել Արցախի հարցը. Աշոտ Սևյան

Քարվաճառի շրջանի Չարեքթար գյուղը, որը գտնվում է հայ-ադրբեջանական սահմանի անմիջական հարևանությամբ, դեռևս չի ընդունել իր բնակիչներին, որոնք այնտեղից դուրս էին եկել Արցախի 44-օրյա պատերազմի ժամանակ կամ դրանից հետո, երբ Քարվաճառը հանձնվեց թշնամուն։

168.am-ի հետ զրույցում ազատամարտիկ Աշոտ Սևյանը՝ հայտնի Չարեքթարցի Աշոտը, ով երեկ է վերադարձել Չարեքթարից, պատմեց, որ բնակիչները չեն վերադարձել Չարեքթար, քանի որ անվտանգության որևէ երաշխիք չկա։

«Կարելի է ասել՝ թուրքերը մեր տանից 100 մետր հեռավորության վրա ազատ շրջում են։ Իհարկե, մեր զինվորները կանգնած են, բայց քանի որ բոլոր բարձունքներում թշնամին է կանգնած, խաղաղ բնակիչը նրանց համար 100 տոկոսանոց թիրախ է, որևէ պահող օղակ չկա։ Բնակիչներն էլ չեն վերադառնում, երևի մեկը մյուսից իմանալով, որ մարդ չի գալիս, վախենում են իրենց անվտանգության համար»,- նշեց Աշոտ Սևյանը։

Չնայած այս ամենին, Աշոտ Սևյանը որոշել է՝ վերադառնալու է Չարեքթար, սակայն առանց ընտանիքի, և քանի որ չկա անվտանգության երաշխիք, հետևաբար՝ չի մտածում իր 9-ամյա երեխային տանել թշնամուն շատ մոտ։

«Ես հենց այդ նպատակով էի գնացել Չարեքար, տեսնելու, թե անվտանգության ինչ երաշխիքներ կարելի է ձեռք առնել, որպեսզի չարեքթարցիները վերադառնան գյուղ։ Որպեսզի բնակիչները վերադառնան գյուղ, պետք է գոնե մինիմում ադրբեջանական զինվորները բարձունքներից իջեցվեն հակառակ ուղղությամբ, միակ ելքը սա է բնակիչների վերադարձի համար։ Սակայն սա իրատեսական չեմ համարում, որովհետև մեր ղեկավարությունը դրա համար ոչինչ չի անում, իսկ բնակիչներին էլ նման հնարավորություն չեն տալիս։ Ինքս վերադառնալու եմ Չարեքթար՝ առանց ընտանիքի, մնալու եմ այնտեղ այնքան ժամանակ, մինչև զգամ՝ անվտանգության երաշխիքներ կան, դրանից հետո միայն ընտանիքիս կտեղափոխեմ։ Ինքս չեմ պատրաստվում իմ 9 տարեկան երեխային սարքել քաղաքական թիրախ»,- հավելեց Ա. Սևյանը։

Նա Արցախի հետագա ապագայի առնչությամբ լուրջ մտավախություններ ունի, նախ՝ ՀՀ իշխանությունների վերընտրվելուց, ապա՝ Արցախ կատարած 3-օրյա այցելությունից հետո։

«Ես գրեթե վստահ եմ, որ այսօրվա թե՛ Արցախի, թե՛ Հայաստանի իշխանությունները պատրաստվում են Ստեփանակերտն էլ հանձնել թշնամուն։ Արցախ կատարած իմ այցի ժամանակ ես այդպիսի տպավորություն ստացա։ Պարզ է դառնում, որ այսօրվա իշխանությունները պատրաստվում են հանձնել Ստեփանակերտը և դրանով լուծել Արցախի հարցը»,- ընդգծեց նա։

Ազատամարտիկը միաժամանակ շեշտեց՝ չգիտի, թե ով է նստելու ու սպասելու, մինչև Ստեփանակերտն էլ հանձնեն, բայց մեկ բան հստակ գիտի՝ ինքը չի նստելու ու սպասի դրան, քանի որ ասել է՝ ռևանշ լինելու է, անկախ այն հանգամանքից, թե ով է լինելու ղեկավարման բարձր էշելոններում՝ ռևանշ լինելու է։

«Քանի դեռ կա ազգային գաղափար, թեկուզ շատ չնչին, մեր աշխատելու ենք ինչ-որ բան փոխելու՝ կկարողանա՞նք՝ լավ կլինի, չե՞նք կարողանա՝ կարևորը՝ կմտածենք, որ արեցինք ամեն ինչ, սակայն չստացվեց։

Երեկ մի քանի մարդկանց հետ ունեցել եմ հետևյալ խոսակցությունը, որ երբ 1988 թվականի սկսվեց արցախյան շարժումը, դրան մասնակցում էր բնակչության 10 տոկոսը, իսկ պատերազմին մասնակցեց 0,1 տոկոսը և այդ 0,1 տոկոսը կարող է իրավիճակ փոխել։ Կարևորը՝ պետք է համախմբվենք, թեկուզ քիչ լինենք, սակայն միասնական։ Առհասարակ ես մեր քաղաքական դաշտում որևէ մեկի վրա հույս չէի դրել, որ նրանք կարող են ինչ-որ բան փոխել։ Կապիտուլյանտի հետ ընտրությունների գնացողներն ապացուցեցին, որ ոչնչություն են, և չկարողացան կապիտուլյանտին հեռացնել, ստիպված նրա թելադրանքով սկսեցին ընտրությունների մասնակցել։ Դավաճանի հետ առհասարակ քաղաքական լեզվով չեն խոսում, նրա հետ միայն զենքի ու ուժի լեզվով են խոսում, ինչը չարեցին»,- եզրափակեց Աշոտ Սևյանը։

Հիշեցնենք՝ նոյեմբերի 10-ին հրապարակված հայտնի եռակողմ հայտարարությունից հետո, որով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել էր Արցախի մեծ մասը թշնամուն հանձնելու վերաբերյալ փաստաթուղթ, Քարվաճառի շրջանի Չարեքթար գյուղի բնակիչների մի մասն այրել էին սեփական աշխատանքով ստեղծած տունը՝ թշնամուն չթողնելու համար։

Բնակիչներին ասվել էր, որ մինչև նոյեմբերի 15-ը Քարվաճառը հանձնվելու է թշնամուն, և նրանք մինչ այդ պետք է լքեն իրենց տներն ու գյուղը։ Սակայն հետագայում պարզվել է, որ այն չի անցնելու թշնամու վերահսկողության տակ, քանի որ գյուղը ոչ թե Քարվաճառի վարչական շրջանում է ընդգրկված, այլ Մարտակերտի։

Հիշեցնենք նաև՝ նոյեմբերի 10-ին հրապարակվել էր Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի նախագահների հայտարարության պաշտոնական տեքստը, որով դադարեցվում է Արցախում Ադրբեջանի սանձազերծած պատերազմը։ Պատերազմի ավարտի ու կրակի դադարեցման մասին համաձայնագրում նշված է` պատերազմող երկու կողմերը կանգնում են այն դիրքերում, որտեղ կանգնած են, Հայաստանը մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քարվաճառը, մինչև դեկտեմբերի մեկը՝ Բերձորի շրջանը, թողնելով 5 կմ լայնությամբ միջանցք, որն ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։ Արցախում տեղակայվելու են ռուս խաղաղապահներ։ Այնուհետև ՌԴ-ի միջնորդությամբ Քարվաճառի հանձնումը երկարաձգվեց 10 օրով՝ մինչև նոյեմբերի 25-ը։ Նոյեմբերի 25-ին՝ Քարվաճառն ազատագրող Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրն այնտեղից դուրս բերվեցին հայկական զորքերը։

Եռակողմ համաձայնագրի արդյունքում՝ նաև տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակվում են: Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է տրանսպորտային կապերի անվտանգությունն Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև` երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու համար։ Նաև՝ տեղի է ունենում ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց ու մահացածների մարմինների փոխանակում: Ներքին տեղահանված անձինք և փախստականները ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից տարածքներ: