«Հայաստան» դաշինքի դիմումը մուտքագրվել է ՍԴ
«Հայաստան» դաշինքը ֆեյսբուքյան էջում հայտնում է, որ այսօր՝ ժամը 15։00-ին, դաշինքի կենտրոնական շտաբում տեղի կունենա դաշինքի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի ճեպազրույցը՝ Սահմանադրական դատարան «Հայաստան» դաշինքի մուտքագրված դիմումի վերաբերյալ։
Հիշեցնենք՝ դաշինքը դիմել է ՍԴ՝ հունիսի 20-ին կայացած քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով։
«ԱԺ արտահերթ ընտրությունների քվեարկության ժամանակ 109 618 քաղաքացու անձնագրերը չեն գործել։ Այդ պահին մասնագետները պարզապես լրացրել են տվյալները, չի բացառվում, որ լրացրել են այլ մարդկանց տվյալներ կամ կրկնակի քվեարկություն է եղել:
23 790 քաղաքացու անձնագրերը գործել են, սակայն լուսանկարը չի ցուցադրվել, ինչը բացառում է անձի նույնականացման հնարավորությունը, եթե այդպիսի անհրաժեշտություն առաջանար:
10.993 ընտրող Զինված ուժերի ներկայացուցիչներ էին, և բոլորիս հայտնի է՝ ինչպես են նրանց ուղղորդել կամ ինչպես են նրանք բաց քվեարկել։ Բացի այդ, տեղեկություններ չկան այն մասին, թե որտեղ են նրանք քվեարկել․ քվեարկության գործընթացը գաղտնի է պահվել»,- հայտարարություն էր տարածել դաշինքը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց