«Հին ու բարի» ժամանակները վերադարձել են. Ջհանգիրյանը դռան մոտ կոնյակ-բոբոներկայով հերթեր են
«Հրապարակ» թերթը գրում է. «Իրեն «օրենքի ուժով» ԲԴԽ նախագահ կարգած Գագիկ Ջհանգիրյանի կաբինետի դիմաց այս օրերին կոնյակ-բոնբոներկայով հերթեր են գոյացել։ Բարձրագույն դատական խորհրդի մեր աղբյուրներն ասացին, որ հերթով Ջհանգիրյանի մոտ են մտնում տարբեր դատավորներ՝ իրենց գործերը դասավորելու։
Բանն այն է, որ հուլիսին լրանում է մի շարք դատարանների նախագահների պաշտոնավարման երեք տարին, եւ ԲԴԽ-ն պետք է նոր նախագահներ նշանակի։ Հիմա դատավորները հերթով մտնում են Ջհանգիրյանի մոտ՝ խնդրելու, միջնորդելու, իրենց հավատարմությունը հայտնելու, կաշառելու, որ հենց իրենք նշանակվեն այս կամ այն դատարանի նախագահ։
Դատավորների մի մասն էլ մտնում է՝ մարզերից Երեւանի դատարան տեղափոխվելու խնդրանքով։ Մի խոսքով, վերադարձել են Ջհանգիրյանի սիրելի «հին ու բարի» ժամանակները՝ 90-ականները, երբ նա դատավորներ ու նախագահներ էր նշանակում, եւ իրենից կախում ունեցողները հերթ էին կանգնում նրա կաբինետի մոտ, ենթադրաբար՝ ոչ դատարկաձեռն։
Իսկ զինվորական գործերով անցնողների հարազատներն արյուն-արցունք էին թափում՝ անօրինական քննությունների պատճառով։ Մեզ ասացին՝ եթե ԲԴԽ-ի տեսախցիկները հետ շրջեն, բավական հետաքրքիր կոռուպցիոն փաստեր կհայտնաբերվեն»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...