Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ) Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը Սյունիքի մարզի քրեական ոստիկանները Սիսիան քաղաքի բնակիչների տանը ապօրինի զենք-զինամթերք և թմրամիջոց են հայտնաբերել Սիրո անունը Հայաստան է Հակակոռուպցիոն դատարանում շարունակվել է «Մարտի 1»-ի գործով դատավարությունը Դմիտրի Գունկոն ցանկանում է կրկին աշխատել Հայաստանում Հորմուզի նեղուցում տրանսպորտային և տարանցիկ իրավիճակը շարունակում է մնալ բարդ Վթարային աշխատանքներով պայմանավորված  ս.թ սեպտեմբերի 18-ին մի շարք հասցեներում ջուր չի լինի Դատախազի միջնորդագրի արդյունքում ապամոնտաժվել է Գագիկ Ծառուկյանի կողմից ապօրինի կառուցված Սևանի առանձնատան պարիսպը Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին Հրաձգություն է տեղի ունեցել Ֆիլիպինների դպրոցներից մեկում Ֆիզիկական կենսաբանության ոլորտում հետազոտություններ են իրականացվում

70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստըՍյունիքի մարզի քրեական ոստիկանները Սիսիան քաղաքի բնակիչների տանը ապօրինի զենք-զինամթերք և թմրամիջոց են հայտնաբերելՍիրո անունը Հայաստան էՀակակոռուպցիոն դատարանում շարունակվել է «Մարտի 1»-ի գործով դատավարությունըԴմիտրի Գունկոն ցանկանում է կրկին աշխատել ՀայաստանումՀորմուզի նեղուցում տրանսպորտային և տարանցիկ իրավիճակը շարունակում է մնալ բարդՎթարային աշխատանքներով պայմանավորված  ս.թ սեպտեմբերի 18-ին մի շարք հասցեներում ջուր չի լինիԴատախազի միջնորդագրի արդյունքում ապամոնտաժվել է Գագիկ Ծառուկյանի կողմից ապօրինի կառուցված Սևանի առանձնատան պարիսպըԱռողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասինՀրաձգություն է տեղի ունեցել Ֆիլիպինների դպրոցներից մեկումՖիզիկական կենսաբանության ոլորտում հետազոտություններ են իրականացվումՌուսաստանը հետ է մնում տեխնոլոգիական և տնտեսական մրցակցությունիցToyota գործարանների ավտոմատացման համար կարող է անհրաժեշտ լինել մոտ 400 հազար ռոբոտԻռլանդիան չի մասնակցի 2027 թվականին կայանալիք «Եվրատեսիլ» երգի մրցույթինԱրմավիրի քրեական ոստիկանները բացահայտել են նախկինում կատարված բնակարանային երեք գողություն (տեսանյութ)2026-ին ստուգումներ են իրականացվել 83 հարկ վճարողի մոտ, հայտնաբերվել է չգրանցված 507 աշխատող. ՊԵԿ (տեսանյութ)Օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով, ապա աստիճանաբար նույնքան կբարձրանաՄեծ պատիվ է արժանանալ Հեսսեյան խաղաղության մրցանակին. Նիկոլ ՓաշինյանՀայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունըՊայթյունի հետեւանքով Պակիստանում 15 մարդ է զոհվել ԱԺ դահլիճում չարժի աստվածաբանական վեճեր ծավալել․ ՌուբինյանԶելենսկին հայտարարել է «Կարպատյան ութնյակի» ստեղծման մասինՕգոստոսին ավարտված հսկողական միջոցառումների արդյունքներըՀԾԿՀ նախագահն ու ԱՄՀ ներկայացուցիչները քննարկել են էլեկտրաէներգիայի սակագների ձևավորմանը վերաբերող հարցերՀՀ վարչապետին շնորհվել է Հեսսեյան խաղաղության մրցանակըՀունգարիայի նոր կառավարությունը պատրաստ կլինի հրաժարվել ռուսական գազի օգտագործումից մինչև 2027 թ. հոկտեմբերըՄարդիկ քո նկատմամբ ռասիզմ են դրսևորում անուղղակիորենՄիացյալ Թագավորության դեսպանը կանչվել է ՌԴ ԱԳՆՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերում տեղի ունեցավ նորակոչիկ զինծառայողների երդման արարողությունՌուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիներիՎաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են 1 տարի առաջ ծանր մարմնական վնասվածք պատճառած անձինՌուբեն Վարդանյանը դիմել է Ադրբեջանի Մարդու իրավունքների պաշտպանինՀանրային քննարկման է ներկայացվել որոշման նախագիծ, որով առաջարկվում է երկարացնել ԼՂ-ից տեղահանված անձանց տրամադրվող սոցիալական աջակցության ծրագրերի ժամկետներըԿաթողիկոսն ու եպիսկոպոսները չեն ներկայանա այսօրվա դատական նիստինՆերխուժումները կարող են ՀՀ տնտեսության համար սեփական ոտքին կրակոց դառնալ. ՇևցովՎստահ եմ, որ սա համապատասխան հետևանք և էֆեկտ կունենա բարձրակարգ կադրերի ներգրավման տեսքովԱդրբեջանի պետ​​անվտանգության ծառայությունը հակաահաբեկչական գործողություններ է իրականացրել հինգ երկրում. ձերբակալվել է 11 անձՆա գիտի՝ ինչպես ղեկավարել թիմը և իսկական առաջնորդ էԿարեւոր են բուժքույրական գործի դերն ու նշանակությունը պացիենտների բուժման և խնամքի գործում Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության կանոններ» խմբակը (տեսանյութ)Իմ անձանական օդանավն է, պապս է ժառանգություն թողել. վարչապետԱՄՆ պետքարտուղարությունը Գերմանիային թույլատրել է Ուկրաինային փոխանցել 10 հրթիռ Patriot-ի համարՇիրակի մարզի քրեական ոստիկանները թմրանյութ պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել․ կատարվում է նախաքննությունԶբոսաշրջիկներն ավելանում են, հյուրանոցային տեղավորումը՝ նվազում․ որտե՞ղ են մնում Հայաստան այցելողներըՀամաքաղաքային մաքրապատում՝ Երևանի բոլոր 12 վարչական շրջաններումՍԱՏՄ-ն վերահսկողություն է իրականացրել սննդամթերքի վրա միջատասպան միջոց կիրառելու վերաբերյալ տարածված տեսանյութի հիման վրաՍեպտեմբերի 22–26-ը Հայաստանում Գիտության շաբաթ էՄանչեսթեր Սիթին սեփական հարկի տակ հաղթեց ՆորվիչինՀայաստանի պետական դպրոցները ստանում են հասանելիություն ChatGPT Edu հարթակին
Թոփ-լուրեր

700 հազարից մեկը

Երեկ ես հանդիպեցի նիկոլին ձայն տված իրական մարդու՝ 700 հազարից մեկին՝ Պետրոս Ղազարյանին, պատահաբար, Հ1 դիտելիս։ Նա ամենեւին իռացիոնալ ընտրող չէր, շատ էլ ռացիոնալ էր, ու իր շահը շատ լավ գիտակցում է նիկոլին դոշով կամ չգիտեմ էլ ինչով պաշտպանելիս։

Պետրոսը իսկական նիկոլական էլեկտորատ է՝ մեղավորը նախկիններին են։ Այդ ընթացքում, իհարկե, նա մոռանում է, թե ով է ինքը եղել: Մոռանում է, որ որ երկար տարիներ «Մուլտիգրուպի» արոտվայրում է սնվել,որ շատ լավ կոմպրոմիսների էր գնում, որ շատ երկար տարիներ իր հյուրերին ու իր հարցերը համաձայնեցնում էր նախագահականի հետ։ Մոռացե՞լ ես Պետրոս։

Այդ Ա1-ի, թալանի, կեղծիքների հարցերը տայիր ճիշտ ժամանակին, տարիներ առաջ, դու եթերի հնարավորություն միշտ ունեցել ես։ Այն ժամանակ հարմար չէր, պետրոսական կոմֆորտը ավելի կարեւոր էր։ Պետրոսին բոլոր հարցերը տեղին կլինեին, եթե չլիներ մի «փոքր» խնդիր՝ պատերազմ, պարտություն, աղետ, թուրքի մուտք Հայաստան։ Այս պայմաններում նիկոլ պաշտպանել նման հարցադրուներով՝ կներեք պոռնկություն է։ Ի՞նչն ես պաշտպանում հիմա՝ Արցախի կարո՞ւստը, թե՞ թուրքի մուտքը Հայաստան, հինգ հազար զո՞հը, թե տասնյակ հազար հաշմանդամ տղերքի փաստը։ Ի՞նչ ես պաշտպանում: Գուցե այն, որ թուրքը Սեւանա լճից ընդամենը 6 կմ հեռավորության վրա է եւ ընդամենը հանգիստ քայլելով կես ժամից կլինի լճի ափին: Գուցե երջանի՞կ ես, որ Հայաստանն այլեւս չի կարողանում իրեն պաշտպանել։ Ու այսքան աղետը երեք տարում։

Երեկ «Ա1+» ի պատրաստած սյուժեն շատ լավ տարածվում էր. մի աղջկա մասին էր, որի հայրը հերոս էր, զոհվեց, իսկ հիմա ընտանիքը տուն չունի։ Հայ ժողովուրդը հուզվել էր, փոթորկվել. այդ նոր իմացա՞ք ինչ աղետ է եղել, պիտի սյուժե նայեք, որ հասկանա՞ք, թե հազարավոր տղերք չկան, որ տասնյակ հազարավոր երեխաներ առանց հայր են մեծանում։ Պետրոս, դու էլ ես նայե՞լ այդ սյուժեն ու հետո նիկոլ պաշտպանում։ Առաջ հրահանգներդ Բաղրամյան 26-ից էին տալիս, հիմա ալենենք. քո կյանքում բան չի փոխվե՞լ։

Մի հարց ունեմ քեզ. ամեն ինչ կողմ։ Հոկտեմբերի 19-ին նիկոլը հրաժարվել է պատերազմը կանգնեցնել։ Այս մասին ասել են ՌԴ նախագահն ու ՀՀ ԱԱԾ պետի այդ օրերի պաշտոնակատարը։ Դրանից հետո մենք տվել ենք ամեն օր նոր 100 զոհ։ Վերջնահաշվարկով մոտ 2000 զոհ եւ 4-5 հազար նոր վիրավոր, դրանից հետո թուրքին նվիրել ենք Հադրութն ու Շուշին։ Հասկանո՞ւմ ես, որ եթե նիկոլը գոնե այդ օրը համաձայներ կանգնեցնել պատերազմը, այսօրվա դժնդակ պատկերը չէր լինելու։ Դուք հասկանո՞ւմ եք, որ սա երբեք չի մոռացվելու։ Պետրոս, ջահել տղա ես, գնայիր կռվեիր։ Գոնե որպես Էրատոյի զամպալիտ։

Ու միշտ հիշեք, անդադար հիշեք. հանկարծ մտքներովդ չանցնի, թե հանդարտ կյանք եք ունենալու։ Հիշեք՝ Հայաստանում կան մարդիկ, որոնց համար պայքարը մինչեւ մանդատը չէ։

Գեղամ նազարյան

Ճշմարտություն սերունդների համար