Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայությունից օգտվելու համար ՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն Մարտին Լյութեր Քինգի ձեռագիրը աճուրդի կհանվի Christie's աճուրդի տանը Մինչև տարեվերջ կավարտվի 300 դպրոցի և 500 մանկապարտեզի շինարարությունը. 6,9 մլրդ դրամի լրացուցիչ հատկացում Զելենսկին և Ալիևը բանակցություններ են վարել Դուբլինում Ազգային արխիվի Արարատի մասնաճյուղի պայմանները կբարելավվեն Անցած գիշեր Հորմուզի նեղուցում երկու լցանավ է պայթել Ուսման Նուրմագոմեդովը Աբու Դաբիում ձերբակալվել է Nvidia-ի տնօրենների խորհուրդը քննարկում է Ջենսեն Հուանգի պաշտոնանկության հարցը. WSJ Կաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրով Բոլորը բարձր լռում էին, երբ մեզ համերաշխորեն սպանում էին. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասին ԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանի

Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայությունից օգտվելու համարՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն Մարտին Լյութեր Քինգի ձեռագիրը աճուրդի կհանվի Christie's աճուրդի տանըՄինչև տարեվերջ կավարտվի 300 դպրոցի և 500 մանկապարտեզի շինարարությունը. 6,9 մլրդ դրամի լրացուցիչ հատկացումԶելենսկին և Ալիևը բանակցություններ են վարել ԴուբլինումԱզգային արխիվի Արարատի մասնաճյուղի պայմանները կբարելավվենԱնցած գիշեր Հորմուզի նեղուցում երկու լցանավ է պայթելՈւսման Նուրմագոմեդովը Աբու Դաբիում ձերբակալվել էNvidia-ի տնօրենների խորհուրդը քննարկում է Ջենսեն Հուանգի պաշտոնանկության հարցը. WSJԿաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրովԲոլորը բարձր լռում էին, երբ մեզ համերաշխորեն սպանում էին. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասինԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանիCOP31 համաժողովի շրջանակում հանդիպել են Թուրքիայի և Իրանի նախագահներըՀամայնքային ոստիկանությանը կազատեն անհարկի ծանրաբեռնվածությունիցԱյս երկու կազմակերպություններին անդամակցելը անհամատեղելի էՄինչև 28 տարեկան՝ դիաբետով բուժառուների համար ձեռք կբերվի նոր սերնդի ինսուլինԵրևանի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման համար ՀՀ-ին 45 մլն եվրո կհատկացվիՇատ դրական հանդիպում ունեցանք Էրդողանի հետ. ՓաշինյանԺամանակավորապես կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի երթևեկությունըԱռաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՈրոշ դրվագներով անհամաձայնություն ունեմ. Սոնա Ղազարյանը՝ Արմեն Գրիգորյանի հոդվածի մասինTRIPP ընկերության ստեղծման համար անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների փաթեթն ընդունվեց երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբԱրքայազն Ջորջի ստեղծած նկարը տեղ է գտել Country Life ամսագրի հատուկ համարումԿձևավորվի անշարժ գույքի հասցեների պաշտոնական էլեկտրոնային տեղեկատվական բազաԱդրբեջանի և Թուրքիայի միջև եղբայրությունը հավերժ է. Յըլմազ2027 թվականի հունվարի 2-ից սիգի ձկնկիթի՝ 6 ամսով արտահանման արգելք կսահմանվիՄանչեսթեր Յունայթեդի խնդիրները թիմին ուղեկցում են նաև խաղադաշտից դուրսԶանգվածային ծեծկռտուք Աբու ԴաբիումԲալիստիկ հրթիռներ են արտադրվում լեռներում և գետնի տակ գտնվող օբյեկտներումԳվարդիոլան կարող է նշանակվել ԱՄՆ ազգային հավաքականի գլխավոր մարզիչԱյդ միավորումը միայն արագացնելու է նրանց տապալումըՉինաստանը հերքել է լրտեսության մասին ԱՄՆ-ի մեղադրանքներըԿլիմայական փոփոխություններն արագանում ենԴոնովան Փարիզյանը իմ և գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի դիտակետում էԻսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը կարող է փոխարինել Ֆլորենտինո Պերեսին Ռեալի նախագահի պաշտոնումՀայաստանի բռնցքամարտի տղամարդկանց հավաքականն ուսումնամարզական հավաք է անցկացնում Ուզբեկստանում173 մլն դրամի աջակցություն` Արենի տեսակի խաղողի մթերմանն օժանդակած ընկերությանըՀայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները քննարկել են մի շարք հարցերԳազանջատում` Նոր Հաճնում և Նոր Գեղի բնակավայրում Մարդու մահը քաղաքական շահարկման առարկա մի՛ սարքեք. Տարոն Չախոյանը՝ Արսեն Գևորգյանի մասինՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 12.11.2026 (տեսանյութ)Խցանում առաջացնող իրավախախտումների մասով Ոստիկանությունը էականորեն խստացրել է վարչարարությունը. ՆԳՆ խոսնակՎենսը դիտարկում է Իրանի ուժային կառույցների հետ ուղղակի բանակցություններ անցկացնելու հնարավորությունը. Wall Street JournalՄաշտոցի պողոտայի որոշ հատվածներում կարգելվի կանգառըԿանադան կարգելի ռուս և բելառուս մարզիկների մուտքը երկիրՆաիրիի համայնքային ոստիկանները ավտոմեքենայից գողության դեպքեր են բացահայտել (տեսանյութ)Այն դիրքորոշումը, որ ՀԱՊԿ-ն ունի տարածաշրջանային պետությունների նկատմամբ, անընդունելի էՄատենադարանի հարակից տարածքը ավտոկայանատեղիի չի վերածվիի՞նչ գնային փոխոխություն կա Հայաստանի սպառողական զամբյուղումԵրևանի պարեկները հայտնաբերել են հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդին (տեսանյութ)
Հայաստան

Ընդդիմադիր հայացքներ ունեցողներին պարտադրում են դիմում գրել-հեռանալ

 

«Հրապարակ» թերթը գրում է. «ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը, որը պետական ապարատի ոչ ՔՊ-ական պաշտոնյաներից ամենաքաղաքականացվածն ու ամենանիկոլականը դուրս եկավ, որոշել է քաղաքական դրդապատճառներով կադրային ջարդ իրականացնել Պետեկամուտների կոմիտեում։ Մեզ ասացին, որ ընտրություններից հետո Էդվարդ Հովհաննիսյանը հավաքել է իր աշխատակիցներին եւ հիշեցրել, որ ինքը դեռ ընտրություններից առաջ հորդորել էր քաղաքական լոյալություն պահպանել։ «Բայց դուք իմ հորդորը չեք լսել, ուստի խորհուրդ կտամ՝ նրանք, ովքեր չեզոք չեն եղել, դիմում գրեն-ազատվեն աշխատանքից»․ այսպես փոխանցեցին մեզ ՊԵԿ նախագահի բառերն իր աշխատակիցների հետ հանդիպումից։

Իսկ ՊԵԿ-ում բավականին շատ են ընդդիմադիր հայացքներ ունեցող աշխատակիցները, որոնք զզվել են Նիկոլ Փաշինյանի կառավարության անլուրջ ու պետականաքանդ գործունեությունից եւ չեն էլ թաքցնում իրենց վերաբերմունքն այդ հարցում։ Բայց զարմանալին այստեղ այն է, որ քաղաքական չեզոքությունից է խոսում մի մարդ՝ ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը, որն ինքն է բացահայտ խախտում քաղաքական լոյալությունը՝ մասնակցելով Նիկոլ Փաշինյանի կազմակերպած միտինգներին, հրապարակավ հայտնում, որ իր ձայնը ՔՊ-ին էր տալու, զբաղվում ՔՊ-ի օգտին քարոզչությամբ, եւ այսպես շարունակ։ Նրա համար, փաստորեն, քաղաքական չեզոքությունն ընդդիմադիր հայացքներ ունենալն է, իշխանական լինելը կամ համակարգի ծառա լինելը չեզոքության խախտում չէ։

Մեր տեղեկություններով՝ թիրախավորված են մի խումբ աշխատակիցներ, որոնց մի մասին ասվել է՝ դիմում գրել-հեռանալ, մյուսներին առաջիկայում են ասելու։ Նրանք են ՊԵԿ Մաքսանենգության դեմ պայքարի վարչության Շիրակի բաժնի պետ Բաբկեն Կարախանյանը։ Նրա անունը, ըստ որոշ տեղեկությունների, իմքայլական պատգամավոր Նազելի Բաղդասարյանն է անձամբ Նիկոլ Փաշինյանին ներկայացրել՝ որպես ազատման ենթակա պաշտոնյա։

Իր վերադասի՝ ՊԵԿ մաքսայինի գծով փոխնախագահ Շուշանիկ Ներսիսյանի կողմից նույն պահանջը ներկայացվել է նաեւ «Զվարթնոց» օդանավակայանի մաքսային ծառայությունում բաժանմունքի պետ Սամվել Հակոբյանին, որի մասին ասում են, որ ծառայության լավագույն աշխատակիցներից է, բայց քանի որ Շիրակի նախկին մարզպետ Աշոտ Գիզիրյանի փեսան է, հետեւաբար ասել են՝ դիմում գրի-գնա։ Գիզիրյանը, հիշեցնենք, ընտրություններին Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի Շիրակի մարզի պատասխանատուն էր։

Այլ անուններ եւս կան թիրախում։ Օրինակ՝ վարչություններից մեկի պետի տեղակալ Վահագն Սահակյանը բացահայտ աջակցում էր իր ազգական Վահրամ Գուրօղլյանի գերդաստանին, որոնք բացի Քոչարյանի շտաբներում ակտիվ աշխատելուց, պատասխանատու էին նաեւ Պարոնյան-Լուսավորիչ հատվածի համար։ Հայկ Մեղրյանին՝ Շահեն Մեղրյանի եղբոր՝ Պետրոս Մեղրյանի որդուն, ով ներքին անվտանգության վարչության պաշտոնյա է։ Իսկ Պետրոս Մեղրյանն ակտիվորեն մասնակցում էր Քոչարյանի կազմակերպած միտինգներին, նաեւ ընդգրկված էր «Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակում։ Նրա որդին էլ՝ Ֆրիդոն Մեղրյանը, քաղաքական հողի վրա ազատվել է Կոտայքի ԴԱՀԿ ծառայության պետի պաշտոնից՝ Քոչարյանի ցուցակում հոր ընդգրկվելուց հետո։

Նոր Նորքի տարածքում հարկային ծառայող, տարբեր ժամանակներում պետի տեղակալի պաշտոն զբաղեցրած Տիգրան Հարոյանը եւս այս ցուցակում է։ Նա էլ էր ընդդիմության միտինգների ակտիվ մասնակից: ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանի զարմուհուն՝ կազմվերահսկողական վարչության աշխատակից Հասմիկ Մարգարյանին էլ կարող են նեղել։ Հնարավոր է՝ դա մասամբ պայմանավորված է Անանյանի գործոնով, ով նույնպես ընտրություններից առաջ արտահայտվեց եւ ասաց, որ ռեժիմը պետք է հեռանա։ Ի դեպ, նա եւ իշխանական թիրախում հայտնված որոշ այլ անձինք Դավիթ Անանյանի օրոք են աշխատանքի անցել համակարգում եւ հիմնականում պրոֆեսիոնալ մասնագետներ են, բայց քանի որ այլ քաղաքական հայացքներ ունեն, հնարավոր է՝ չաշխատեն։ Փաշինյանի կառավարության վերընտրությունից հետո եկել է դիլետանտների ու տգետների դարը, կարեւորը՝ լինեն ծառայամիտ եւ «քաղաքականապես չեզոք», այսինքն՝ իշխանամետ։

Մենք փորձեցինք այս թեմայով մեկնաբանություն ստանալ Պետեկամուտների կոմիտեից, ՊԵԿ լրատվականից բառացիորեն մեզ հետեւյալն ասացին․ «Ազատումները միշտ էլ եղել են, եւ ազատվում եմ սեփական դիմումի համաձայն»։ Ըստ էության, չհերքելով մեր տեղեկությունները, նաեւ չհաստատեցին։ Սակայն մենք կհետեւենք դեպքերի ընթացքին»։