Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայությունից օգտվելու համար ՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն Մարտին Լյութեր Քինգի ձեռագիրը աճուրդի կհանվի Christie's աճուրդի տանը Մինչև տարեվերջ կավարտվի 300 դպրոցի և 500 մանկապարտեզի շինարարությունը. 6,9 մլրդ դրամի լրացուցիչ հատկացում Զելենսկին և Ալիևը բանակցություններ են վարել Դուբլինում Ազգային արխիվի Արարատի մասնաճյուղի պայմանները կբարելավվեն Անցած գիշեր Հորմուզի նեղուցում երկու լցանավ է պայթել Ուսման Նուրմագոմեդովը Աբու Դաբիում ձերբակալվել է Nvidia-ի տնօրենների խորհուրդը քննարկում է Ջենսեն Հուանգի պաշտոնանկության հարցը. WSJ Կաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրով Բոլորը բարձր լռում էին, երբ մեզ համերաշխորեն սպանում էին. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասին ԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանի

Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայությունից օգտվելու համարՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն Մարտին Լյութեր Քինգի ձեռագիրը աճուրդի կհանվի Christie's աճուրդի տանըՄինչև տարեվերջ կավարտվի 300 դպրոցի և 500 մանկապարտեզի շինարարությունը. 6,9 մլրդ դրամի լրացուցիչ հատկացումԶելենսկին և Ալիևը բանակցություններ են վարել ԴուբլինումԱզգային արխիվի Արարատի մասնաճյուղի պայմանները կբարելավվենԱնցած գիշեր Հորմուզի նեղուցում երկու լցանավ է պայթելՈւսման Նուրմագոմեդովը Աբու Դաբիում ձերբակալվել էNvidia-ի տնօրենների խորհուրդը քննարկում է Ջենսեն Հուանգի պաշտոնանկության հարցը. WSJԿաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրովԲոլորը բարձր լռում էին, երբ մեզ համերաշխորեն սպանում էին. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասինԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանիCOP31 համաժողովի շրջանակում հանդիպել են Թուրքիայի և Իրանի նախագահներըՀամայնքային ոստիկանությանը կազատեն անհարկի ծանրաբեռնվածությունիցԱյս երկու կազմակերպություններին անդամակցելը անհամատեղելի էՄինչև 28 տարեկան՝ դիաբետով բուժառուների համար ձեռք կբերվի նոր սերնդի ինսուլինԵրևանի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման համար ՀՀ-ին 45 մլն եվրո կհատկացվիՇատ դրական հանդիպում ունեցանք Էրդողանի հետ. ՓաշինյանԺամանակավորապես կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի երթևեկությունըԱռաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՈրոշ դրվագներով անհամաձայնություն ունեմ. Սոնա Ղազարյանը՝ Արմեն Գրիգորյանի հոդվածի մասինTRIPP ընկերության ստեղծման համար անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների փաթեթն ընդունվեց երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբԱրքայազն Ջորջի ստեղծած նկարը տեղ է գտել Country Life ամսագրի հատուկ համարումԿձևավորվի անշարժ գույքի հասցեների պաշտոնական էլեկտրոնային տեղեկատվական բազաԱդրբեջանի և Թուրքիայի միջև եղբայրությունը հավերժ է. Յըլմազ2027 թվականի հունվարի 2-ից սիգի ձկնկիթի՝ 6 ամսով արտահանման արգելք կսահմանվիՄանչեսթեր Յունայթեդի խնդիրները թիմին ուղեկցում են նաև խաղադաշտից դուրսԶանգվածային ծեծկռտուք Աբու ԴաբիումԲալիստիկ հրթիռներ են արտադրվում լեռներում և գետնի տակ գտնվող օբյեկտներումԳվարդիոլան կարող է նշանակվել ԱՄՆ ազգային հավաքականի գլխավոր մարզիչԱյդ միավորումը միայն արագացնելու է նրանց տապալումըՉինաստանը հերքել է լրտեսության մասին ԱՄՆ-ի մեղադրանքներըԿլիմայական փոփոխություններն արագանում ենԴոնովան Փարիզյանը իմ և գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի դիտակետում էԻսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը կարող է փոխարինել Ֆլորենտինո Պերեսին Ռեալի նախագահի պաշտոնումՀայաստանի բռնցքամարտի տղամարդկանց հավաքականն ուսումնամարզական հավաք է անցկացնում Ուզբեկստանում173 մլն դրամի աջակցություն` Արենի տեսակի խաղողի մթերմանն օժանդակած ընկերությանըՀայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները քննարկել են մի շարք հարցերԳազանջատում` Նոր Հաճնում և Նոր Գեղի բնակավայրում Մարդու մահը քաղաքական շահարկման առարկա մի՛ սարքեք. Տարոն Չախոյանը՝ Արսեն Գևորգյանի մասինՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 12.11.2026 (տեսանյութ)Խցանում առաջացնող իրավախախտումների մասով Ոստիկանությունը էականորեն խստացրել է վարչարարությունը. ՆԳՆ խոսնակՎենսը դիտարկում է Իրանի ուժային կառույցների հետ ուղղակի բանակցություններ անցկացնելու հնարավորությունը. Wall Street JournalՄաշտոցի պողոտայի որոշ հատվածներում կարգելվի կանգառըԿանադան կարգելի ռուս և բելառուս մարզիկների մուտքը երկիրՆաիրիի համայնքային ոստիկանները ավտոմեքենայից գողության դեպքեր են բացահայտել (տեսանյութ)Այն դիրքորոշումը, որ ՀԱՊԿ-ն ունի տարածաշրջանային պետությունների նկատմամբ, անընդունելի էՄատենադարանի հարակից տարածքը ավտոկայանատեղիի չի վերածվիի՞նչ գնային փոխոխություն կա Հայաստանի սպառողական զամբյուղումԵրևանի պարեկները հայտնաբերել են հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդին (տեսանյութ)
Հայաստան

«Հանրայնացված փաստերը ՍԴ դիմումի հիմքում ընկած փաստերի ընդամենը տասը տոկոսն են»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Հունիսի 20-ի ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու և վերաքվեարկություն նշանակելու մասին «Հայաստան» դաշինքը ԿԸՀ դիմում էր ներկայացրել, ինչը մերժվեց հանձնաժողովի կողմից: ԿԸՀ-ն ընտրության արդյունքները ճանաչելու և մանդատները բաշխելու վերաբերյալ որոշում կայացրեց:

ԿԸՀ նիստից հետո «Հայաստան» դաշինքի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը հայտարարեց, որ դիմելու են Սահմանադրական դատարան: Գործընթացների հաջորդականությունը ներկայացնելով՝ իրավաբան, «Հայաստան» դաշինքի անդամ Ռոբերտ Հայրապետյանը «Փաստի» հետ զրույցում նաև հավելեց, որ ՍԴ դիմելու ժամկետը մինչև հուլիսի 2-ն է:

«Մինչև հուլիսի 2-ն այդ դիմումը ներկայացնելու ենք: Ինչ վերաբերում է հիմքերին, ապա հիմքերն այն բազմաթիվ ընտրախախտումներն են, որոնք, մեր կարծիքով, էական ազդեցություն պետք է ունենային ընտրության ելքի վրա: Խախտումների շատ քիչ մասը հանրայնացված է թե՛ սոցցանցերում և թե՛ ԶԼՄ-ներում: Հանրայնացված այդ փաստերը ՍԴ դիմումի հիմքում ընկած փաստերի ընդամենը տասը տոկոսն են: Մնացած փաստական հանգամանքներն այժմ գտնվում են մեր ձեռքի տակ, մենք դրանք հիմա ուսումնասիրում ենք և համադրում ենք իրավական նորմերի հետ: Այդ փաստերը տեղ են գտնելու ՍԴ ներկայացվելիք դիմումում՝ սկսած, օրինակ՝ զինծառայողների քվեարկության, ինչպես նաև ավտոմատացված սարքերի կողմից տպվող կտրոններում առկա խնդիրների փաստերից մինչև վարչապետի պարտականությունները ժամանակավորապես հակասահմանադրական կերպով կատարելը»,-ասաց Ռ. Հայրապետյանը:

Անդրադառնալով ՍԴ-ից ունեցած սպասելիքներին՝ Ռ. Հայրապետյանը դիտարկեց այն որոշումները, որոնք կարող է ընդունել ՍԴ-ն: Նա նշեց, որ ՍԴ-ն Ազգային ժողովի ընտրությունների արդյունքներով ընդունված որոշումը կարող է թողնել ուժի մեջ: ՍԴ-ն կարող է անվավեր ճանաչել Ազգային ժողովի ընտրությունների արդյունքներով ընդունված որոշումը և անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները, անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները և սահմանել մանդատների բաշխման կարգը կամ էլ նշանակել ընտրությունների երկրորդ փուլ:

«Քանի որ ՍԴ ներկայացվելիք գանգատը դեռևս գտնվում է նախապատրաստական փուլում, ես հիմա հստակ չեմ կարող պատասխանել, թե մենք ՍԴ որ պահանջն ենք ներկայացնելու կամ պահանջներից որոնք ենք ներկայացնելու, բայց, այնուամենայնիվ, հույս ունեմ, որ ՍԴ-ն մնալու է իր բարձունքի վրա և, ի տարբերություն ԿԸՀ-ի, համակողմանի, լրիվ և օբյեկտիվ ուսումնասիրելու է մեր ներկայացրած փաստական հանգամանքները, ինչի արդյունքում ընտրությունների անվավերության վերաբերյալ որոշում է կայացնելու: Եթե, օրինակ՝ երկրորդ փուլ անցկացնելու որոշում ընդունի, բնականաբար, մենք պետք է նոր ընտրապայքարի, նոր ընտրությունների գնանք: Եթե մանդատների բաշխման նոր կարգ սահմանելու մասին որոշում ընդունի, ապա մանդատների բաշխման արդյունքում ակնկալում եմ, որ ԱԺ-ում արդեն ուժերի նոր հարաբերակցություն է լինելու:

«Քաղաքացիական պայմանագիրը» 71 մանդատով արդեն իսկ սահմանադրական մեծամասնություն չունի խորհրդարանում: Միևնույն ժամանակ, չեմ բացառում, որ ՍԴ-ի այդ որոշումից հետո կարող է կորցնել նաև 3/5-րդը: Իսկ եթե պայմանական ընդունենք, որ ՍԴ-ն ընտրության արդյունքները ճանաչելու է, այսինքն, թողնելու է այնպես, ինչպես ԿԸՀ-ն է որոշել, ապա այս պարագայում «Քաղաքացիական պայմանագիրն» այլևս չի կարողանալու միանձնյա կերպով ՀՀ նախագահին պաշտոնանկ անելու կամ ՀՀ նախագահ ընտրելու հարցում որոշում կայացնել: Բացի այդ, չի կարողանալու միանձնյա, առանց ընդդիմության ձայների փոփոխություն կատարել Սահմանադրության մեջ, ինչպես արեց նախորդ խորհրդարանում և խայտառակ գործողություն սանձազերծեց ՍԴ-ի շուրջ»,-նշեց Ռոբերտ Հայրապետյանը՝ չբացառելով նաև, որ որոշակի դժվարությունների հնարավոր է հանդիպեն նաև սահմանադրական օրենքների ընդունման դեպքում:

Այս առումով նա չբացառեց ապագայում անկախ պատգամավորների առկայությունը, ինչը կարող է դժվարացնել նաև սահմանադրական օրենքների ընդունման հարցը:«Իսկ ընդդիմությունը կարող է միանձնյա կազմավորել քննիչ հանձնաժողովներ, ինչպիսին կարող է լինել, օրինակ՝ 44-օրյա պատերազմի հետևանքները քննող հանձնաժողովը:Ի դեպ՝ ընդդիմությունն ունի ձայների այնպիսի բավարար քանակ, ըստ որի, իր ձայներով ու իր քվեարկության արդյունքում կարող է կոպիտ կերպով Սահմանադրությանը հակասող այս կամ այն ընդունված օրենքի Սահմանադրության համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ դիմում ներկայացնել ՍԴ:

Այս պարագայում ընդդիմությունը բազմաթիվ այլ հնարավորություններ ևս ունի: Մեծ հաշվով, այն հնարավորությունները, որոնք ուներ և կարող էր իրեն թույլ տալ «Իմ քայլը» խմբակցությունը նախորդ գումարման Ազգային ժողովում, «Իմ քայլի» իրավահաջորդ հանդիսացող «Քաղաքացիական պայմանագիրն» այս գումարման ԱԺ-ում իրեն թույլ տալ չի կարող»,-ասաց մեր զրուցակիցը:

Ռոբերտ Հայրապետյանի հետ զրույցում անդրադարձանք նաև այն ճնշումներին, որոնց մասին հայտարարվում է, և որոնք հատկապես կիրառվում են համայնքապետների նկատմամբ:

«Ընդհանուր առմամբ, դեպքերը բազմաթիվ են: Սկսած հենց «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ, պրոֆեսոր պարոն Արմեն Չարչյանի դեմ ձեռնարկված հակաօրինական «քրեական» գործընթացից մինչև համայնքապետների նկատմամբ տարբեր ճնշումներ: Այս գործողություններն ընդամենը պրիմիտիվ քայլեր են իշխանության կողմից: Հույս ունեն, որ այդ պրիմիտիվ քայլերն իրականացնելով՝ ինչ-որ ձևով կարող են լռեցնել կամ զսպել «Հայաստան» դաշինքի կողմից ապագայում ծավալվելիք գործողությունները: Այդ քայլերը, բնականաբար, որևէ արդյունքի չեն կարող հասնել, որովհետև մենք արդեն իսկ ցույց ենք տվել, որ ցանկացած ապօրինի քրեական հետապնդում համապատասխան պրոֆեսիոնալ իրավական արձագանքի է արժանանալու, և այդ գործողությունները վիճարկվելու են դատարանում, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև միջազգային դատական ատյաններում»,-նշեց Ռոբերտ Հայրապետյանը:

Անդրադառնալով մարզպետների կողմից համայնքապետների նկատմամբ որոշակի ճնշումների վերաբերյալ իրենց ունեցած ահազանգերին, հիշեցնելով նաև Օձունի համայնքապետի նկատմամբ տեղի ունեցածի մասին՝ նա հավելեց. «Կան դեպքեր, երբ համայնքապետներին զանգահարում, պարտադրում են ազատման դիմում գրել: Նաև ինչ-որ աշխատակիցների ցուցակներ են ուզում, որոնց առումով կա՛մ ենթադրում են, կա՛մ էլ հիմքեր ունեն, որ քվեարկել են «Հայաստան» դաշինքի օգտին: Ցանկացած տեսակի ճնշում, որի մասին մենք ահազանգ ենք ստանում, արագ կերպով իր արձագանքը գտնելու է իրավական տիրույթում»:

Խոսելով մարզպետների կողմից համայնքապետների հրաժարականներին հասնելու օրենսդրական հնարավորությունների մասին ՝ Ռոբերտ Հայրապետյանը նախ շեշտեց. «Այն, ինչ այս երեք տարվա ընթացքում տեղի է ունենում մեր հանրապետությունում, առհասարակ, բոլոր ասպեկտներով, իրավական առումով ևս աբսուրդ է: Սա խայտառակություն է: Համայնքապետներն ընտրվում են ժողովրդի կողմից: Մարզպետներն, ըստ էության, որևէ իրավական ակտով սահմանված ազդեցություն համայնքապետների նկատմամբ չունեն: Ես չեմ կարող ասել, որ թե՛ քաղաքական, թե՛ իրավական իմպոտենտությամբ տառապող այս իշխանության մարզային ներկայացուցիչներն ինչ հաշվարկով են փորձում ճնշումներ գործադրել համայնքապետների նկատմամբ, բայց դրանք իրավունքի և իրավաբանության հետ որևէ աղերս չունեն ու կոշտ իրավական գնահատականի են արժանանալու: Այսինքն, ոլորտը կարգավորող օրենսդրության մեջ չկա թեկուզև մեկ այնպիսի կետ, որը հետագայում հնարավորություն կտա, այսպես ասած, լղոզել այն գործողությունը, որը մարզպետներն իրականացնում են համայնքապետների նկատմամբ: Այսինքն, մարզպետը չի կարող դատարանում ասել՝ գիտեք, ես ուզում էին օրենքով տրված իմ այդ լիազորությունն իրականացնել, բայց ստացվեց կամ մեկնաբանվեց այդպես: Այդ լիազորությունը չկա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում