Ռազմագերիներին վերաբերող ցանկացած հարց պետք է ծանրակշիռ քննարկել, դիտարկել առաջարկի իրատեսական լինելը
Շնորհակալ ենք փաստաբաններից մեր հարազատներին աջակցելու պատրաստակամության համար, բայց ռազմագերիներին վերաբերող ցանկացած հարց պետք է ծանրակշիռ քննարկել, դիտարկել առաջարկի իրատեսական լինելը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց գերեվարված Մելս Ամբարդարյանի եղբայրը՝ Տիգրան Ամբարդարյանը՝ անդրադառնալով մի խումբ փաստաբանների հայտարարությանը, թե պատրաստ են Բաքվի դատարանում պաշտպանել հայ ռազմագերիների շահերը:
«Ուզում եմ հիշեցնել, որ մենք թե՛ նստացույցի ժամանակ, թե՛ դրանից առաջ հայտարարում էինք, որ պահանջում ենք՝ Ադրբեջանում մեր տղաների գործերին հետևեն միջազգային դիտորդները, մեր տղաների հետ աշխատեն նաև հոգեբանները: Մինչ մեր նստացույցը որևէ հայ փաստաբան առաջարկությունով հանդես չեկավ, հիմա առաջարկներ են հնչեցնում, որոնք պետք է քննարկենք, հասկանանք՝ դրանից կարող ենք տուժե՞լ, թե շահել:
Իրավապաշտպաններ Սիրանուշ Սահակյանի, Արտակ Զեյնալյանի հետ ևս պետք է քննարկել: Միջազգային հանրությունից պահանջում ենք, որպեսզի դիտորդներ ուղարկեն ադրբեջանական դատարան, որպեսզի Ադրբեջանը մեր տղաներին չդատի այնպես, ինչպես ուզում է», -մանրամասնեց նա:
Տիգրան Ամբարդարյանի խոսքով՝ Ադրբեջանը չի հետևում Ժնևյան կոնվենցիային, ուստի միջազգային ճնշումը չպետք է ուշանար:
«Փորձում են ահաբեկիչ ներկայացնել և հենց այդ հոդվածով էլ դատել: Բացի այդ Շիրակի խմբի տղաներին գերեվարել են հայտարարության ստորագրումից հետո»,-եզրափակեց նա:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց